
Green Line օվերդրաֆտ
Green Line վճարային պլաստիկ քարտով տրամադրվող օվերդրաֆտի միջոցով հնարավորություն կունենաք անկանխիկ եղանակով կատարել մաքսային վճարումներ։ Օվերդրաֆտը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Ժամկետ
6-24 ամիս
-
Նվազագույն տոկոսադրույք
13%
Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Օվերդրաֆտի նպատակ | Մաքսային ձևակերպումների հետ կապված վճարումների իրականացում |
|
Օվերդրաֆտի նվազագույն գումար | 1,000,000 ՀՀ դրամ | |
Օվերդրաֆտի գումար | 20,000,000 ՀՀ դրամ | 50,000,000 ՀՀ դրամ |
Օգտագործված մասի տարեկան տոկոսադրույք | 14% | 13% |
Չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույք | 0% | |
Օվերդրաֆտի ժամկետ | 6 - 24 ամիս |
|
Օվերդրաֆտ/գրավ հարաբերակցություն | Լիկվիդային արժեքի մինչև 80% | |
Ապահովման միջոց | Իրավաբանական անձի մասնակցի, բաժնետիրոջ կամ իրական շահառուի անձնական երաշխավորություն, Հաշիվների շրջանառության գրավ*
Անհատ ձեռնարկատիրոջ ընտանիքի անդամի (համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի) կամ իրական շահառուի անձնական երաշխավորություն,Հաշիվների շրջանառության գրավ* |
Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների** և/կամ սարքավորումների գրավ |
Օվերդրաֆտի մարման եղանակ | Ժամկետի վերջում |
|
Տոկոսագումարների վճարման կարգ | Տրամադրման հաջորդ ամսվանից սկսած, յուրաքանչյուր ամիս՝ օգտագործման պահից 30 օր արտոնյալ ժամանակահատվածով | |
Օվերդրաֆտի օգտագործման եղանակ | Անկանխիկ | |
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ | Վճարային քարտի միջոցով | |
Վճարային քարտի տեսակ | ArCa Green Line | |
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար | Համաձայն բանկում գործող սակագնի*** | |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 10․000 ՀՀ դրամ | |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար | տրամադրվող օվերդրաֆտի սահմանաչափի 1%-ի չափով | տրամադրվող օվերդրաֆտի սահմանաչափի 0.5%-ի չափով |
Ժամկետանց տոկոսների դիմաց տույժ | Օրական 0,07% | |
Ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ | Օրական 0,06% | |
Օվերդրաֆտի վաղաժամ դադարեցման տուգանք | Չի կիրառվում |
*Վարկավորման դեպքում այլ բանկերում իրականացված շրջանառությունը պետք է տեղափոխվի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ։ Հաշիվների շրջանառության գրավի դեպքում հաճախորդը վարկի ներկայացման ամսաթվին նախորդրող առնվազն 3 ամիսների ընթացքում Բանկում պետք է ունենա հաշիվների շրջանառություն և օվերդրաֆտի գումարը չի կարող գերազանցել Բանկում գործող հաշիվներով իրականացվող ամսական միջին շրջանառության 50%-ը։
**Տրանսպորտային միջոցի գրավադրման պարագայում պահանջվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։
***Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար:
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Փաստացի օգտագործված միջոցների դիմաց հաշվարկվում է օվերդրաֆտի անվանական տոկոսադրույք՝ համաձայն վարկային համաձայնագրի։ Տոկոսագումարները հաշվարկում են օրական կտրվածքով՝ վարկային միջոցների օգտագործման օրից սկսած և հաշվի նվազագույն շարժ չի պահանջվում։
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար | 11,200 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար |
10,000-15,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար |
26,400 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Անհատ ձեռնարկատերեր
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
Իրավաբանական անձ
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը(բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդն (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն:
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵԺՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք
- Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն
- Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով)
- Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
- Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ
- Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման
- ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով)
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ)
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 10 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում։
- Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 աշխատանքային օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
Վարկային հայտի բավարարման գործոններ․
- Դրական վարկային պատմություն
- Բարվոք ֆինանսական վիճակ
- Դրական գործարար համբավ
- Բավարար ապահովություն։
Վարկային հայտի մերժման գործոններ․
- Բացասական վարկային պատմություն
- Ոչ բարվոք ֆինանսական վիճակ
- Բացասական գործարար համբավ
- Բանկի համար անընդունելի ապահովման միջոց։
Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Վարկի մայր գումարը։
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 20.04.2023 | 17:51
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: