
Մանկական
Այսօր ներդնելով «ՄԱՆԿԱԿԱՆ» ավանդ` Դուք հոգում եք Ձեր երեխաների բարեկեցիկ ապագայի մասին:
Մանկանան ավանդի պայմանագիր կարող է ձևակերպվել ծնողի կամ այլ անձի անունով:
Դուք կարող եք այն համալրել ցանկացած գումարով և ցանկացած ժամանակ, հաշվարկված տոկոսագումարներն ավելացնել մայր գումարին, հետ պահանջել` պահպանելով հաշվարկված տոկոսագումարները, օգտվել վարկային գիծ ստանալու հնարավորութունից :
-
Ժամկետ
2-18 տարի
-
Արժույթ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
Ավանդի տեսակ | Ժամկետային | |||
Ավանդի ժամկետ | Տոկոսադրույքները (տարեկան) | Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարների տարեկան ստացման դեպքում | ||
2-18 տարի |
ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար |
10% | 5.00% | 10.49% | 5.12% | |
Ավանդի նվազագույն գումար | 15 000 ՀՀ դրամ, 50 ԱՄՆ դոլար |
Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
- Անձնագիր (կամ նույնականացման քարտ) կամ զինվորական գրքույկ, իսկ օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում (բացառությամբ երկքաղաքացիության)` անձնագիր` հայերեն թարգմանությամբ և նոտարական վավերացմամբ
- Սոցիալական քարտ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին
- Միջոցները ներդնելու և/կամ տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր` նոտարական վավերացմամբ
- 14-ից 18 տարեկան անչափահասի դեպքում` ծննդյան վկայականը, անձնագրի առկայության դեպքում` նաև անձնագիրը (և/կամ նույնականացման քարտը), իսկ 16-ից 18 տարեկան անչափահասի դեպքում` ծննդյան վկայականը և անձնագիրը (և/կամ նույնականացման քարտը)
Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման:
Արժույթ |
MC Standard/Visa Classic |
MC Gold/ Visa Gold | MC Gold/Visa Gold, ինչպես նաև Diners Club Young Professional |
ՀՀ դրամ | 2,000,000 մինչև 10,000,000 սկզբնական ներդրվող գումար | 10,000,001-ից մինչև 25,000,000 սկզբնական ներդրվող գումար |
25,000,001 և ավել սկզբնական ներդրվող գումար |
ԱՄՆ դոլար | 5,000 մինչև 20,000 սկզբնական ներդրվող գումար | 20,001-ից մինչև 50,000 սկզբնական ներդրվող գումար | 50,001 և ավել սկզբնական ներդրվող գումար |
Եվրո | 5,000 մինչև 20,000 սկզբնական ներդրվող գումար | 20,001-ից մինչև 50,000 սկզբնական ներդրվող գումար | 50,001 և ավել սկզբնական ներդրվող գումար |
Նշված սահմանաչափերը վերաբերում են Բանկում հաճախորդի ունեցած բոլոր ավանդների հանրագումարին։
Քարտը կարող է տրամադրվել ավանդատուին կամ նրա կողմից Բանկ ներկայացված այլ անձի։
Քարտերի ժամկետը լրանալու դեպքում դրանք կարող են վերաթողարկել նույն պայմաններով, եթե առկա է աղյուսակում նշված սահմանաչափերին համապատասխան գործող ավանդ կամ քարտի գործողության ժամկետում ապահովվել է նվազագույնը 500,000 դրամի շրջանառություն։
- Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի։
- Քարտային հաշիվները բացվում են անվճար՝ համաձայն ավանդատուներին պլաստիկ քարտերի տրամադրման պայմանների։ Պայմաններին կարող եք ծանոթանալ «Պլաստիկ քարտեր ավանդատուներին» բաժնում։
- Ավանդը կարելի է համալրել պայմանագրային ժամկետի ամբողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրվա ընթացքում
- Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով
- Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ֆիքսված 2 տարի, որից հետո յուրաքանչյուր երկու տարին մեկ այն կարող է վերանայվել Բանկի կողմից:
- Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել
- Հաշվարկված տարեկան տոկոսագումարը վճարման պահին ենթակա է հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով
- Ներդնելուց սկսած մինչև երկու տարին լրանալը ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տարեկան 0,1%-ի չափով տոկոսագումար` ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի մայր գումարից։
- Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների
- Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
- Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։
ԱրարատԲանկում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 16 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 7 միլիոն ՀՀ դրամ: Նույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ ունենալու դեպքում․
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը առավելագույնը 16 միլիոն դրամի չափով
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է առավելագույնը 7 միլիոն դրամի չափով (երաշխավորվում է դրամայինավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ)
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված)
Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:
Էջը թարմացվել է` 01.12.2020 | 10:54
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: