
Ժամկետային
Բոլոր իրավաբանական անձանց մենք առաջարկում ենք ժամկետային ավանդի ներդրման մեր մոտեցումները:
-
Առավելագույն ժամկետ
Չի սահմանվում
-
Նվազագույն ժամկետ
45 օր
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄն դոլար
Ավանդի տեսակ | Ժամկետային | |||
Արժույթ |
Տոկոսադրույք (տարեկան) |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարիների ամսական ստացման դեպքում |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարիների եռամսակային ստացման դեպքում |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարների ժամկետի վերջում ստացման դեպքում |
45-90 օր ժամկետով | ||||
ՀՀ դրամ | 4.00% | 4.05% | 4.00% | 4.00% |
ԱՄՆ դոլար | 0.50% | 0.50% | 0.50% | 0.50% |
91-180 օր ժամկետով | ||||
ՀՀ դրամ | 5.50% | 5.63% | 5.58% | 5.50% |
ԱՄՆ դոլար | 1.50% | 1.51% | 1.51% | 1.50% |
181-270 օր ժամկետով | ||||
ՀՀ դրամ | 6.50% | 6.69% | 6.64% | 6.50% |
ԱՄՆ դոլար | 2.50% | 2.53% | 2.52% | 2.50% |
271-365 օր ժամկետով | ||||
ՀՀ դրամ | 8.00% | 8.30% | 8.24% | 8.00% |
ԱՄՆ դոլար | 3.50% | 3.56% | 3.55% | 3.50% |
366-546 օր ժամկետով | ||||
ՀՀ դրամ | 8.50% | 8.85% | 8.81% | 8.50% |
ԱՄՆ դոլար | 4.25% | 4.34% | 4.33% | 4.25% |
546 օրից ավելի | ||||
ԱՄՆ դոլար | պայմանագրային |
Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ տարածքում ստեղծված և/կամ գործող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ
- Կանոնադրության պատճեն` ներառյալ փոփոխությունները
- Պետական գրանցման վկայականի պատճեն (ներդիրներով),
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հավաստող փաստաթղթի պատճեն, եթե ՀՎՀՀ-ն արտացոլված չէ ներկայացվող պետական գրանցման վկայականում,
- Լիցենզիայի պատճեն (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն),
- Տեղեկատվություն Հաճախորդի մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում` ներկայացվում է մասնակիցների ցանկը, որն արտացոլված է կանոնադրությանը կից հավելվածում կամ մասնակիցները գրանցված են ներկայացվող պետական ռեգիստրի վկայականին կից ներդիրում (ներդիրներում), բաժնետիրական ընկերությունների դեպքում` ներկայացվում է տեղեկանք բաժնետերերի ռեեստրից` 10% և ավելի բաժնետերերի վերաբերյալ) (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի (հիմնադիրի, բաժնետիրոջ) դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
- Ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձնման հիմքերի պատճենները: Հիմքերի պատճենները չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետական ռեգիստրի վկայականին կից ներդիրում (ներդիրներում),
- ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի և նույնականացման քարտերի (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)) պատճենները:
ՀՀ տարածքից դուրս ստեղծված և գործող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ
- Հաճախորդի հիմնադիր փաստաթղթերի փաթեթը` թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ,
- Հաճախորդի իրավական կարգավիճակը սահմանող և պետական գրանցումն ու հարկային մարմիններում հաշվառված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները` նոտարական վավերացմամբ,
- Լիցենզիայի թարգմանության բնօրինակը` նոտարական վավերացմամբ (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն),
- Տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ, փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները` նոտարական վավերացմամբ (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի (հիմնադիրի) դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
- Ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի պատճեները և/ կամ նույնականացման քարտերը (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ),
- Հաշվի դրամական միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում լիազորագիր` ստորագրված և կնքված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում)։
- Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի
- 80.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարով ավանդների ներգրավման դեպքում տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
- Տոկոսների վճարումն իրականացվում է ըստ ավանդատուի ցանկության` ամսական, եռամսյակային կամ պայմանագրի վերջում:
- Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է տարեկան 0.01% տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի գումարից:
- Կուտակված տոկոսագումարները չեն հաշվեգրվում ավանդի գումարին:
- Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
- Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
- Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև ավանդային պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուի տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով: Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է տոկոսների այլ չափ, ապա տրվում է հայտարարություն այդ մասին
- Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով:
- Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ)
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված)
Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:
Էջը թարմացվել է` 26.11.2020 | 11:33
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: