header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ավտոմեքենայի օվերդրաֆտ
Կիսվել`

Ավտոմեքենայի օվերդրաֆտ

Տրամադրում ենք օվերդրաֆտներ MC Standard կամ Visa Classic քարտերով ռուսական և այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ գրավադրելու կամ ձեռքբերելու համար:

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

  • Առավելագույն գումար

    100.000 ԱՄՆ դոլար

  • Առավելագույն ժամկետ

    84 ամիս

  • Տոկոսադրույք

    12%, փաստացի տոկոսադրույք՝ 15.55-19.15%

Փաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է գերազանցի  65  տարեկանը
Երաշխավոր* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է չգերազանցի  65  տարեկանը
Օվերդրաֆտի նպատակ Ավտոմեքենայի ձեռքբերում/ սպառողական նպատակներ
Օվերդրաֆտի արժույթ ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի նվազագույն գումար 4.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի առավելագույն գումար 100.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի ժամկետ 24 -84 ամիս
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք 12%
Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք 15.77% - 19.76%

Օվերդրաֆտի/Գրավ հարաբերակցություն

(լիկվիդային արժեք, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը)**

 

7-ից մինչև ներառյալ 10 տարվա թողարկման – մինչև 50%

2-ից մինչև ներառյալ 6 տարվա թողարկման – մինչև 70%

Մինչև 1 տարվա թողարկման - 80% (ներառյալ առաջնային շուկայից)

Օվերդրաֆտի ապահովվածություն Ձեռք բերվող կամ գրավադրվող ավտոմեքենան***
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Անկանխիկ, վճարային քարտի միջոցով
Վճարային քարտի տեսակ MC Standard, Visa Classic
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար Համաձայն Բանկում գործող սակագնի***
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա հավասարաչափ ամորտիզացման եղանակով կամ անուիտետային մարման եղանակով
Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Գրավադրվող ավտոմեքենայի ապահովագրություն` օվերդրաֆտի սահմանաչափի չափով

Հայտի ուսումնասիրության վճար 5000 ՀՀ դրամ
Հաճախորդի կողմից վճարվող օվերդրաֆտի սպասարկման վճար Տրամադրվող վարկի 1 %, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.13%
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

*Վարկունակության վերլուծության սահմանված ցուցանիշները բավարարված լինելու դեպքում երաշխավորի առկայութունը կհամարվի ոչ պարտադիր պայման։

**  Առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում, եթե վարկային հայտը հաստատվում է լիազոր մարմնի կողմից և 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում գրավադրվող ավտոմեքենան անվանափոխվում է հայտատուի անվամբ, ապա  հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը։

*** Որպես գրավ Բանկի համար ընդունելի են ուղևորատար և թեթև մարդատար հետևյալ ավտոմեքենաների մակնիշները` Մերսեդես-Բենց, ԲՄՎ, Աուդի, Պորշե, Վոլվո, Ջիպ, Ֆորդ, ԿԻԱ, Հոնդա, Շևրոլե, Ֆոլկսվագեն, Օպել, Տոյոտա, Լեքսուս, Նիսսան, Ինֆինիտի, Միցուբիշի, Հյունդաի, Սուզուկի, Սուբարու, JAC, Լենդ Ռովեր, Մազդա, Մինի, Ակուրա, Կրայսլեր, Ֆիատ, Յագուար, Ռենո, Պեժո, Դոջ, Կադիլակ, Մազերատի, Ալֆա Ռոմեո,Սիտրոեն,  բոլոր տեսակի Էլեկտրամոբիլները և հիբրիդները։

***Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար, վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին։ Չնվազող մնացորդ չի կիրառվում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 02․06․22 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 445 ՀՀ դրամ, 1 Եվրո - 477 ՀՀ դրամ։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար 8,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 2,5-3%
Միասնական տեղեկանքի վճար 3,000 ՀՀ դրամ
Գրավի գրանցման վճար 2,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Չփաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է գերազանցի  65  տարեկանը
Օվերդրաֆտի նպատակ Ավտոմեքենայի ձեռքբերում/ սպառողական նպատակներ
Օվերդրաֆտի արժույթ ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի նվազագույն գումար 3.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի առավելագույն գումար 25.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի ժամկետ 36 -84 ամիս
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

36-60 ամիս՝ 14%,

61-84 ամիս՝ 15%
Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք 18.44% - 21.39%

Օվերդրաֆտի/Գրավ հարաբերակցություն

(լիկվիդային արժեք, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը)

 

 

7-ից մինչև ներառյալ 10 տարվա թողարկման – մինչև 50%

2-ից մինչև ներառյալ 6  տարվա թողարկման – մինչև 60%
Մինչև 1 տարվա թողարկման - 70% (ներառյալ առաջնային շուկայից*)

Օվերդրաֆտի ապահովվածություն Ձեռք բերվող կամ գրավադրվող ավտոմեքենան**
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Անկանխիկ, վճարային քարտի միջոցով
Վճարային քարտի տեսակ MC Standard, Visa Classic
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար Համաձայն Բանկում գործող սակագնի***
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա հավասարաչափ ամորտիզացման եղանակով կամ անուիտետային մարման եղանակով։ Անուիտետային մարման դեպքում՝ չվերականգնվող վարկային գիծ

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի, օվերդրաֆտի սահմանաչափի չափով

Հայտի ուսումնասիրության վճար 5000 ՀՀ դրամ
Հաճախորդի կողմից վճարվող օվերդրաֆտի սպասարկման վճար Տրամադրվող վարկի 1%, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.13%
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

 

*Առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում, եթե վարկային հայտը հաստատվում է լիազոր մարմնի կողմից և 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում գրավադրվող ավտոմեքենան անվանափոխվում է հայտատուի անվամբ, ապա հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը։ Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում, 50 տոկոս և ավել կանխավճարի պարագայում, օվերդրաֆտի առավելագույն գումարը կարող է կազմել մինչև 60,000 ԱՄՆ դոլար։

**Որպես գրավ Բանկի համար ընդունելի են ուղևորատար և թեթև մարդատար հետևյալ ավտոմեքենաների մակնիշները` Մերսեդես-Բենց, ԲՄՎ, Աուդի, Պորշե, Վոլվո, Ջիպ, Ֆորդ, ԿԻԱ, Հոնդա, Շևրոլե, Ֆոլկսվագեն, Օպել, Տոյոտա, Լեքսուս, Նիսսան, Ինֆինիտի, Միցուբիշի, Հյունդաի, Սուզուկի, Սուբարու, JAC, Լենդ Ռովեր, Մազդա, Մինի, Ակուրա, Կրայսլեր, Ֆիատ, Յագուար, Ռենո, Պեժո, Դոջ, Կադիլակ, Մազերատի, Ալֆա Ռոմեո,Սիտրոեն,  բոլոր տեսակի Էլեկտրամոբիլները և հիբրիդները։

***Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար, վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին։ Չնվազող մնացորդ չի կիրառվում։

Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` (բացառությամբ անշարժ գույքով, ոսկով, այլ ավտոմեքենայով, դրամական միջոցներով ապահովված պարտավորությունների և տրամադրված երաշխավորությունների) և տրամադրվող վարկի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ տարեթվի համար նախատեսված ավտոմեքենայի վարկ/գրավ հարաբերակցության սահմանված ցուցանիշ +10%, գրավադրվող ավտոմեքենայի գնահատված լիկվիդային արժեքից

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 02․06․22 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 445 ՀՀ դրամ, 1 Եվրո - 477 ՀՀ դրամ։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար 8,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 2,5-3%
Միասնական տեղեկանքի վճար 3,000 ՀՀ դրամ
Գրավի գրանցման վճար 2,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմում
  • Պոտենցիալ վարկառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճենները բնօրինակի հետ միասին
  • Պոտենցիալ վարկառուի ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք)պատճենները:
  • Տեղեկանք բնակության վայրից
  • Տեղեկանք հիմնական աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ
  • Աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենները (կնքած)
  • Լրացուցիչ եկամուտի աղբյուրի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր
  • Մեքենայի գրանցման վակայագրի (ժամանակավոր գրանցման վկայականի) պատճենը բնօրինակի հետ միասին
  • Վարորդական վկայականի պատճեն
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով:

Նոր ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում, ցանկի 9-րդ կետով նշված փաստաթղթերի փոխարեն Պոտենցիալ վարկառուն ներկայացնում է ավտոմեքենայի հաշիվ-ապրանքագիրը (անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցի ներմուծմանն առնչվող փաստաթղթեր)։

Ծանոթություն. Վարկի տրամադրման դեպքում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը: 

 

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 5 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման առավելագույն ժամկետն է 6 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
  • Տոկոսագումարի հաշվարկման ձևը` տարեկան վարկի մնացորդի նկատմամբ, տարին 365 օր:
  • Օվերդրաֆտը տրամադրվում է բացառապես սահմանաչափի ամսական նվազեցման և հաշվարկված տոկոսագումարի վճարման պայմանով:

Վարկային հայտի բավարարման գործոններ

  • Վարկառուի/երաշխավորի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  • Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն/երաշխավորը չպետք է ունենա դասակարգված պարտավորությունների (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 45 օրը։
  • Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում։ Հաճախորդը/երաշխավորը համարվում է վարկունակ, եթե․ ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 50% (վարկառուի և երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ (բացառությամբ վարկառուի և երաշխավորի անվամբ գործող հիփոթեքային վարկերի գծով ամսական մարումներից և վարկառուի և երաշխավորի կողմից տրամադրված երաշխավորությունների գծով ամսական մարումների)/վարկառուի և երաշխավորի եկամուտ): Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը:
  • Գրավադրվող ավտոմեքենան համապատասխանում է  ներկայացված պահանջներին։
  • Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի/երաշխավորի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն/երաշխավորը ունի դասակարգված պարտավորությունների (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է  40 օրը։
  3. Վարկառուի/երաշխավորի վարկունակության և վճարունակության գնահատման արդյունքում եզրակացությունը եղել է բացասական։
  4. Գրավադրվող ավտոմեքենան չի համապատասխանում ներկայացված պահանջներին։
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
  6. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  7. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
  8. Եվ այլն։

18․12․23թ․-ից  հետո տրամադրված ԱՄՆ դոլար արժույթով վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ 18․12․23-ի դրությամբ գործող վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների` այդ պահի դրությամբ մնացորդ ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ հետագա կանխիկացման համար՝ 0.5% սակագին։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 04.04.2024 | 21:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: