Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտատոմսեր
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտատոմսեր

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և վերջին 15 տարիների ընթացքում արդեն 23-րդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ:

23-րդ թողարկում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի 23-րդ թողարկման հիմնական պայմանները. 
Արժեթղթերի դասը Անվանական արժեկտրոնային
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) AMARBKB2NER1
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար
Պարտատոմսերի քանակը 120,000 հատ
Թողարկման ընդհանուր ծավալ 3 000 000 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային տոկոսադրույք Տարեկան 4.25%, որը կհաշվարկվի տեղաբաշխման առաջին օրվանից սկսած
Արժեկտրոնների վճարում Եռամսյակային վճարումների պարբերականությամբ
Շրջանառության ժամկետ 27 ամիս
Տեղաբաշխման ժամկետ

08/09/2022թ.-08/12/2022թ.

 

Տեղեկացնում ենք, որ պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 08/04/2022թ.:
Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել 08/09/2022թ.-ից մինչև 08/12/2022թ.-ը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:
Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի հաշիվ ունենալ կամ բացել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ի կողմից հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում և բանկային հաշիվներ՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել հենց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում՝ անվճար և առանց սպասարկման վճարի՝ պարտատոմսի գործողության ընթացքում:
Կատարելով ներդրում կորպորատիվ պարտատոմսերում` Դուք կարող եք շրջանառության ընթացքում ցանկացած պահի դրանք վաճառել և շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների բացակայության պայմաններում ստանալ ինչպես ներդրված գումարն, այնպես էլ կուտակված տոկոսագումարները:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերում ներդրված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի մարման ամսաթիվ` 08.12.2024թ.

Ծանուցում․

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի 23-րդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով 
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում 08.12.2022թ․
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում 08.03.2023թ․
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում 08.06.2023թ․
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում 08.09.2023թ․
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում 08.12.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում 08.03.2024թ.
Արժեկտրոնային եկամուտների 7-րդ վճարում 08.06.2024թ.
Արժեկտրոնային եկամուտների 8-րդ վճարում 08.09.2024թ.
Արժեկտրոնային եկամուտների 9-րդ վճարում և պարտատոմսերի մարում 08.12.2024թ.
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման կամ պարտատոմսերի մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
Արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման գումարի փոխանցումը կատարվելու է ՀԿԴ-ից ստացված սեփականատերերի ռեեստրից քաղվածքում նշված հաճախորդի հաշվին` պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման օրվա մինչև ժամը 14:00-ն: Արժեկտրոնային եկամուտը, ինչպես նաև մարման գումարը վճարվում են վճարման օրվանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 24:00-ի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում կամ այլ բանկերում պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին:
Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում, վերջինիս լրացումներում և թողարկման վերջնական պայմաններում:
22-րդ թողարկում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի 22-րդ թողարկման հիմնական պայմանները.  
Արժեթղթերի դասը Անվանական արժեկտրոնային
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) AMARBKB2MER3
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար
Պարտատոմսերի քանակը 200 000 հատ
Թողարկման ընդհանուր ծավալ 5 000 000 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային տոկոսադրույք Տարեկան 4.75%, որը կհաշվարկվի տեղաբաշխման առաջին օրվանից սկսած
Արժեկտրոնների վճարում Եռամսյակային վճարումների պարբերականությամբ
Շրջանառության ժամկետ 27 ամիս
Տեղաբաշխման ժամկետ

21/04/2022թ.-21/07/2022թ.

02․05․22թ․ դրությամբ տեղաբաշխված է

Տեղեկացնում ենք, որ պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 08/04/2022թ.:
Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել 21/04/2022թ.-ից մինչև 21/07/2022թ.-ը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:
Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի հաշիվ ունենալ կամ բացել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ի կողմից հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում և բանկային հաշիվներ՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել հենց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում՝ անվճար և առանց սպասարկման վճարի՝ պարտատոմսի գործողության ընթացքում:
Կատարելով ներդրում կորպորատիվ պարտատոմսերում` Դուք կարող եք շրջանառության ընթացքում ցանկացած պահի դրանք վաճառել և շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների բացակայության պայմաններում ստանալ ինչպես ներդրված գումարն, այնպես էլ կուտակված տոկոսագումարները:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերում ներդրված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի մարման ամսաթիվ` 21.07.2024թ.

Ծանուցում․

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի 22-րդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով  
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում 21.07.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում 21.10.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում 21.01.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում 21.04.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում 21.07.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում 21.10.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 7-րդ վճարում 21.01.2024թ.
Արժեկտրոնային եկամուտների 8-րդ վճարում 21.04.2024թ.
Արժեկտրոնային եկամուտների 9-րդ վճարում և պարտատոմսերի մարում 21.07.2024թ.
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման կամ պարտատոմսերի մարման օրը  համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
Արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման գումարի փոխանցումը կատարվելու է ՀԿԴ-ից ստացված սեփականատերերի ռեեստրից քաղվածքում նշված հաճախորդի հաշվին` պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման օրվա մինչև ժամը 14:00-ն: Արժեկտրոնային եկամուտը, ինչպես նաև մարման գումարը վճարվում են վճարման օրվանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 24:00-ի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում կամ այլ բանկերում պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին:
Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում, վերջինիս լրացումներում և թողարկման վերջնական պայմաններում:
21-րդ թողարկում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի 21-րդ թողարկման հիմնական պայմանները.
Արժեթղթերի դասը Անվանական արժեկտրոնային
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) AMARBKB2LER5
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար
Պարտատոմսերի քանակը 120 000 հատ
Թողարկման ընդհանուր ծավալ 3 000 000 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային տոկոսադրույք Տարեկան 5.5%, որը կհաշվարկվի տեղաբաշխման առաջին օրվանից սկսած 
Արժեկտրոնների վճարում Եռամսյակային վճարումների պարբերականությամբ
Շրջանառության ժամկետ 51 ամիս
Տեղաբաշխման ժամկետ 29/10/2019թ.-29/12/2019թ.
Տեղեկացնում ենք, որ պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 24/05/2019թ.:
Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել 29/10/2019թ.-ից մինչև 29/12/2019թ.-ը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:

Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի հաշիվ ունենալ կամ բացել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ի կողմից հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում և բանկային հաշիվներ՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել հենց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում՝ անվճար և առանց սպասարկման վճարի՝ պարտատոմսի գործողության ընթացքում:

Կատարելով ներդրում կորպորատիվ պարտատոմսերում` Դուք կարող եք շրջանառության ընթացքում ցանկացած պահի դրանք վաճառել և շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների բացակայության պայմաններում ստանալ  ինչպես  ներդրված գումարն, այնպես էլ  կուտակված տոկոսագումարները:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերում  ներդրված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի մարման ամսաթիվ` 29.01.2024թ.

Ծանուցում․

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի 21-րդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում 29.01.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում 29.04.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում 29.07.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում 29.10.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում 29.01.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում 29.04.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների 7-րդ վճարում 29.07.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների 8-րդ վճարում 29.10.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների 9-րդ վճարում 29.01.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 10-րդ վճարում 29.04.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 11-րդ վճարում 29.07.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 12-րդ վճարում 29.10.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 13-րդ վճարում 29.01.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 14-րդ վճարում 29.04.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 15-րդ վճարում 29.07.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 16-րդ վճարում 29.10.2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 17-րդ վճարում և պարտատոմսերի մարում 29.01.2024թ.
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման կամ պարտատոմսերի մարման օրը  համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
Արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման գումարի փոխանցումը կատարվելու է ՀԿԴ-ից ստացված սեփականատերերի ռեեստրից քաղվածքում նշված հաճախորդի հաշվին` պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման օրվա մինչև ժամը 14:00-ն: Արժեկտրոնային եկամուտը, ինչպես նաև մարման գումարը վճարվում են վճարման օրվանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 24:00-ի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում կամ այլ բանկերում պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին:
Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում , վերջինիս լրացումներում և թողարկման վերջնական պայմաններում:

Ծրագրային ազդագրի լրացում

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 05.09.2022 | 14:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: