header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Фора-Онлайн  հավելվածով հաշիվների  համալրումներ հեռախոսահամարով  «МИГ»
Կիսվել`

Фора-Онлайн հավելվածով հաշիվների համալրումներ հեռախոսահամարով «МИГ»

«Фора онлайн» բջջային հավելվածի օգտատերերը հեռախոսահամարով կարող են գումար փոխանցել ՌԴ-ից ՀՀ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան/հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդներին:

 

 

Քեշբեք մինչև 1000 ՌԴ Ռուբլի

Ֆորա-բանկի քարտապանները կստանան մինչև 1000 ՌԴ ռուբլի հետվճար (քեշբեք) «Фора-онлайн» հավելվածով ՌԴ-ից Հայաստան կատարած 1-ին փոխանցման համար։ Քեշբեքը կմուտքագրվի փոխանցողի քարտին։ 
Առաջարկը կգործի մինչև 2023թ․ մայիսի 31-ը։

Ծառայության նկարագրություն

1.ՌԴ Ֆորա բանկից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.

«Фора онлайн» համակարգում ընտրել «Платежи» → «За рубеж» → «По номеру телефона»։
Որպես բանկ ընտրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։


2.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ից փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ քարտային և/կամ ընթացիկ հաշիվներ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի փոխանցումը ստացողի գործող հեռախոսահամար, որը պետք է տրամադրի Ֆորա Բանկից փոխանցում կատարողին։

Ծառայության պայմաններ
Գործառնության տեսակ Սակագներ
Փոխանցման ուղղություն ՌԴ-ից ՀՀ
Ուղարկող բանկ Фора-Банк
Ստացող բանկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի
Ստացման արժույթ *ՀՀ դրամ
Փոխանցման շահառուի նկարագիր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՀՀ դրամ հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ
Փոխանցման ստացում Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին
Փոխանցման արագություն Ակնթարթային
Համակարգի հասանելիություն Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով
Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար Համաձայն Ֆորա Բանկի կողմից սահմանված սակագների
Ստացման  համար շահառուից գանձվող միջնորդավճար Չի գանձվում
Միջոցների կանխիկացում Տվյալ հաշվի կամ վճարային քարտի սակագները կարգավորող փաստաթղթի համաձայն

*Հաշվեհամարի ընտրությունը կատարվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից՝ իր ներքին ընթացակարգերով սահմանված առաջնահերթության համաձայն։ Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի՝ տվյալ պահին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործող փոխարժեքների համաձայն։

Էջը թարմացվել է` 03.02.2023 | 10:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: