header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բանկի քարտերով օվերդրաֆտ
Կիսվել`

Բանկի քարտերով օվերդրաֆտ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտերով աշխատավարձ ստացող հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու օվերդրաֆտներից: Օվերդրաֆտը տրամադրվում է որպես լրացուցիչ դրամական միջոց մինչև աշխատավարձ ստանալն անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    Աշխատավարձի դրույքի մինչև 500 % չհարկված եկամտի

  • Ժամկետ

    36 ամիս

Տրամադրման պայմաններ

Վարկային գիծը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկային գծի նպատակ

Սպառողական

Վարկային գծի արժույթ

ՀՀ դրամ

Վարկային գծի առավելագույն սահմանաչափ

Աշխատավարձի դրույքի  մինչև 500% (չհարկված եկամտի)

Վարկային գծի ժամկետ

36 ամիս

Վարկային գծի տարեկան տոկոսադրույք 17 % (փաստացի՝ 17.24 % )
Վարկային գծի տրամադրման եղանակ Վճարային քարտի միջոցով
Տոկոսագումարների մարումներ Ամսական
Վարկային գծի մարումներ Ամսական, սահմանաչափի հավասարաչափ նվազեցման պայմանով
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումարի և/կամ տոկոսա­­գումար) գծով տույժ Օրական 0.13%
Վարկային գծի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

Սույն պայմանը չի անդրադառնում  Բանկի հետ աշխատավարձային նախագծի շրջանակներում համագործակցող Կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներին։

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Փաստացի օգտագործված միջոցների դիմաց հաշվարկվում է վարկային գծի անվանական տոկոսադրույք՝ համաձայն վարկային համաձայնագրի։ Տոկոսագումարները հաշվարկում են օրական կտրվածքով (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով օվերդրաֆտների) և  հաշվի նվազագույն շարժ չի պահանջվում։

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Նախկին պայմաններ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
  • Աշխատավայրից տեղեկանք` զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ: 
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 1 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Վարկային հայտի բավարարման գործոններ

  1. Վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը չի ունեցել ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների)  կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չի գերազանցել 45 օրը  և նախորդ 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 30 օրը, իսկ գործող վարկային պարտավորությունների վարկային ռիսկի դասը ստանդարտ է։
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է դրական։
  4. Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը ունեցել է ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների)  կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 45 օրը  և նախորդ 12 ամիսների ընթացքում գերազանցել է 30 օրը։
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է բացասական։
  4. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
  5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
  7. Եվ այլն։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 07.08.2023 | 16:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: