header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Կիսվել`

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր գումարներն արժութային ռիսկերից և պահում եք դրանք տարբեր արժույթներո՞վ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է գումարների պահպանման այլընտրանքային տարբերակ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ: 


 
 
  • Հաշվի բացում

    Անվճար

  • Հաշվի վարում

    5,000 ՀՀ դրամ

  • Հաշվի նվազագույն մնացորդ

    Չի սահմանվում

  • Ներբանկային փոխանցումներ

    Անվճար

Առարկայազուրկ մետաղական հաշիվների մասին

Առարկայազուրկ մետաղական հաշիվը հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների:

Առավելությունները

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն բազմազանեցնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`

  • Միջազգային շուկաներում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումարներ վաստակելու հնարավորություն
  • Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում
  • Ապահովություն ոսկու ֆիզիկապես գնման դեպքում առկա զեղծարարություններից` կապված ոսկու հարգի և իսկության հետ, 
  • Ոսկու առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում, 
  • Առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
  • Իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով:

Բացի վերոնշյալ առավելություններից, Դուք հնարավորություն կունենաք Ձեր ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների:

Բացման և վարման պայմանները
Մետաղական հաշվի բացում անվճար
Մետաղական հաշվի վարում Տարեկան 5000  ՀՀ դրամ
Բացված մետաղական հաշիվներով թույլատրվող գործառնություններն են

Մետաղական հաշվի համալրում

Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով
Մետաղական հաշվի ելքագրում

Մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Հաշվի մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույք 0%
Հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում
Հաշվից ներբանկային փոխանցումներ անվճար
Հաշվից միջբանկային փոխանցումներ 25,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր մուտքի և ելքի համար)
Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր կամ զինվորական գրքույկ (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ),
  • Սոցիալական քարտը
  • Մետաղական հաշվի միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր նոտարական վավերացմամբ։
Կարևոր է իմանալ
  • Մետաղական հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկով:
  • Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ:
  • Մետաղական հաշիվներով գործառնություննրեը չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
  • Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է Ձեր գործարքի էական պայմաններ (գինը, կատարման ժամկետը և կշիռը) պարունակող հայտի հիման վրա:
  • Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:
  • Սակագները սահմանված են ՀՀ դրամով իսկ արտարժույթով գործառնությունների տոկոսով սահմանված սակագները հաշվարկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տվյալ օրվա արժութային  շուկայում ձևավորվող միջին փոխարժեքով։
  • 1 տարվա ընթացքում հաշվով շարժ չգրանցվելու պարագայում հաշվի վրա մնացորդի առկայության դեպում հաշիվը սառեցվում է՝ սպասարկման վճարի չկուտակման նպատակով։

Ուշադրություն

  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։

Էջը թարմացվել է` 08.09.2023 | 16:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: