
Անշարժ գույքի գրավադրմամբ միջազգային պլաստիկ քարտով
Եթե անձնական նպատակներն իրագործելու համար Ձեզ անհրաժեշտ է գումար մինչև 100.000 ԱՄՆ դոլարի չափով, ապա այս օվերդրաֆտի մատչելի պայմանները թույլ կտան իրագործել դրանք: Օվերդրաֆտը հնարավոր է մարել մինչև 10 տարի ժամկետում, իսկ Ժամկետից շուտ մարելու դեպքում տույժ-տուգանքներ չեն հաշվարկվում:
-
Արժույթ
ԱՄՆ դոլար, Եվրո
-
Առավելագուն գումար
100.000 ԱՄՆ դոլար 85.000 Եվրո
-
Ժամկետ
36-120 ամիս
-
Տոկոսադրույք
ԱՄՆ դոլար՝ 11%, 12%, Եվրո 10%, 11%, փաստացի տոկոսադրույք՝ ԱՄՆ դոլար՝ 12․8-17․7%, Եվրո՝ 11․7-17․1%
Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու * | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Երաշխավոր** | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Օվերդրաֆտի նպատակը | Սպառողական |
Օվերդրաֆտի արժույթ | ԱՄՆ դոլար, Եվրո |
Օվերդրաֆտի նվազագույն գումար |
3.000 ԱՄՆ դոլար, 2.500 Եվրո |
Օվերդրաֆտի առավելագույն գումար |
100.000 ԱՄՆ դոլար, 85.000 Եվրո |
Օվերդրաֆտի նվազագույն ժամկետ | 36 ամիս |
Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ | 120 ամիս |
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք |
36-60 ամիս 11%, 61-120 ամիս 12% (ԱՄՆ դոլարի դեպքում) 36-60 ամիս 10%, 61-120 ամիս 11% (Եվրոյի դեպքում) |
Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք*** |
ԱՄՆ դոլար՝ 12․8-17․7% Եվրո՝ 11․7-17․1% |
Օվերդրաֆտ/Գրավ առավելագույն հարաբերակցություն (լիկվիդային արժեք) |
80% |
Գրավի տեսակ |
Բանկի համար ընդունելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) |
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ | Վճարային քարտի միջոցով |
Վճարային քարտի տեսակ | MC Standart, Visa Classic |
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար |
5.000 ՀՀ դրամ**** |
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ | Ամսական հավասարաչափ ամորտիզացիա կամ անուիտետային մարում (անուիտետային մարման դեպքում՝ չվերականգնվող վարկային գիծ) և՛ ԱՄՆ դոլարի, և՛ Եվրոյի դեպքում |
Հայտի ուսումնասիրության վճար | 5 000 ՀՀ դրամ |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար | վարկի գումարի 0.1%, նվազագույնը 10 000 ՀՀ դրամ |
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ | օրական 0.07% |
Ժամկետանց վարկի գծով տույժ |
օրական 0.06% |
Օվերդրաֆտի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
* Վարկառուի և երաշխավորի առավելագույն տարիքը կարող է դիտարկվել մինչև 60 տարեկան, եթե վարկի առավելագույն ժամկետը չի գերազանցում 60 ամիսը։
**Երաշխավորի առկայությունը պարտադիր չէ, եթե Վարկառուի կողմից ներկայացված եկամուտները բավարարում են աղյուսակում նշված վարկունակության գնահատման պահանջին:
***Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 09․10․19 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 476,6 ՀՀ դրամ, 1 Եվրո - 523,59 ՀՀ դրամ։
****Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար, վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին։ Չնվազող մնացորդ չի կիրառվում։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Փաստացի օգտագործված միջոցների դիմաց հաշվարկվում է օվերդրաֆտի անվանական տոկոսադրույք՝ համաձայն վարկային համաձայնագրի։ Տոկոսագումարները հաշվարկում են օրական կտրվածքով՝ վարկային միջոցների օգտագործման օրից սկսած (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով օվերդրաֆտների), և հաշվի նվազագույն շարժ չի պահանջվում։
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | 15,000-35,000 ՀՀ դրամ |
Նոտարական վավերացման վճար | 12,000-15,000 ՀՀ դրամ |
Կադաստրային գրանցման վճար | 26,400 ՀՀ դրամ |
Միասնական տեղեկանքի վճար | 10,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։
- Դիմում
- Դիմողի անձնագրի և սոցիալական քարտի (բացակայության դեպքում համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք)պատճենները
- Ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան)վկայականի պատճենը
- Ընտանիքի անդամների անձնագրի և սոցիալական քարտերի պատճենները
- Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին (անշարժ գույքը որպես գրավ առաջարկելու դեպքում անհրաժեշտության դեպքում նաև սեփականության իրավունքի հիմքերը)
- Տեղեկանք հիմնական աշխատավայրից՝ զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ
- Աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրի պատճենը (բացառությամբ պետական ծառայողների)
- Տեղեկանք բնակության վայրից
- Լրացուցիչ եկամուտի աղբյուրի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր
- Տեղեկանք ՀՀԿԱ Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
- Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով:
Ծանոթություն. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր: Վարկի տրամադրման դեպքում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը:
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման ժամկետն է 15 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
- Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում։
- Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված)։
- Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում։
- Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
- Տոկոսագումարի հաշվարկման ձևը` տարեկան վարկի մնացորդի նկատմամբ, տարին 365 օր։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Վարկային հայտի բավարարման գործոններ
- Վարկառուի/երաշխավորի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի/երաշխավորի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը/երաշխավորը չի ունեցել ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների) կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չի գերազանցել 30 օրը։
- Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում։ Հաճախորդը/երաշխավորը համարվում է վարկունակ, եթե․
- Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը կազմում է 35% տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)՝ հիմք ընդունելով չհարկված եկամուտը
- Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը կազմում է 45% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)՝ հիմք ընդունելով չհարկված եկամուտը
- Գրավադրվող անշարժ գույքը համապատասխանում է ներկայացված պահանջներին։
- Եվ այլն։
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի/երաշխավորի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի/երաշխավորի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը/երաշխավորը ունեցել է ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների) կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 30 օրը։
- Հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատման արդյունքում եզրակացությունը եղել է բացասական։
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
- Գրավադրվող անշարժ գույքը չի համապատասխանում ներկայացված պահանջներին։
- Գործող դասակարգման առկայություն։
- Եվ այլն։
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 15.01.2021 | 14:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: