
Սուբսիդավորվող գյուղվարկ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ֆիզիկական անձանց առաջարկում է տոկոսադրույքների սուբսիդավորմամբ դրամային գյուղատնտեսական վարկեր։
Վարկատեսակը տրամադրվում է Բանկի Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին, Սևան, Դիլիջան, Իջևան, Մարտունի, Շիրակ, Գյումրի, Գյումրի 2 մասնաճյուղերում։
Վարկի նպատակը | Սահմանված է վարկավորման հիմանական պայմաններ բաժնում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | Կախված է վարկի օգտագործման նպատակից։ Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում |
Վարկի ժամկետ | Կախված է վարկի օգտագործման նպատակից։ Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում |
Վարկի տարեկան տոկոսադրույք | Կախված է վարկի օգտագործման նպատակից։ Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում |
Վարկի փաստացի տոկոսադրույք |
Կախված է վարկի օգտագործման նպատակից։ Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում |
Վարկ/գրավ հարաբերակցություն |
Առավելագույնը լիկվիդային արժեքի 80%-ի չափով |
Վարկի ապահովման միջոց |
Շարժական* կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավներ |
Վարկի տրամադրման եղանակ |
Կանխիկ/Անկանխիկ |
Վարկի մարման եղանակ |
Անուիտետային կամ ճկուն** |
Վարկի արտոնյալ ժամկետ |
Կախված է վարկի օգտագործման նպատակից։ Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում |
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար | Չեն գանձվում |
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ | Օրական 0.13% |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
*Տրանսպորտային միջոցի գրավադրման պարագայում պահանջվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։
**Ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ֆինանսական կազմակերպության կողմից։
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Գրավի ապահովագրության վճար | Համաձայն ապահովագրական ընկերության սակագների |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանի վճար | 10,000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար |
13,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար |
25,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով տրամադրվող վարկ
Գումար | 50 մլն-6 մլրդ ՀՀ դրամ |
Ժամկետ | 24-60 ամիս |
Տոկոսադրույք | Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 13% տոկոսադրույքով,որից սուբսիդավորումն իրականացվում է այնքան տոկոսային կետով, որպեսզի վարկերը տնտեսվարողներին տրամադրվեն 0-5% տարեկան տոկոսադրույքով |
Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված | Առավելագույնը 12 ամիս |
Գյուղատնտեսական հումքի մթերման (գնման) նպատակով տրամադրվող վարկ
Գումար | 3 մլն – 4 մլրդ ՀՀ դրամ |
Ժամկետ | 12-36 ամիս |
Անվանական տոկոսադրույք |
14%* Փաստացի՝ 3․18-10.68%**։Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: |
Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված | Առավելագույնը 12 ամիս |
Տոհմային տավարաբուծության զարգացման նպատակով տրամադրվող վարկ
Գումար | 3 մլն – 300 մլն ՀՀ դրամ |
Ժամկետ | 12-60 ամիս |
Անվանական տոկոսադրույք |
14%, որից որից սուբսիդավորումն իրականացվում է այնքան տոկոսային կետով, որ ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու նպատակով վարկը տրամադրվում է 2% -ով, իսկ ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3%-ով Փաստացի՝ 0․68-8․46%**։Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: |
Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված | Առավելագույնը 12 ամիս |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով տրամադրվող վարկ
Գումար | 3 մլն – 900 մլն ՀՀ դրամ |
Ժամկետ | 12-48 ամիս |
Անվանական տոկոսադրույք |
14%* Փաստացի՝ 0․85-7.37%**։ Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում: |
Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված | Առավելագույնը 12 ամիս |
*Վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորվումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի Վարկերը տնտեսվարողներին տրամադրվեն 0-5% տարեկան տոկոսադրույքով՝ կախված տնտեսվարողի գործունեության վայրից, վարկի նպատակից և ՀՀ կառավարությամբ հաստատված այլ հանգամանքներից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստեղծված "Գերմանահայկական Հիմնադրամ" ԾԿԳ-ի կողմից համակարգվող վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված ենթավարկերի։
**Փաստացի տոկոսադրույքները հաշվարկված են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառողական կրեդիտ համարվող վարկերի համար։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
- Ներքին ֆինանսական հաշվետվություններ կամ հայտարարագրեր՝ առկայության դեպքում
- Տեղեկատվություն վարկառուի այլ եկամուտների վերաբերյալ և դրանց ստացումը հավաստիացնող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
- Տեղեկանք վարկառուի կամ նրա ընտանիքի անդամների աշխատավայրից (ըստ անհրաժեշտության)։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական(գյուղատնտեսական) գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանքի անդամ։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը, (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ (բանկի պահանջով կարող է պահանջվել այլ փաստաթղթեր)
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է առավելագույնը 5 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ
- Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Վարկի մայր գումարը։
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ․
- վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ
Վարկառուի հարկային պարտավորությունների վերաբերյալ ներկայացվող պահանջներ․
- դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1%-ը։
Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 25.05.2023 | 17:21
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: