header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կուտակային
Կիսվել`

Կուտակային

երդրե՛ք բարձր տոկոսադրույքով կուտակային ավանդ և ստացեք եկամուտ:

Ավանդ կարող եք ներդնել ինչպես ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով, այնպես էլ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղեր։

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

  • Ժամկետ

    91-459 օր

  • Առավելագույն տոկոս

    ՀՀ դրամ-9%, ԱՄՆ դոլար-3.5%

Ընդունման պայմաններ
Ավանդի տեսակ Ժամկետային
Ավանդի արժույթ

Ավանդի նվազագույն գումար

Տարեկան տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ամսական համալրման նվազագույն չափ

Ավանդի համալրման վերջնաժամկետ (ավանդի ժամկետի ավարտից առաջ) 

91-180 օր ժամկետով
ՀՀ դրամ     10.000 5.5% 5.5% 7.000 30 օր

ԱՄՆ դոլար 30 0.5% 0.5% 15
181-270 օր ժամկետով
ՀՀ դրամ 10.000 6.5% 6.5% 5.000 30 օր

ԱՄՆ դոլար 30 1.5% 1.5% 10
271-365 օր ժամկետով
ՀՀ դրամ 10.000 8% 8% 5.000 30 օր
ԱՄՆ դոլար 30  2.5%  2.5% 10
366-459 օր ժամկետով
ՀՀ դրամ 10.000 9% 9% 5.000 30 օր
ԱՄՆ դոլար 30 3.5% 3.5% 10

Կուտակվող ավանդի առավելագույն չափը կարող է լինել 100,000,000 ՀՀ դրամ կամ 200,000 ԱՄՆ դոլար կամ 200,000 Եվրո։

Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։  Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախկինում գործող պայմաններ

Պահանջվող փաստաթղթեր

ՀՀ տարածքում ստեղծված և/կամ գործող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

  • Կանոնադրության պատճեն` ներառյալ փոփոխությունները
  • Պետական գրանցման վկայականի պատճեն (ներդիրներով),
  • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հավաստող փաստաթղթի պատճեն, եթե ՀՎՀՀ-ն արտացոլված չէ ներկայացվող պետական գրանցման վկայականում,
  • Լիցենզիայի պատճեն (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն),
  • Տեղեկատվություն Հաճախորդի մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում` ներկայացվում է մասնակիցների ցանկը, որն արտացոլված է կանոնադրությանը կից հավելվածում կամ մասնակիցները գրանցված են ներկայացվող պետական ռեգիստրի վկայականին կից ներդիրում (ներդիրներում), բաժնետիրական ընկերությունների դեպքում` ներկայացվում է տեղեկանք բաժնետերերի ռեեստրից` 10% և ավելի բաժնետերերի վերաբերյալ) (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի (հիմնադիրի, բաժնետիրոջ) դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
  • Ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձնման հիմքերի պատճենները: Հիմքերի պատճենները չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետական ռեգիստրի վկայականին կից ներդիրում (ներդիրներում),
  • ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի և նույնականացման քարտերի (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)) պատճենները:

ՀՀ տարածքից դուրս ստեղծված և գործող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

  • Հաճախորդի հիմնադիր փաստաթղթերի փաթեթը` թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ,
  • Հաճախորդի իրավական կարգավիճակը սահմանող և պետական գրանցումն ու հարկային մարմիններում հաշվառված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները` նոտարական վավերացմամբ,
  • Լիցենզիայի թարգմանության բնօրինակը` նոտարական վավերացմամբ (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն),
  • Տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ, փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները` նոտարական վավերացմամբ (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի (հիմնադիրի) դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
  • Ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի պատճեները և/ կամ նույնականացման քարտերը (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ),
  • Հաշվի դրամական միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում լիազորագիր` ստորագրված և կնքված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում)։
Կարևոր է իմանալ
  • Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի
  • Տոկոսների վճարումն իրականացվում է ժամկետի վերջում
  • Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի  գումարը կամ դրա մի մասը (պայմանագիրը դադարեցվում է ամբողջությամբ) ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է   տարեկան  ցպահանջ ավանդի տոկոսադրույքով,
  • Ցպահանջ ավանդի տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 0.1% 
  • Կուտակված տոկոսագումարները չեն կապիտալացվում (չեն ավելացվում ավանդի գումարին)
  • 460 օր և ավելի դեպքում ներգրավման դեպքում  տոկոսադրույքները կսահմանվեն պայմանագրային հիմունքներով
  • Տոկոսագումարները վճարվում են տվյալ ավանդատեսակի համար սահմանված սկզբնական նվազագույն գումարի և ավանդի գործողության ընթացքում կատարված ավանադին համալրումների/ տոկոսի կապիտալացումների/ կամ  նվազեցումների հիման վրա
  • Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։
  • Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով: 
  • Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
  • Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել։
  • Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ավանդի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

0 դր.

Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ)

0 դր.

Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ

0 դր.

Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված)

Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:

Էջը թարմացվել է` 25.04.2024 | 18:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: