header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Card cover
Կիսվել`

ArCa Green Line

Տեղական «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի քարտ հանդիսացող ArCa Green Line-ը մագնիսական ժապավենով վճարային պլաստիկ քարտը Ձեզ հնարավորություն կընձեռի իրականացնել մաքսային վճարումներն արագ և ապահով եղանակով: Այս քարտով կարող եք վճարումներ կատարել ՀՀ մաքսատներում և մաքսակետերում անմիջապես մաքսային ձևակերպումների ժամանակ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նույն տարածքում գործող մասնաճյուղերում:

 

  • Տարեկան սպասարկման վճար

    5,000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

ArCa Green Line քարտի մասին

ArCa Green Line պլաստիկ քարտը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:Այս քարտը կապահովի անվտանգություն խոշոր գումարների վճարումների ժամանակ, հնարավորություն կընձեռի վերահսկել կազմակերպության միջոցների օգտագործումը և թույլ կտա անկանխիկ եղանակով կատարել մաքսային ցանկացած վճարում:

Սպասարկման սակագներ

 

ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ*
Քարտի գործողության ժամկետ 1 տարի
Քարտի տեսակ դեբետավարկային
Քարտի արժույթ ՀՀ դրամ
Քարտի տարեկան սպասարկման վճար 5,000 ՀՀ դրամ
Հավելյալ(կցված) քարտի տարեկան սպասարկման վճար 3,000 ՀՀ դրամ
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 5,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվից փոխանցումների հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում 200 ՀՀ դրամ
Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան % 0%
Բանկոմատի միջոցով նոր PIN կոդի ստացում 500 ՀՀ դրամ
Քարտի կորստի, վնասման, PIN կոդը մոռանալու դեպքում նոր քարտի տրամադրում  500 ՀՀ դրամ
Քաղվածքի տրամադրում Անվճար
Ընթացիկ ամսվա քաղվածքի տրամադրում Անվճար
Քաղվածքի տրամադրում էլ.փոստի միջոցով /callcenter@araratbank.am/ Անվճար
Քարտի ապաբլոկավորում 500 ՀՀ դրամ
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն քանակ 30
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը 8.000.000 ՀՀ դրամ

 

Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար

8.000.000 ՀՀ դրամ

Կատարված գործարքների, վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում 15 ՀՀ դրամ
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդն առաքվում են միմյանցից առանձին) 5,000 ՀՀ դրամ

* Ներառյալ ԱԱՀ

**Չի կիրառվում ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) քարտային հաշիվներին ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներից, ներդրված ժամկետային ավանդի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի գծով հաշվեգրված տոկոսներից մուտքագրված գումարների, իսկ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից POS-տերմինալի միջոցով կանխիկի տրամադրումը անկախ արժույթից – 3%:

Ծառայության տեսակներ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 5,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով  5,000 ՀՀ դրամ

Վճարային պլաստիկ քարտերի թողարկման, սպասարկման և անվտանգ օգտագործման կանոններ

Նախկինում գործող պայմաններ

Պահանջվող փաստաթղթեր
  • Կազմակերպության տնօրենի կամ լիազորված անձի անձնագիրը և սոցիալական քարտը
  • Կնիք (առկայության դեպքում)
Ի՞նչպես ստանալ քարտը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտերը հնարավոր է պատվիրել Բանկի Գլխամասում և մասնաճյուղերում կամ օնլայն տարբերակով: Հաճախորդը նախքան քարտի պատվիրումը ծանոթանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից ներկայացվող քարտերի տեսականերին, սպասարկման կանոններին և սակագներին, որից հետո լրացնում է քարտի պատվիրման դիմումը Բանկի Գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերից որևէ մեկում՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ։ Օնլայն պատվիրման պարագայում Հաճախորդը պետք է լրացնի օնլայն դիմումի համապատասխան դաշտերը։ Քարտը պատրաստ է լինում 3-5 աշխատանքային օրվա ընթացքում և այն վերցնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

* Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք Բանկին կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ +37410 59 23 23 հեռախոսահամարներով: Բանկի բանկոմատներում քարտն առգրավելու դեպքում քարտը քարտապանին է տրամադրվում 3 աշխատանքային օրվա ընթացքում։ ՀՀ տարածքում գործող այլ բանկերի բանկոմատներում քարտն  առգրավելու դեպքում քարտը տրամադրվում է քարտապանին մինչև 1 (մեկ) ամիս ժամկետում՝ կախված բանկոմատի գտնվելու վայրից։
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:

Քարտապանը կարող է բլոկավորել քարտը հետևյալ եղանակներով

  • Մոտենալով  Բանկի մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ;
  • hեռախոսազանգի միջոցով։ Հաճախորդը զանգահարում է ԱրարատԲանկ ԲԲԸ (+37410-592323) կամ Արմենիան Քարդ ՓԲԸ (+37410-592222) հեռախոսային կենտրոններ;
  • AraratMobile հավելվածի միջոցով։ Հաճախորդը mobile հավելվածում հասանելի քարտերի ցանկից ընտրում և բլոկավորում է քարտը;
  • USSD ծառայության միջոցով։ Հաճախորդը բջջային հեռախոսով սեղմում է *116# հրահանգը։Քարտը համարվում է բլոկավորված՝ քարտի բլոկավորման վերաբերյալ հաճախորդի բջջային հեռախոսահամարին  ARCA USSD հասցեից քարտի բլոկավորման վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալուց հետո։

Քարտի ապաբլոկավորում կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում

  • Քարտապանի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ մոտենալուց, համապատասխան հայտ լրացնելուց և քարտի ապաբլոկավորման համար Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված սակագինը վճարելուց հետո;
  • Քարտապանի կողմից Բանկին նախապես տրամադրած էլեկտրոնային հասցեից կամ հեռախոսահամարից քարտի ապաբլոկավորման վերաբերյալ ստացված խնդրանքի դեպքում։ Ընդ որում Բանկն իրականացնում է քարտի ապաբլոկավորում՝ Քարտապանի հաշիվներից գանձելով Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված և գանձման պահին գործող սակագինը

Վճարային քարտերի վերաթողարկում

  • Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո քարտը Բանկի կողմի վերաթողարկվում է քարտապանի դիմումի հիման վրա։
  • Հաճախորդը վերաթողարկման հայտը կարող է ուղարկել նաև ԱՐԱՐԱՏՄոբայլ բջջային հավելվածի միջոցով, իսկ վերաթողարկման համար նախատեսաված տարեկան սպասարկման վարձը կգանձվի հաճախորդի հաշվից։
  • Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների աշխատակիցներին աշխատավարձային նախագծի շրջանակում տրամադրված քարտերը վերաթողարկվում են առանց քարտապանի կողմից ուղարկված դիմումի

Վճարային քարտերի փակում

  • Քարտապանի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ մոտենալուց, համապատասխան հայտ լրացնելուց և քարտի ապաբլոկավորման համար Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված սակագինը վճարելուց հետո;
  • Քարտապանի կողմից Բանկին նախապես տրամադրած էլեկտրոնային հասցեից կամ հեռախոսահամարից քարտի ապաբլոկավորման վերաբերյալ ստացված խնդրանքի դեպքում։ Ընդ որում Բանկն իրականացնում է քարտի ապաբլոկավորում՝ Քարտապանի հաշիվներից գանձելով Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված և գանձման պահին գործող սակագինը
Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Էջը թարմացվել է` 19.09.2023 | 19:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: