Diners Club Young Professional
Diners Club Young Professional քարտը նախատեսված է կայացած երիտասարդ մասնագետների և ղեկավարների համար, ովքեր սիրում են ճանապարհորդել: Քարտատեսակը մագնիսական ժապավենով է և հանդիսանում է Diners Club International վճարահաշվարկային համակարգի քարտ։
-
Կոնսիերժ ծառայություն
Տարեկան 3 զանգ անվճար
-
Տարեկան սպասարկման վճար
12,000 ՀՀ դրամ
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ
Գործողության տեսակ | Սակագին* | |||||||||||
Քարտի գործողության ժամկետ | 2 տարի | |||||||||||
Քարտի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ | |||||||||||
Քարտի տեսակ | դեբետավարկային | |||||||||||
Քարտի տրամադրում |
անվճար | |||||||||||
Տարեկան սպասարկման վարձ |
12.000 ՀՀ դրամ |
|||||||||||
Չնվազող մնացորդ | Չի սահմանվում | |||||||||||
Քաղվածքի տրամադրում | անվճար | |||||||||||
Քաղվածքի տրամադրում էլ․ փոստի միջոցով | անվճար | |||||||||||
Ընթացիկ քաղվածքի տրամադրում | անվճար | |||||||||||
Կցված քարտի տրամադրում | անվճար | |||||||||||
Կցված քարտի տարեկան սպասարկման վարձ | 2,000 ՀՀ դրամ | |||||||||||
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում | 2,000 ՀՀ դրամ | |||||||||||
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում | 2,000 ՀՀ դրամ | |||||||||||
Բանկոմատի միջոցով նոր PIN կոդի ստացում | անվճար | |||||||||||
Կանխիկի արժույթի տրամադրում ԱրարատԲանկը ԲԲԸ բանոմատներում և POS տերմինալներում | 0% | |||||||||||
Կանխիկի տրամադրում արտասահմանում | 3% | |||||||||||
Կանխիկի տրամադրում ԱրարատԲանկի դրամարկղից՝ առանց քարտի կիրառման | 3% | |||||||||||
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս | ՀՀ դրամ՝ 1%, ԱՄՆ դոլար՝ 0%, Եվրո՝ 0%, ՌԴ ռուբլի՝ 0%, Անգլիական ֆունտ՝ 0% | |||||||||||
Քարտի բլոկավորում | անվճար | |||||||||||
Քարտի ապաբլոկավորում | 1,000 ՀՀ դրամ | |||||||||||
Մեկ օրվա ընթացքում թույլատրելի կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն քանակ | 30 | |||||||||||
Մեկ օրվա ընթացքում թույլատրելի գործարքների ընդհանուր առավելագույն քանակ | 30 | |||||||||||
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար |
|
|||||||||||
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումար |
|
|||||||||||
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար |
|
|||||||||||
Քարտից քարտ, հաշվից հաշիվ/քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար | 0% | |||||||||||
Քարտից քարտ, հաշվից հաշիվ/քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջորդվճար, արտոնյալ ժամանակահատվածով | 1% | |||||||||||
Մեկ օրվա ընթացքում ինտերնետային գործարքների իրականացում | 6 ժամում՝ 5 գործարք | |||||||||||
3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդագրության ուղարկում | անվճար | |||||||||||
Վարկային գծի/օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոս | Համաձայն ընթացիկ սակագների | |||||||||||
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում | անվճար | |||||||||||
Օդանավակայանների հատուկ մուտքերի/լաունջների/սակագին | Համաձայն Դայներս Քլաբ-ի սակագների | |||||||||||
Կոնսիերժ ծառայությունից օգտվելու վճար | Տարեկան 3 զանգ՝ անվճար | |||||||||||
Անկանխիկ գործարքներ | անվճար | |||||||||||
Կանխիկ արտարժույթի մուտքագրում քարտային հաշվին |
0% |
|||||||||||
Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից |
Նախկին սակագներ* Ներառյալ ԱԱՀ
Ծառայության տեսակ |
Պայմաններ (ՀՀ դրամ) |
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ | 5000 |
ՀՀ տարածքում գտնվող բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում, դիտում բանկում (AMD) | 5000 |
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին) (AMD | 5000 |
Ծառայության տեսակ | Սակագին |
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ | 5,000 ՀՀ դրամ |
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում | անվճար |
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին) | 5,000 ՀՀ դրամ |
Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱրարատԲանկի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին | Կանխիկացվող գումարի 2% |
Քարտը ստանալուց հետո հաճախորդը․
- Ստորագրում է քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
- Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
- Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում
Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․
- Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
- Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
- Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
Ապահովագրական ծածկույթ | Հատուցման սահմանաչափ յուրաքանչյուր դեպքի և Քարտատիրոջ համար | Չհատուցվող գումար յուրաքանչյուր դեպքի և Քարտատիրոջ համար Եվրոյով կամ ժամանակով |
Բժշկական և ճանապարհորդության աջակցության ծառայություններ | Այս բաժնով սահմանափակում չի կիրառվում | Չի կիրառվում |
Շտապ բուժօգնության, տեղափոխման (էվակուացիայի) և հայրենադարձության (ռեպատրիացիայի) ծախսեր Բժշկական ծախսեր Հայրենադարձության ծախսեր/ Աճյունի տեղափոխություն/ Խնամակալության տակ գտնվող Երեխաների վերադարձ |
30,000 Եվրո | Չի կիրառվում |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն Հանրային փոխադրող |
30,000 Եվրո 16 տարեկան և 16 տարեկանից ցածր երեխաների համար մահվան սահմանաչափը կազմում է 3,000 Եվրո | Չի կիրառվում |
Հիվանդանոցային օրական նպաստ |
50 Եվրո | 48 ժամ |
Ճանապարհորդական անհարմարավետություններից ապահովագրություն | ||
Ուղեբեռի կորուստ | 500 Եվրո | 50 Եվրո |
Ճանապարհորդության չկայացում | 1,000 Եվրո | 100 Եվրո |
Թռիչքի ուշացում | 40 Եվրո | 4 ժամ |
Ուղեբեռի ուշացում | 40 Եվրո | 4 ժամ |
Փաստաթղթերի փոխարինում | 1,000 Եվրո | Չի կիրառվում |
Իրավական ծախսեր | 1,500 Եվրո | Չի կիրառվում |
Դժբախտ պատահարներից ապահովագրության հատուցման սահմանաչափեր |
|
Մահ | 100% վերոնշյալ գումարներից |
Մեկ կամ երկու աչքի տեսողության ամբողջական և անվերականգնելի կորուստ | 100% վերոնշյալ գումարներից |
Մեկ կամ երկու վերջույթների կորուստ | 100% վերոնշյալ գումարներից |
Մշտական ամբողջական անաշխատություն (վերոնշյալներից տարբեր) | 100% վերոնշյալ գումարներից |
Ցանկացած Պատահարի շարունակական հետևանքների դեպքում հատուցում տրամադրվում է վերոնշյալ ծածկույթներից միայն մեկով:
Ճանապարհորդական ապահովագրություն
Ճանապարհորդական ապահովագրության պայմանագրի օրինակ
Մեկ զանգ, բազում հնարավորություններ
ԱրարատԲանկն իր հաճախորդներին առաջարկում է Կոնսիերժ Սերվիս նոր բարձրակարգ ծառայությունը: Բանկը հոգ է տանում ձեր հարմարավետ սպասարկման մասին և խնայում է ձեր ժամանակը: Մեր հատուկ վերապատրաստված մասնագետները կօգնեն ստանալ տեղեկատվություն և խորհրդատվություն ձեզ հետաքրքրող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև` իրականացնել պատվերների ամրագրում:
Կոնսիերժ ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում․
- Ճանապարհորդության ընթացքում խորհրդատվություն ստանալ ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի վերաբերյալ և համապատասխան խորհրդատվությունից հետո Ձեր նախընտրած ավիաընկերության միջոցով ամրագրել անհրաժեշտ տոմսերը: Պլաստիկ քարտի միջոցով ավիատոմսերի համար վճարումներ կատարելուց հետո Ձեր տոմսը կստանաք էլեկտրոնային տարբերակով:
- Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ և պատվիրել մինչև 7 նստատեղ ունեցող մեքենաներ, միկրոավտոբուսներ, հանդիսությունների համար նախատեսված մեքենաներ և բեռնատար մեքենաներ:
- Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում գործող հյուրանոցների պայմանների վերաբերյալ, իրականացնել համարների ամրագրում, ամրագրել ֆուրշետների և այլ հանդիսությունների պատվերներ:
- Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող ռեստորանների վերաբերյալ և ամրագրել սեղաններ:
- Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր թատրոնների ներկայացումների, կինոթատրոնների ֆիլմացանկերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել տոմսերի ամրագրում:
- Ստանալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող նվերների, հուշանվերների և հնաոճ իրերի խանութների վերաբերյալ:
Կոնսիերժ ծառայություն կարող եք զանգահարել 044 222 444, 060 47 47 77 հեռախոսահամարներով։
Վերոնշյալ բոլոր ծառայությունների մատուցումն իրականցվում է նաև արտերկրում։
- 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
- Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
- PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
- Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱրարատԲանկ զանգահարելով` 59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
- ԱրարատԲանկի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
- Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
- Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը: - Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
- Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
կամ կրած վնասների համար: - Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Էջը թարմացվել է` 14.01.2021 | 14:44
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: