
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետոմսեր
Բանկի բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման ամփոփում
Նախապատվության իրավունքի ԱՄՓՈՓՈՒՄ
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ունեցիր քո մասնաբաժինն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կապիտալում. դարձիր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետեր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջին անգամ Հայաստանում, 2007 թ. դեկտեմբերի 17-ից սկսեց իրականացնել իր բաժնետոմսերի ուղիղ հանրային վաճառքը` DPO (direct public offering)։ Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 381,500 հազ. ՀՀ դրամ:
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 5,000 ՀՀ դրամ:
Բաժնետոմսերի տեղաբաշխման գինը` 5,900 ՀՀ դրամ:
Բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվեց 2008 թ. հունվարի 21-ին:
Տեղաբաշխվող բաժնետոմսերի նվազագույն քանակը` 70,000 հատ, առավելագույն քանակը` 76,300 հատ:
Ներկայումս Բանկի բաժնետիրական կապիտալը կազմված է թվով 1,760,731 հատ սովորական անվանական բաժնետոմսերից՝ յուրաքանչյուրը 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետոմսեր կարող եք ձեռք բերել երկրորդային շուկայից: Մանրամասների համար դիմեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ գլխամասային գրասենյակ` ք. Երևան, Բուզանդի 87 շենք, 85 տարածք հասցեով կամ զանգահարեք 54-79-35 հեռախոսահամարներով:
Էջը թարմացվել է` 06.09.2022 | 15:09
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: