Ria Money Transfer
Euronet Worldwide Inc. RIA Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգը համարվում է առաջատար դրամական փոխանցումների ոլորտում։ Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է արագ, անվտանգ և մատչելի դրամական փոխանցումներ ինչպես աշխարհի 182 երկրների ավելի քան 505․000-ից ավելի սպասարկման կետերում, այնպես էլ առցանց՝ www.riamoneytransfer.com կայքի միջոցով։
-
Արժույթ
ԱՄՆ դոլար, Եվրո
-
Փոխանցման տևողություն
10 րոպե
|
Փոխանցման առավելագույն սահմանաչափ |
Մեկ փոխանցողի 1 փոխանցման և ամսական սահմանաչափը 5000 ԱՄՆ Մեկ փոխանցողի տարեկան սահմանաչափը ` 30 000 ԱՄՆ դոլար |
| Փոխանցումների իրականացում | ԱՄՆ դոլարով, Եվրոյով |
| Վճարումների իրականացում | ԱՄՆ դոլարով, Եվրոյով |
| Փոխանցման կատարման արագություն | 10 րոպե |
| 0.01 – 5,000.00 | 0.9% փոխանցվող գումարի չափից, նվազագույնը 2 USD/EUR |
| Հնդկաստան, Նեպալ, Բանգլադեշ, Պակիստան, Բութան, Մալդիվներ, Աֆղանստան, Շրի Լանկա | |
| 0.01 – 5,000.00 USD/EUR | 1,7% փոխանցվող գումարի չափից, նվազագույնը 3 USD/EUR |
| Ալբանիա, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ջիբրալթար, Գվատեմալա, Հոնդուրաս, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոնղոլիա, Չեռնոգորիա, Նիդերլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Պանամա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություն, Վենեսուելա | |
| 0.01 - 5,000.00 | 1,8% փոխանցվող գումարի չափից, նվազագույնը 3 USD/EUR |
| Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ, Վիետնամ, Մյանմա, Կամբոջա, Լաոս, Բրունեյ, Թիմոր-Լեստե | |
| 0.01 - 5,000.00 | 1,8% փոխանցվող գումարի չափից, նվազագույնը 5 USD/EUR |
| Կանադա, ԱՄՆ | |
| 0.01 - 5,000.00 | 2% փոխանցվող գումարի չափից նվազագույնը 4 USD/EUR |
| Դեպի այլ երկրներ | |
| 0.01 –5,000.00 | 3% փոխանցվող գումարի չափից նվազագույնը 6 USD/EUR |
| Աշխարհագրություն | 182 երկիր և 505,000 սպասարկման կետ |
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, բանկը
Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել փոխանցման 11 նիշանոց կոդը
Ria Money համակարգով կարող եք կատարել ուկրաինական քարտերի համալրումներ։
| Վճարման արժույթ |
UAH – ցանկացած ուկրաինական բանկ ուղարկելիս USD, EUR, UAH –Приватбанк ուղարկելիս |
| Սահմանաչափ |
29 999 UAH ( 1 000 USD –ին համարժեք) – ցանկացած ուկրաինական բանկ ուղարկելիս 5 000 USD, 4 500 EUR, 149 999 UAH (5 000 USD–ին համարժեք) – Приватбанк ուղարկելիս |
| Փոխանցման գումար |
Միջնորդավճար USD/EUR |
| 0.01 - 200.00 | 2 USD/EUR |
| 200.01 -5,000.00 | 0.7% փոխանցվող գումարից |
Փոխանցման մեջ փոփոխություն կատարելու հնարավորություն չկա։ Սխալի դեպքում անհրաժեշտ է չեղարկել փոխանցումը և նորից ուղարկել։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
- Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը: Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
- Փոխանցումը հասանելի է ստացողին փոխանցումը իրականացնելուց հետո 26 օրացուցային օրերի ընթացքում։
- Բանկի կողմից իրականացված փոխանցումների փոխանցման ստացման նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների վճարումների չկատարման, ուշացման և մերժման պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
- Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
- Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն, ճշգրտում։
- Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա: Փոխանցման տվյալների փոփոխման սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
- Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
- Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
- ԱրարատԲանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://www.riafinancial.com/
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։
RIA Money համակարգը ներդրել է հաճախորդների զանգերի սպասարկման կենտրոն։
- ՀՀ-ում զանգերի կենտրոն: +374 94 23 59 00
- Աշխատանքային գրաֆիկ: Mon.-Fri., 09:00 – 18:00 (Երևանի ժամանակով)
- Սպասարկման լեզուներ: Ռուսերեն, Անգլերեն
Այսուհետ Բանկի հաշվետեր հաճախորդները կարող են Ria Money համակարգի հավելվածի, աշխարհի ցանկացած կետում գտնվող Ria Money սպասարկման կետի միջոցով ստանալ ակնթարթային փոխանցում անմիջականորեն իրենց հաճախորդների ԱՄՆ դոլար, եվրո և ՀՀ դրամ արժույթով հաշիվներին։
ԱՄՆ դոլար և եվրո արժույթով փոխանցումները կմուտքագրվեն հաճախորդների հաշիվներին հենց փոխանցման արժույթներով (ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով)՝ համապատասխան հաշիվները ունենալու դեպքում։
Եթե հաճախորդը չունի Բանկում ԱՄՆ դոլար կամ Եվրո արժույթով հաշիվներ, միայն այդ դեպքում փոխանցումները կփոխակերպվեն ՀՀ դրամ արժույթի և կմուտքագրվեն ՀՀ դրամ արժույթով իր համապատասխան հաշվին։
Ուղարկողը արտերկրում պետք է միայն լրացնի՝
- Շահառուի հաշվեհամարը/քարտի համարը
- Անուն Ազգանունը
- Գումարի չափը՝ նշելով արժույթ
Էջը թարմացվել է` 03.08.2026 | 06:47
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: