header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ոսկու գրավով վարկ
Կիսվել`

Ոսկու գրավով վարկ

Շտապ լուծում ձեր առօրյա խնդիրներին․ սպառողական վարկեր ոսկյա իրերի գրավադրմամբ։ Տրամադրվում է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձանց։ 

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    10․000․000 ՀՀ դրամ

  • Առավելագույն ժամկետ

    1800 օր

Տրամադրման պայմաններ

Ոսկու գրավադրմամբ վարկերը ձևակերպվում են Բանկի հետևյալ մասնաճյուղերում՝ Կոմիտաս, Մալաթիա, Սեբաստիա, Մաշտոց, Գյումրի, Աբովյան, Ծաղկաձոր, Դավթաշեն, Իսահակյան, Շենգավիթ, Դիլիջան, Նոր Նորք, Արտաշատ, Էջմիածին, Վանաձոր, Արմավիր, Սևան, Մասիս, , Հրազդան, Էրեբունի, Գորիս, Մարտունի, Ջրվեժ, Շիրակ, Սպիտակ, Աշտարակ, Աջափնյակ, Իջևան, Նոր-Նորք 1, Ավան-Առինջ, Չարենցավան, Արաբկիր, Վանաձոր 2, Գյումրի 2, Ստեփանակերտ։

Վարկի նպատակ Սպառողական 

Մեկ անձին տրամադրվող վարկի գումար

70.000 - 10.000.000 ՀՀ դրամ (300–370 օրվա պարագայում 30․000-69․999 ՀՀ դրամ)

Վարկի Ժամկետ  Տոկոսադրույք   Վարկի և տոկոսի վճարում Վարկ/Գրավ հարաբերություն
70-100 օր 10% (փաստ․ 12.66- 23.94% ) Վարկի մարումը ժամկետի վերջում, տոկոսագում․ գանձումը` վարկը ստանալու պահին ամբողջ ժամանակ․ համար Մինչև գնահատված արժեքի 100%

101-190 օր   13%      (փաստ․ 14.86-23.5% ) Վարկի մարումը ժամկետի վերջում,  տոկոսագումարների գանձումը` ամսական
191-370 օր 13%     (փաստ․ 14.37-18.68%) Վարկի մարումը ժամկետի վերջում,  տոկոսագումարների գանձումը` ամսական Մինչև գնահատված արժեքի 95%

371- 740 օր 15%     (փաստ․ 16.39- 18.71%) Վարկի մարումը ժամկետի վերջում,  տոկոսագումարների գանձումը` ամսական
741– 1800 օր 16%     (փաստ․ 17.52-  19.87%) Ամսական հավասարաչափ Մինչև գնահատված արժեքի 100%
300–370 օր 15%      (փաստ․ 18.71- 23.93%) Վարկի մարումը ժամկետի վերջում, տոկոսագում․ գանձումը` ամսական
Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Ոչ հաշվետեր հաճախորդների համար բացվում է ընթացիկ հաշիվ՝ համաձայն բանկում գործող սակագների

Վարկային հայտի ուսումնասիրության, վարկային հաշվի              վարման և սպասարկման  միջնորդավճար
  • Մինչև 100.000 ՀՀ դրամի դեպքում - 1.500 ՀՀ դրամ 
  • 100.001-ից 200.000 ՀՀ դրամի դեպքում - 2.000 ՀՀ դրամ 
  • 200.001-ից 400.000 ՀՀ դրամի դեպքում - 4.000 ՀՀ դրամ 
  • 400.001-ից 800.000 ՀՀ դրամի դեպքում - 8.000 ՀՀ դրամ 
  • 800.001-ից 1․500.000 ՀՀ դրամի դեպքում - 12.000 ՀՀ դրամ 
  • 1.500.001-2․500․000 ՀՀ դրամի դեպքում - 15.000 ՀՀ դրամ
  • 2.500.001-6․000․000 ՀՀ դրամի դեպքում - 25.000 ՀՀ դրամ
  • 6.000.001-10․000․000 ՀՀ դրամի դեպքում - 50.000 ՀՀ դրամ

Բանկի Ստեփանակերտ  մասնաճյուղում

  • Մինչև 100.000 ՀՀ դրամի դեպքում - 1.500 ՀՀ դրամ 
  • 100.001-ից 200.000 ՀՀ դրամի դեպքում - 2.000 ՀՀ դրամ 
  • 200.001-500․000 ՀՀ դրամի դեպքում - 3.000 ՀՀ դրամ 
  • 500.001-2․000․000 ՀՀ դրամի դեպքում - 5.000 ՀՀ դրամ 
  • 2․000․001-5․000․000 ՀՀ դրամի դեպքում - 15.000 ՀՀ դրամ 
  • 5․000․001-10․000․000 ՀՀ դրամի դեպքում - 30.000 ՀՀ դրամ 
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ
Օրական 0.13%

Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

Գրավադրված ոսկին  վարկային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ի  պահ տալու դեպքում

Օրական 100 ՀՀ դրամ սկսած 6-րդ օրվանից

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Ոսկու գնահատման գներ
Ոսկու հարգ ՀՀ դրամ
375 8․800
500 11․700
585 13․600
750 17․400
875 20․400
916 21․400
958 22․400
999 23․300

Ոսկու գնահատման սակագներ 30․08․19-ից

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)։

 

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն  ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկը տրամադրելու ժամկետ(պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո)` 1 աշխատանքային օր։
  • Գրավը հաճախորդին վերադարձվում է վարկի ամբողջական մարումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Տոկոսադրույքի հաշվառման ձևը տարեկան է,  վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ տարին ընդունելով 365 օր։

Վարկային հայտի բավարարման և մերժման գործոններ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 15.09.2023 | 10:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: