Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան՝ բնակելի անշարժի գույքի ձեռքբերման նպատակով
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագիրը նախատեսված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին՝ պետական աջակցություն ցուցաբերելու համար: Վարկը տրամադրվում է ք. Երևանում և ՀՀ մարզերում անմիջապես կառուցապատողից մշտական բնակության նպատակով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
27,750,000 ՀՀ դրամ
-
Ժամկետ
120-240 ամիս
Դուք համարվում եք երիտասարդ ընտանիք և կարող եք դիմել հիփոթեքային վարկ ստանալու համար, եթե Ձեր ու Ձեր ամուսնու տարիքային գումարը չի գերազանցում 70-ը։
- Եթե Դուք վարկ ստանալու համար չունեք բավարար չափով ամսական եկամուտ, ապա Ձեր վարկային պարտավորությունները Ձեզ հետ համատեղ կարող է ստանձնել նաև համավարկառուն: Որպես համավարկառուներ կարող են հադիսանալ միայն վարկառուի ընտանիքի անդամները (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, նրանց ծնողները, քույրերը և եղբայրները ):
- Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնց (ամուսինների և հնարավոր համավարկառուների) ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800 000 ՀՀ դրամը:
- Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնցից (ամուսիններից) որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն)` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը փաստացի բնակվող (հաշվառված) անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քառ. մ-ից պակաս տարածք:
- Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնք չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում (նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակելի ոչ ամբողջ տարին` օգտագործելով որպես ամառանոց, և այլն):
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ |
Համավարկառու | 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ (ընտանիքի անդամ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները) |
Երիտասարդ ընտանիք հասկացություն | Ընտանիք, որտեղ ամուսինները տարիքների հանրագումարը չի գերազանցում 70–ը (ներառյալ), կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող |
Վարկի նպատակ | ք. Երևանում և ՀՀ մարզերում անմիջապես կառուցապատողից բնակելի անշարժ գույքի ձեռքբերում` մշտական բնակության նպատակով |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար | 5,000,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար |
- 24,000,000 ՀՀ դրամ ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գուքի շուկայական արժեքի 80%-ը (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը) |
Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք |
Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 30,000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի քան 31,000,000 ՀՀ դրամը: |
Վարկի նվազագույն ժամկետ | 120 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ | 240 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք | 7.5% |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք | 7,8%-8.09% |
Գրավի առարկա | Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը` ավարտական աստճանը 100% |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, վարկի գումարը կանխավճարի հետ միասին փոխանցվում է վաճառողին |
Վարկի մարումներ | Անուիտետ |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | Ամենամսյա |
Հայտի ուսումնասիրության վճար | 5.000 ՀՀ դրամ |
Վարկի սպասարկման վճար | Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 1% չափով, սակայն ոչ ավել 150.000 ՀՀ դրամից |
Ապահովագրություն |
Պարտադիր, յուրաքանչյուր տարի, վարկի մնացորդի չափով, կատարվում է բանկի կողմից` շահառու պետք է հանդիսանա բանկը։ |
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ | Օրական 0.13% |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
Հիփոթեքային պարտավորության ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակ-ցությունը հասնում է 80%-ի:
Վերը նշված լրացուցիչ անշարժ գույքի սեփականատերը կամ համասեփականատերը պետք է լինի համավարկառու:
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | 15․000-35,000 ՀՀ դրամ |
Գրավի ապահովագրության վճար | 0,15-0․16% |
Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն | 0,15-0․16% |
Պարտավորության ապահովագրություն | 2% |
Նոտարական վավերացման վճար | 20․000-25,000 ՀՀ դրամ |
Կադաստրի հետ կապված վճար | 71․000 ՀՀ դրամ |
Միասնական տեղեկանքի վճար | 10,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ |
Համավարկառու | 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ (ընտանիքի անդամ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները) |
Երիտասարդ ընտանիք հասկացություն | Ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումաը չի գերազանցում 70–ը (ներառյալ) կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող |
Վարկի նպատակ | ք. Երևանում և ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերում` մշտական բնակության նպատակով |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար | 4,000,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար |
- 17,500,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գուքի շուկայական արժեքի 70%-ը (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը), 22,500,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի 90%, եթե տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր գնահատված շուկայական արժեքի 70% կամ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն` ձեռքբերվող բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: |
Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք |
Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 25,000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի քան 26,000,000 ՀՀ դրամը: |
Վարկի նվազագույն ժամկետ | 120 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ | 240 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք | 7.5%, որից 2% սուբսիդավորում ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 4% սուբսիդավորում ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք | 7.8%-8,17% |
Գրավի առարկա | Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, վարկի գումարը կանխավճարի հետ միասին փոխանցվում է վաճառողին |
Վարկի մարումներ | Անուիտետ |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | Ամենամսյա |
Հայտի ուսումնասիրության վճար | 5.000 ՀՀ դրամ |
Վարկի սպասարկման վճար | Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 1% չափով, սակայն ոչ ավել 100.000 ՀՀ դրամից։ |
Ապահովագրություն |
Պարտադիր, յուրաքանչյուր տարի, վարկի մնացորդի չափով, կատարվում է բանկի կողմից` շահառու պետք է հանդիսանա բանկը։ |
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ | Օրական 0.13% |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
Վերը նշված հիփոթեքային պարտավորության ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի:
Նշված լրացուցիչ անշարժ գույքի սեփականատերը կամ համասեփականատերը պետք է լինի համավարկառու:
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | 15․000-35,000 ՀՀ դրամ |
Գրավի ապահովագրության վճար | 0,15-0․16% |
Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն | 0,15-0․16% |
Պարտավորության ապահովագրություն | 2% |
Նոտարական վավերացման վճար | 20․000-25,000 ՀՀ դրամ |
Կադաստրի հետ կապված վճար | 71․000 ՀՀ դրամ |
Միասնական տեղեկանքի վճար | 10,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
Նախնական փաստաթղթեր
Գնորդ
- Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
- Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
- Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
- Տեղեկանք աշխատավայրից
- Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից
- Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
- Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝ (առկայության դեպքում)
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վաճառող(Առաջնային շուկայի դեպքում)
Իրավաբանական անձ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
- Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
- Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
- Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Անհատ ձեռնարկատեր
-
Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
- Անձնագրի և սոց.քարտի պատճեն
- Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով
Վաճառող(Երկրորդային շուկայի դեպքում)
- Բնակարանի սեփականատերերի և բնակարանում բնակվող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնագրերի , սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
- Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
- Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
- Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
- Տեղեկանք՝ վաճառվող բնակարանում գրանցված անձանց վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը
Գնորդ
- Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
- Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վաճառող(Առաջնային շուկայի դեպքում)
Իրավաբանական անձ
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
- Միասնական տեղեկանք
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Անհատ ձեռնարկատեր
- Միասնական տեղեկանք
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վաճառող(Երկրորդային շուկայի դեպքում)
- Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
- Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։
*Փաստաթուղթը ներկայացվում է մասնագետի պահանջով ըստ անհրաժեշտության։
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի վերաբերյալ որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
- Վարկը սահմանված պայմանագրի կետերի չսպասարկվելու դեպքում կիրառվում են ժամկետանց մայր գումարի տույժ ժամկետանց տոկոսագումարի տույժ, ինչպես նաև կարող է հարցը լուծվել դատական կամ արտադատական կարգով:
- Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Հայտերը ենթակա են բավարարման, եթե՝
- Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
- Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օր, ինչպես նաև, եթե վարկառուն կամ համավարկառուները ունեն ընթացիկ վարկեր, ապա այդ վարկերը պետք է դասակարգված լինեն միայն ստանդարտ ռիսկի դասով
- Վարկի մարման գծով ամսական վճարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չպետք է գերազանցի 35 տոկոսը։ Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 տոկոսը։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
- ԵՎ այլն:
Հայտերը ենթակա են մերժման, եթե`
- Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի վաճառողի և գնորդի միջև առկա է ազգակցական կապ։
- Վարկառուի և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800.000 ՀՀ դրամ։
- Ամուսիններից որևէ մեկը ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք, բացառությամբ, եթե տվյալ բնակարանում հաշվառված անձանց մեկ շնչի հաշվով բաժին է ընկնում 18 քմ պակաս տարածք։
- ամուսինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնեն ձեռքբերվող բնակարանում
- Ամուսինները նախկինում հանդիսացել են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառու,
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
- Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
- Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
- Եվ այլն:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.
- Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Տոկոսագումարները
- Մայր գումարը։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 15.08.2024 | 14:27
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: