
Օվերդրաֆտներ արագ դրամական փոխանցումներ իրականացնողներին
Եթե դուք 3 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս փոխացնել և ստացել եք գումարներ ավելի քան 800 ԱՄՆ դոլարի չափով, կարող եք օգտվել DC Young Professional վճարային քարտով տրամադրվող վարկային գծից՝ մինչ նոր փոխանցում ստանալը:
-
Արժույթ
ԱՄՆ դոլար
-
Առավելագույն գումար
2000 ԱՄՆ դոլար
-
Ժամկետ
24 ամիս
-
Տոկոսադրույք
16%, փաստացի տոկոսադրույք 18․13-23.43%
Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում, բացառությամբ Ստեփանակերտ մասնաճյուղի։
Վարկառու | Արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով փոխանցումներ ստացող և փոխանցող հաճախորդներ |
Օվերդրաֆտի նպատակ | Սպառողական |
Օվերդրաֆտի արժույթ | ԱՄՆ դոլար |
Օվերդրաֆտի առավելագույն գումար | 2.000 ԱՄՆ դոլար* |
Օվերդրաֆտի ժամկետը | 24 ամիս |
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք | 16% |
Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք** | 18․13-23.43% |
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ | Վճարային քարտի միջոցով |
Վճարային քարտի տեսակ | DC Young Professional |
Վճարային քարտի գործողության ժամկետ | 24 ամիս |
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար | Համաձայն Բանկի գործող սակագնի |
Կանխիկի տրամադրում ԱրարատԲանկի կանխիկացման կետերում | 0% |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Տոկոսագումարների մարումներ | Ամսական |
Օվերդրաֆտի մարումներ | Հավասարաչափ ամորտիզացիա |
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ | օրական 0.07% |
Ժամկետանց վարկի գծով տույժ | օրական 0.06% |
Օվերդրաֆտի վաղաժամկետ մարում |
Տույժեր չեն կիրառվում |
*Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 3 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս ստացած և փոխանցած փոխանցումների հանրագումարը 800 ԱՄՆ դոլար է։
**Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 09․10․19 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 476,6 ՀՀ դրամ։
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Փաստացի օգտագործված միջոցների դիմաց հաշվարկվում է օվերդրաֆտի անվանական տոկոսադրույք՝ համաձայն վարկային համաձայնագրի։ Տոկոսագումարները հաշվարկում են օրական կտրվածքով՝ վարկային միջոցների օգտագործման օրից սկսած (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով օվերդրաֆտների), և հաշվի նվազագույն շարժ չի պահանջվում։
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
- Անձնագիր
- Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Վարկային հայտի բավարարման գործոններ
- Վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
- Վարկառուն կատարում և ստանում է փոխանցումներ արագ դրամական փոխանցումների համակարգորով։ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 3 ամիսների ընթացքում վարկառուի կողմից յուրաքանչյուր ամիս ստացած և փոխանցած փոխանցումների հանրագումարը 800 ԱՄՆ դոլար է:
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի/երաշխավորի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը/երաշխավորը չի ունեցել ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների) կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չի գերազանցել 30 օրը։
- Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է դրական։
- Եվ այլն։
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
- Վարկառուն չի համապատասխանում նշված պայմաններին։
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի/երաշխավորի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը/երաշխավորը չի ունեցել ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների) կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 30 օրը։
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
- Եվ այլն։
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները մինչև 30/06/2022 թվականը։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 17.06.2022 | 14:51
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: