
Բանկի կողմից կառուցապատման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկեր
Հիփոթեքային վարկեր բնակելի տան կառուցապատման նպատակով ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար արժույթներով։
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
-
Առավելագույն գումար
120,000,000 ՀՀ դրամ, 250,000 ԱՄՆ դոլար
-
Ժամկետ
120 - 180 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու* |
22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ: Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Համավարկառու* | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը: |
Երաշխավոր |
22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը։ Իրավաբանական անձ։ |
Վարկի նպատակ | Բնակելի տան կառուցապատում |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար |
Վարկի նվազագույն գումար |
5.000.000 ՀՀ դրամ, 10,000 ԱՄՆ դոլար |
Վարկի առավելագույն գումար |
120․000․000 ՀՀ դրամ, 250․000 ԱՄՆ դոլար |
Վարկի նվազագույն ժամկետ |
120 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ |
180 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք |
ՀՀ դրամի դեպքում - մինչև 60 ամիս - 12.5%, 61-րդ ամսից մինչև 180 ամիս ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք + 3%, իսկ ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքի կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԱՄՆ դոլարի դեպքում - մինչև 60 ամիս - 8․99%, 61-րդ ամսից մինչև 180 ամիս 7% + 6 ամսական LIBOR, իսկ LIBOR-ի կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից սահմանվող Նպատակային դաշնային միջոցների տոկոսադրույքի (Federal funds rate) վերին սահմանային ցուցանիշը |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք** |
ՀՀ դրամի դեպքում՝ 12.74-14.87% ԱՄՆ դոլարի դեպքում՝ 9.43-10.33% |
Գրավի առարկա | Կառուցապատման նպատակով ձեռքբերված հողը և/կամ ձեռք բերվող հողը և/կամ լրացուցիչ անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով |
Վարկի տրամադրման եղանակ |
1. Փուլային՝ համաձայն ներկայացված նախահաշվի, բայց ոչ ավել քան գրավի շուկայական արժեքի 70%: 1-ին փուլ` համաձայն նախահաշվի կառուցվող բնակելի տան հիմքի շինարարական աշխատանքների համար 2-րդ փուլ` առավելագույնը կառուցվող բնակելի տան համաձայն նախահաշվի կառուցվող բնակելի տան արտաքին և ներքին պատերի շինարարական աշխատանքների համար 3-րդ փուլ՝ առավելագույնը կառուցվող բնակելի տան արդեն իսկ կառուցված բնակելի տան ներքին հարդարման համար: |
Վարկի տրամադրման եղանակ | Փուլային՝ կանխիկ/անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարի մարումներ | Ամենամսյա՝ անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա (մինչև շինարարական աշխատանքների ավարտը վարկառուի ցանկությամբ առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով՝ միայն տոկոսագումարի ամենամսյա մարման, այնուհետև ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման հնարավորությամբ) |
Հայտի ուսումնասիրության վճար | 10.000 ՀՀ դրամ |
Վարկի սպասարկման վճար | Վարկի գումարի 1%-ի չափով, նվազագույնը 40,000 ՀՀ դրամ, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն | Պարտադիր, յուրաքանչյուր տարի: Դժբախտ պատահարներից՝ վարկի մնացորդի չափով, իսկ կառուցապատումն ավարտվելուց հետո գույքի ապահովագրություն՝ վարկի մնացորդի չափով |
Մոնիտորինգ |
Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3 ամիսը մեկ անգամ (ինչպես նաև 2-րդ և 3-րդ փուլերի տրամադրումից առաջ պարտադիր) Շինարարության ավարտից հետո մոնիտորինգը կատարվում է համաձայն Բանկում գործող կարգի |
Վերականգվող վարկավորման հնարավորություն |
Վարկի գործողության առաջին 84 ամիսների ընթացքում մարված մայր գումարի մինչև 50% չափով վարկավորման հնարավորություն |
Ժամկետանց գումարի գծով տույժ | Օրական 0.06% |
Ժամկետանց տոկոսի գծով տույժ | Օրական 0.07% |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
*Վարկառուն կամ Համավարկառուն պետք է հանդիսանան կառուցապատման նպատակով գրավադրվող հողի սեփականատեր։
**Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 20․01․20 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 500 ՀՀ դրամ։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Ճշգրտվող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, ընդ որում ոչ ավել, քան առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետ և ոչ պակաս, քան առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետ։
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | 15․000-65,000 ՀՀ դրամ |
Գրավի ապահովագրության վճար | 0,15-0.16% |
Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության վճար | 0,15-0.16% |
Նոտարական վավերացման վճար | 20․000-65,000 ՀՀ դրամ |
Կադաստրի հետ կապված վճար | 105․000-131,000 ՀՀ դրամ |
Միասնական տեղեկանք | 10․000-40,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։
Նախնական փաստաթղթեր
- Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` բնօրինակների հետ միասին
- Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
- Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների և/կամ երաշխավորների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
- Տեղեկանք աշխատավայրից
- Տեղեկանք` լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից
- Տեղեկանք հարկային տեսչությունից անհատական հաշվի վերաբերյալ*
- Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը` (առկայության դեպքում)
- Ճարտարապետահատակագծային առաջադրանք` տրված համայնքի կողմից
- Կառուցվող օբյեկտի համաձայնեցված նախագիծ
- Համայնքի կողմից տրված շինարարության թույլտվություն
- Շինարարական աշխատանքների նախահաշիվ (այն հաստատվում է թե վարկառուի և թե Բանկի ներկայացուցչի՝ ԳԿ աշխատակցի կողմից)
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթեր
- Գույքի ապահովագրության պայմանագրեր
- Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ և/կամ հողի գնահատման
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։
*Փաստաթուղթը ներկայացվում է մասնագետի պահանջով ըստ անհրաժեշտության։
Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
- Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Վարկային հայտի բավարարման գործոններ
- Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
- ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
- Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 տոկոսը։
- 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 տոկոսը։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
Վարկային հայտի մերժման գործոններ
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
- Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
- Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.
- Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Տոկոսագումարները
- Մայր գումարը։
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 15.01.2021 | 15:42
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: