Օնլայն բանկինգ
Google Pay վճարումներ
Կիսվել`

Google Pay վճարումներ

Հերթը ձերն է, Android օգտատերեր։

Եթե դուք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի MasterCard/Visa քարտապան եք, ապա կարող եք վճարել Google Pay-ով: Դա նույնքան հարմար է, պարզ և ապահով, որքան քարտով կատարված վճարումները։ 

Ինչպե՞ս կցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտը Google Wallet-ին
  1. Մուտք գործե՛ք Google Wallet հավելվածը կամ ներբեռնեք Google Play-ից 
  2. Ավելացրե՛ք քարտը՝ սեղմելով «Ավելացնել քարտ» կոճակը
  3. Սկանավորե՛ք քարտը կամ լրացրեք քարտի տվյալները
  4. Պահպանե՛ք մուտքագրված տվյալները 
  5. Ծանոթացե՛ք և ընդունեք ընդհանուր պայմաններն ու դրույթները 

 Նույն տարբերակով էլ հնարավոր է կցել Google Wallet-ը սմարթ ժամացույցներին։

Ինչպե՞ս վճարել Google Pay-ով

Սմարթֆոնով վճարելու դեպքում․

  1. Ապաբլոկավորե՛ք ձեր հեռախոսը
  2. Մոտեցրե՛ք այն POS տերմինալին
  3. Սպասե՛ք հաստատման նշանին
  4. Վերջ, վճարումը կատարված է

Սմարթ ժամացույցով վճարելու դեպքում․

  1. Մուտք գործե՛ք Google Wallet հավելվածը
  2. Մոտեցրե՛ք ժամացույցը POS տերմինալին
  3. Սպասե՛ք հաստատման նշանին
  4. Կախված քարտի տեսակից՝ կարող է գաղտնաբառի մուտքագրման անհրաժեշտություն առաջանալ:
Կարևոր է իմանալ

 

  • Մեկ Google Wallet-ին հնարավոր է կցել անսահմանափակ քանակությամբ քարտ
  • Google Pay-ով վճարումները հնարավոր են Android 5.0 կամ բարձր սմարթֆոններով և Wear OS 2.0 և բարձր տարբերակով աշխատող ժամացույցներով
  • Մեկ Android սարք կարող է ունենալ մի քանի դրամապանակ, օրինակ՝ նույն օգտատերը կարող է ունենալ և՛ անձնական, և՛ աշխատանքային դրամապանակ։
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 29.11.2022 | 19:49

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: