
Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (ՍԱԶԲ) պարտատոմսեր
27.06.2017թ․ ԱրարատԲանկն իրականացրել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից թողարկված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում: Պարտատոմսերը տեղաբաշխվել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում կազմակերպված աճուրդի միջոցով։
Տեղաբաշխված պարտատոմսերն ունեն 3 տարի շրջանառության ժամկետ և 8.45 տոկոս տարեկան եկամտաբերություն: Արժեկտրոններով վճարումները իրականացվում են կիսամյակային պարբերականությամբ:
Էջը թարմացվել է` 07.10.2020 | 17:39
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: