Հաճախորդների իրավունքները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հարգելի՛ հաճախորդ,
Ցանկացած անձ իրավունք ունի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վերաբերյալ ստանալ ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՙԱրժեթղթերի շուկայի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները: Օրենքները կարող եք գտնել` սույն կայքի «Կարգավորում» բաժնում: Վերը նշված տեղեկություններն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ էլեկտրոնային հասցեով` araratbank@araratbank.am, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 87 շենք, 85 տարածք: Թղթային մեկ տպագիր էջի համար գանձվում է վճար 10 ՀՀ դրամի չափով և փաստաթղթերը տրամադրվում են վճարումը կատարելուց հետո 5 հինգ աշխատանքային օրվա ընթացքում բանկի գլխամասային գրասենյակում (ք. Երևան, Բուզանդի 87 շենք, 85 տարածք), էլեկտրոնային առաքման դեպքում` անվճար երեք աշխատանքայի օրվա ընթացքում,բացառությամբ՝ Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունների, որոնք տրամադրվում են անվճար՝ ոչ ուշ, քան գրավոր դիմումի ներկայացմանը հաջորդող աշխատանքային օրը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում Ձեր կողմից ներկայացված բողոքը կդիտարկվի համաձայն «Հաճախորդներից ստացված բողոքների և դիմում-առաջարկությունների հետ տարվող աշխատանքների» կարգի:Միառժամանակ հայտնում ենք որ` Ձեր բողոք-պահանջները կարող եք ներկայացնել.
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
0002, ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 87 շենք, 85 տարածք
Հեռ.` 37410 59 23 23
Էլ. փոստ: info@araratbank.am
Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ֆինանսական հաշտարարին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, որը տարածվում է միայն այն բողոք-պահանջների վրա, որոնցով գույքային պահանջի չափը չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։
-
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
-
Հեռախոս` (+374 60) 70-11-11
-
Էլ. փոստ` info@fsm.am
-
Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00։
Ստորև ներկայացված են կից փաստաթղթերը
Էջը թարմացվել է` 06.12.2024 | 15:38
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: