Օնլայն բանկինգ
Apple Pay վճարումներ
Կիսվել`

Apple Pay վճարումներ

Էլ ի՞նչ դրամապանակ,

Եթե դուք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի MasterCard/Visa քարտապան եք, ապա կարող եք վճարել Apple Pay-ով: Դա նույնքան հարմար է, պարզ և անվտանգ, որքան քարտով կատարված վճարումները։ 

 

Ինչպե՞ս ակտիվացնել Apple Pay-ը

Ընդամենը հետևեք այս 4 պարզ քայլերին․

Քայլ 1․ Մուտք գործեք Wallet հավելվածը iPhone-ում կամ Apple Watch-ում և ավելացրեք այնտեղ  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ձեր MasterCard/Visa քարտը + նշանի միջոցով

Քայլ 2․ Մուտքագրեք/սկանավորեք քարտի տվյալները

Քայլ 3․ Ակտիվացրեք մուտքագրման արդյունքում ստացված SMS կոդը

Քայլ 4․ Իսկ այժմ կարող եք վճարել արդեն Apple Pay-ով

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ձեր Master/Visa քարտերը կարող եք կցել ինչպես Wallet-ից, այնպես էլ AraratMobile -ից։

Իսկ եթե ունեք Apple Watch, կարող եք ակտիվացնել նաև ժամացույցում՝ հետևելով պահանջվող քայլերին։ 

Անցեք այս հղումով և տեսանյութի միջոցով ծանոթացեք քարտը Wallet հավելվածին կցելու քայլերին։

Ո՞րտեղ կարող եք վճարել Apple Pay-ով

Apple Pay-ով կարող եք վճարել ցանկացած առևտրի կետում, որտեղ կտեսնեք անհպում վճարման սիմվոլը, հավելվածներում և web տիրույթներում։ Անհրաժեշտ է պարզապես մոտեցնել ձեր iPhone-ը կամ Apple Watch-ը վճարային տերմինալին:

Ինչպե՞ս վճարել Apple Pay-ով
  • iPhone-ի Face ID-ով․ Անհրաժեշտ է երկու անգամ սեղմել iPhone-ի կողային կոճակը, նայել հեռախոսին` դեմքով նույնականացում կատարելու համար, այնուհետև մոտեցնել հեռախոսը տերմինալին:
  • iPhone Touch ID-ով․ Անհրաժեշտ է մոտեցնել մատը Touch ID-ին` նույնականացում կատարելու համար, այնուհետև մոտեցնել հեռախոսը տերմինալին։
  • Apple Watch-ով․ Անհրաժեշտ է երկու անգամ սեղմել ժամացույցի կողային կոճակը, այնուհետև Apple Watch-ի էկրանը մոտեցնել տերմինալին:

 

 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 14.06.2022 | 17:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: