header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Էներգաարդյունավետ վերանորոգման հիփոթեքային վարկ պետական աջակցության ծրագրի շրջանակում
Կիսվել`

Էներգաարդյունավետ վերանորոգման հիփոթեքային վարկ պետական աջակցության ծրագրի շրջանակում

Միացել ենք բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման հիփոթեքային վարկերի պետական աջակցության ծրագրին։ Վարկավորման համար կարող եք դիմել մինչև 01.07.24թ․։

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    10․000․000 ՀՀ դրամ

  • Ժամկետ

    24 - 84 ամիս

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 20  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, ով ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով սույն ծրագրով վերանորոգման ենթակա բնակարան (բնակելի տուն): Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 58  տարեկանը
Համավարկառու 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ (հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները և թոռները) և որի տարիքը չի կարող գերազանցել 58 տարեկանը
Վարկի նպատակ Վարկը տրամադրվում է նախապես կազմված վերանորոգման/կահավորման նախահաշվին* համապատասխան՝ Բնակելի անշարժ գույքի վերանորոգման/կահավորման նպատակով։ Վարկի օգտագործումը հիմնավորվում է հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարված փոխանցումներով և վճարումը հավաստող փաստաթղթերով
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի  նվազագույն գումար 3.000.000 ՀՀ դրամ
Վարկի  առավելագույն գումար
  • 10,000,000 ՀՀ դրամ-բնակելի տան վերանորոգման դեպքում
  • 7,000,000  ՀՀ դրամ-բնակարանի վերանորոգման դեպքում
Վարկի ժամկետ 24 - 84 ամիս
Տարեկան տոկոսադրույք

14%, որից

  • Սահմանամերձ կամ բարձր լեռնային** բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով,
  • Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով,
  • Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով,
  • Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9% տոկոսադրույքի չափով։
Տարեկան փաստացի տոկոսադրույք

14.9% -15.8%

 Գրավի առարկա
  • Բնակելի տուն վերանորոգելիս 7,000,001  - 10,000,000 ՀՀ դրամը ներառյալ վարկերի դեպքում՝ վերանորոգվող գույքը
  • 3,000,000 - 7,000,000 ՀՀ դրամը ներառյալ վարկերի դեպքում չի պահանջվում։
Վարկ/Գրավ հարաբերակցություն Մինչև 50% վերանորոգվող գույքի գնահատված շուկայական արժեքի
Էներգաարդյունավետ ներդրումների նվազագույն չափ,
ԷԱ չափանիշներ***

Էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում՝

ա. բնակարանների համար՝ առնվազն՝ 30%-ը
բ. բնակելի տների համար՝ առնվազն՝ 40%-ը

Վարկի մարման եղանակ Անուիտետային
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, միանվագ կամ փուլային
Վարկի օգտագործման եղանակ Անկանխիկ՝ առնվազն տրամադրված գումարի 80%-ի չափով
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ Օրական 0.13%
Վարկառուի և համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրություն Պարտադիր, յուրաքանչյուր տարի, վարկի մնացորդի չափով, կատարվում է բանկի կողմից` շահառու պետք է հանդիսանա բանկը
Մոնիտորինգ Վարկի նպատակային օգտագործման մոնիտորինգ՝ վարկի տրամադրումից հետո եռամսյա ժամկետում
Հայտի ուսումնասիրության վճար Չի պահանջվում
Վարկի սպասարկման վճար Չի պահանջվում

*  Վերանորոգման/կահավորման աշխատանքների նախահաշիվը լրացվում է հետևյալ հղմամբ     https://www.nmc.am/hy/ee-tool/ee-tool-renovation  և պետք է ունենա դրական հաստատում։

** Սահմանամերձ՝ ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2014 թվականի N 1444-Ն որոշում, Բարձր լեռնային՝ ՀՀ կառավարության 27 նոյեմբերի 1998 թվականի N 756 որոշում։

*** Վերանորոգման վարկեր - էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր ծախսերը կազմում են առնվազն 30%։ Էներգաարդյունավետ միջոցառումների հետ ուղղակի կապ չունեցող, լրացուցիչ ծախսերը կարող են ընդգրկվել ԷԱ միջոցառումների ընդհանուր ծախսերի հաշվարկին առավելագույնը վարկի գումարի 10% չափով: Կենցաղային սարքերի չափաբաժինը չի կարող գերազանցել ընդհանուր վարկի գումարի 10%-ը։ ԷԱ վերանորոգման վարկերի նախահաշվում ներառված բոլոր էներգաարդյունավետ միջոցառումները պետք է համապատասխանեն ստորև սահմանված նվազագույն տեխնիկական պահանջներին։

Կառուցման վարկեր – ԷԱ կառուցման վարկերի դեպքում կառուցվող բնակելի տան պատերի հաստությունը, տանիքի ջերմամեկուսացումը, պատուհանները և ապակեպատ տարածքները և արտաքին դռները պետք է համապատասխանեն ստորև սահմանված նվազագույն տեխնիկական պահանջներին։ Բնակարանային ԷԱ վերնորոգման և ԷԱ կառուցման վարկերի դեպքում ԳՖՀ-ները ներկայացնում են նաև լրացված ԷԱ գնահատման գործիքը, վերջինիս դրական եզրակացությամբ:

ԷԱ վերանորոգման նյութերին և սարքերի/սարքավորումների ապրանքախմբերը և վերջիններիս ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները 

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

ԷԱ կիրառման ուղղություններ

ԷԱ վերանորոգման նյութերին և սարքերի/սարքավորումների ապրանքախմբերը և վերջիններիս ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները: 

Ծրագրի ներքո բնակարանի/առանձնատան ԷԱ բարելավման համար կարող են կիրառվել հետևյալ սարքավորումների և նյութերի հետևյալ խմբերը.

  • Ջեռուցման համակարգեր,
  • Արևային էներգիա կիրառող սարքեր,
  • Ֆոտովոլտային համակարգեր (PV),
  • Ջերմամեկուսիչ նյութեր,
  • Պատուհաններ, արտաքին դռներ և ապակեպատ կոնստրուկցիաներ,
  • Կենցաղային սարքավորումներ (լվացքի մեքենաներ, սառնարաններ, սպասք լվանալու մեքենաներ, օդորակիչներ),
  • Լուսադիոդային (LED) լուսավորություն:
Պահանջվող փաստաթղթեր
  • Վարկառուի (առկայության դեպքում համավարկառուի) անձնագիր, սոց․ քարտ կամ ID քարտ,
  • Վարկառուի (առկայության դեպքում համավարկառուի) եկամուտները հավաստող տեղեկանքներ՝ տրված գործատուի կողմից, ՊԵԿ կողմից տրամադրվող անհատական հաշվի քաղվածք։
  • Վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը,
  • Մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի (բնակելի տան) համար տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում լիցենզավորված անձանց (այդ թվում բանկի հետ համագործակցող անշարժ գույքի գնահատման ընկերությունների) կողմից տրված եզրակացություն (ոչ ավելի, քան 10 տարվա վաղեմության)՝ 4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ (շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ www.minurban.am).
  • Վերանորոգման/կահավորման աշխատանքների նախահաշիվ
  • Գույքի նախնական լուսանկարները,
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով։
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օր
  3. Վարկի մարման գծով ամսական վճարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չպետք է գերազանցի 35 տոկոսը։
    Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 տոկոսը
  4. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  5. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  6. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.

  • Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Տոկոսագումարները
  • Մայր գումարը։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 07.08.2023 | 16:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: