
Ուսանողական վարկ
Ուսանողական վարկեր ԱրարատԲանկում պետական և պետական հավատարմագրություն ունեցող բուհ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Սովորե´ք այսօր, վճարե´ք վաղը: Ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
4.000.000 ՀՀ դրամ
-
Առավելագույն ժամկետ
10 տարի
-
Տոկոսադրույք
9%, փաստացի տոկոսադրույք՝ 9,38%
ՀՀ կառավարության կողմից 2020թ․ ապրիլի 23-ին հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը նախատեսում է աջակցություն ցուցաբերել ուսանողներին։ Միջոցառման շրջանակում պետության կողմից գործող և նոր տրամադրվող ուսանողական վարկերի համար հաստատված նոր պայմանների համաձայն՝ կատարվում է պետական կամ պետական հավաստագրում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա կամ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող (2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ ուսումնառությունը չավարտած) ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների վարկերի սուբսիդավորում։
2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարկառու ուսանողների կողմից վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը կկազմի համապատասխանաբար․
- 80% և ավել ՄՈԳ ունեցող ուսանողների համար՝ 0%
- 80%-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար՝ 4%
Փաստացի տոկոսադրույքից տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից։
01.05.2020թ-31.12.20թ ժամանակահատվածում գործող կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման ներքո սուբսիդավորվող վարկավորման պայմանները ներկայացված են «Տրամադրման պայմաններ» բաժնում։
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու* | ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանող |
Վարկի նպատակը | Ուսման վարձի վճարում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար | 4.000.000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 800.000 ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից |
Վարկի ժամկետ | Առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 5 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ |
Տարեկան տոկոսադրույք |
9%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
9,38% |
Վարկի ապահովվածություն | Մեկ երաշխավոր՝ ուսանողի ծնող, խնամակալ կամ այլ անձ |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 5 տարի), իսկ մնացած տարիների ընթացքում անուիտետային մարման եղանակով մարվում են մայր գումար և տոկոսագումար |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ` փոխանցվում է ԲՈՒՀ-ի բանկային հաշվին |
Ժամկետանց տոկոսագումարի գծով օրական տույժ | Օրական 0.13% |
Ժամկետանց վարկի գծով օրական տույժ | Օրական 0.13% |
Վարկի վաղաժամ մարման պահանջ | Ուսանողը ԲՈՒՀ-ից դուրս մնալու դեպքում պարտավորվում է մարել ամբողջ վարկը և այդ պահի դրությամբ հաշվարկված տոկոսագումարը, ինչպես նաև առկայության դեպքում հաշվարկված տույժերը |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
*Վարկառուների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է փոխանցվել կամ բացահայտվել «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ին, ինչպես նաև ՀՀ Ֆինանսների նախարարությանը/ՀՀ Կառավարությանը։
Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում:
- Ուսանողի անձնագիր և սոցիալական քարտի պատճեները
- Առաջին կուրսի ուսանողը ներկայացնում է դպրոցի ավարտական վկայականի պատճենը և պարզել բուհ ընդունվելու քննական առարկաներից ստացած գնահատականները
- Երկրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները ներկայացնում են ստուգման գրքույկի պատճեն
- Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում ներկայացնել տեղեկանք բուհ-ից՝ տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու վերաբերյալ։
- Տեղեկանք բուհ-ից ուսանողի վճարի չափի վերաբերյալ և համապատասխան հաշվեհամար՝ուսման վարձը փոխանցելու համար
- Երաշխավորի անձնագրի և սոցիալական քարտի ապտճենները
- Տեղեկանք երաշխավորի հիմնական աշխատավայրից՝ զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ՝ ստորագրված տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից
- Տեղեկանք ուսանողի և երաշխավորի բնակության վայրի վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով:
- Երևանի պետական համալսարան
- Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Գյումրու մասնաճյուղ
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Վանաձորի մասնաճյուղ
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Կապանի մասնաճյուղ
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ
- Խ.Աբովյանի անվամ հայկական պետական մանկավարժական համալսարան
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան
- Վանաձորի Հ.Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ
- Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա
- Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ
- Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ
- Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ
- Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ
- Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ
- Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ
- Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
- Գավառի պետական համալսարան
- Հայաստանի պետական ագրարային համալսարան
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
- Գորիսի պետական համալսարան
- Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
- Հայաստանի Ամերիկյան համալսարան
- Հայաստանում Ֆրանսիական համալսարան
- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
- ՀՀ պետական կառավարման ակադեմիա
- ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
- ՀՀ Ոստիկանության կրթահամալիր
- Երևանի “ՄՖԲ” ֆինանսական ակադեմիա:
- Տրամադրվող վարկի նվազագույն գումար չի սահմանվում:
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման ժամկետն է 5 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
- Վարկի տոկոսադրույքը հաշվառվում է տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ` տարին ընդունելով 365օր:
- Երաշխավորի վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն սպառողական վարկերի տրամադրման կարգի։ Մարում/եկամուտը սահմանվում է 45 %, իսկ ընդհանուր մարում/ եկամուտ չի սահմանվում։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Ուսանողին ներկայացվող պահանջ
Հայտերի բավարարումն իրականացվում է՝ հաշվի առնելով ուսանողի առաջադիմությունը, այն է`
- Առաջին կուրսի ուսանողից պահանջել դպրոցի ավարտական վկայականի պատճենը և պարզել ԲՈՒՀ ընդունվելու քննական առարկաներից ստացված միավորները
- Երկրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներից պահանջել ստուգման գրքույկի պատճենը
- Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում ներկայացնել տեղեկանք ԲՈՒՀ-ից տվյալ ուսումնական հաստատությունում ուսանող լինելու վերաբերյալ։
Վարկային հայտի բավարարման գործոններ
- Վարկառուի/երաշխավորի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ Վարկառուն/երաշխավորը չպետք է ունենա չաշխատող պարտավորություններ։
- Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում։ Հաճախորդը/երաշխավորը համարվում է վարկունակ, եթե Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% է (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)՝ հիմք ընդունելով չհարկված եկամուտը:
- Վարկառուն/երաշխավորը համապատասխանում են ներկայացված պայմաններին:
- Եվ այլն:
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի/երաշխավորի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, վարկառուի/երաշխավորի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ Վարկառուն/երաշխավորը ունի չաշխատող պարտավորություններ։
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
- Վարկառուն/երաշխավորը չեն համապատասխանում ներկայացված պայմաններին:
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
- Եվ այլն:
Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 15.01.2021 | 14:17
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: