header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Չփաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ անշարժ գույքի ձեռքբերում
Կիսվել`

Չփաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ անշարժ գույքի ձեռքբերում

Բանկն առաջարկում է չփաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ բնակելի և ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկեր։

Տրամադրման պայմաններ (բնակելի անշարժ գույք)

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 25 տարին լրացած ֆիզիկական անձ, ում տարիքը վարկային պայմանագրի ժամկետի ավարտին չպետք է գերազանցի 70 տարեկանը
Համավարկառու* 25 տարին լրացած ֆիզիկական անձ, ում տարիքը վարկային պայմանագրի ժամկետի ավարտին չպետք է գերազանցի 70 տարեկանը
Վարկի նպատակ Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի գումար 5,000,000 - 100,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ 60 - 240 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք** (կիրառվում է վարկի մնացորդի նկատմամբ) Հաստատուն՝ մինչև 36 ամիս – 15%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 6.5% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 6.5% (սույն հավելվածում այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ):
Տարեկան փաստացի տոկոսադրույք 16.13-17.49%
Գրավի առարկա Ձեռքբերվող գույքը գնահատված շուկայական արժեքով
Վարկ/Գրավ հարաբերակցություն Մինչև 50%
Կանխավճար Համաձայն Հիփոթեքային վարկերի տրամադրման ընթացակարգի (գույքի ձեռքբերման արժեքի և տրամադրվող վարկի տարբերության չափով)
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, փոխանցվում է կանխավճարի հետ միասին վաճառողի հաշվին
Վարկի մարումներ Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ Օրական 0.13%
Հայտի ուսումնասիրության վճար 10,000 ՀՀ դրամ
Վարկային փաթեթի սպասարկման միանվագ վճար Վարկի գումարի 1%-ի չափով, բայց ոչ ավել, քան 250,000 ՀՀ դրամ
Ապահովագրություն Չի պահանջվում
Վաղաժամկետ մարման տույժ Չի կիրառվում

* Համավարկառուն պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամը։ Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։

** Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ հետագա ճշգրտումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին։ Ընդ որում՝ 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը կատարվող տարեկան տոկոսադրույքի ճշգրտման համար հիմք է ընդունվում 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվան նախորդող ապրիլ կամ հոկտեմբեր ամիսների (որն առաջինը կնախորդի) 5-րդ աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված Հիմնական ցուցանիշը կամ Երկրորդային ցուցանիշը (ըստ կիրառելիության): Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտման արդյունքում Վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել ոչ ավել, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսի դրույքաչափից 8  տոկոսային կետով և ոչ պակաս, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետով։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատաման վճար 15․000-35,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0,15-0․16%
Նոտարական վավերացման վճար 20․000-25,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճար 71․000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

 

Տրամադրման պայմաններ (ոչ բնակելի անշարժ գույք)

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 25 տարին լրացած ֆիզիկական անձ, ում տարիքը վարկային պայմանագրի ժամկետի ավարտին չպետք է գերազանցի 70 տարեկանը
Համավարկառու* 25 տարին լրացած ֆիզիկական անձ, ում տարիքը վարկային պայմանագրի ժամկետի ավարտին չպետք է գերազանցի 70 տարեկանը
Երաշխավոր 25 տարին լրացած ֆիզիկական անձ, ում տարիքը վարկային պայմանագրի ժամկետի ավարտին չպետք է գերազանցի 70 տարեկանը կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ
Վարկի նպատակ Ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերում (բացառությամբ արտադրական նշանակության և հողամասի)
Վարկի արժույթ ԱՄՆ դոլար
Վարկի գումար 10,000 - 250,000 ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ 60 - 144 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք** (կիրառվում է վարկի մնացորդի նկատմամբ) Հաստատուն՝ մինչև 36 ամիս – 10%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ ճշգրտման հիմքում որպես հիմնական ցուցանիշ դնելով Առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի)՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 7.5% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում CME Term SOFR (վեց ամսական) հրապարակված տոկոսադրույքը՝ գումարած 7.5% (Աղբյուրը՝ www.cmegroup.com) (սույն հավելվածում այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ)
Տարեկան փաստացի տոկոսադրույք 10.54 % - 11.94%
Գրավի առարկա Ձեռքբերվող գույքը գնահատված շուկայական արժեքով
Վարկ/Գրավ հարաբերակցություն Մինչև 50%
Վարկի մարումներ Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ Օրական 0.13%
Հայտի ուսումնասիրության վճար 10,000 ՀՀ դրամ
Վարկային փաթեթի սպասարկման միանվագ վճար Վարկի գումարի 1%-ի չափով, բայց ոչ ավել, քան 250,000 ՀՀ դրամ
Ապահովագրություն Չի պահանջվում
Վաղաժամկետ մարման տույժ Չի կիրառվում

* Համավարկառուն պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամը։ Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։

** Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ հետագա ճշգրտումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին։ Ընդ որում՝ 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը կատարվող տարեկան տոկոսադրույքի ճշգրտման համար հիմք է ընդունվում 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվան նախորդող ապրիլ կամ հոկտեմբեր ամիսների (որն առաջինը կնախորդի) 5-րդ աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված Հիմնական ցուցանիշը կամ Երկրորդային ցուցանիշը (ըստ կիրառելիության): Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտման արդյունքում Վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել ոչ ավել, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսի դրույքաչափից 8  տոկոսային կետով և ոչ պակաս, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետով։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատաման վճար 15․000-35,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0,15-0․16%
Նոտարական վավերացման վճար 20․000-25,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճար 71․000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

 

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող

  • Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։

*Փաստաթուղթը ներկայացվում է մասնագետի պահանջով ըստ անհրաժեշտության։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Գործող պարտավորությունների գծով վարկային ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ։ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում  ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր
  3. Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների (բացառությամբ այլ անշարժ գույքով, ոսկով, ավտոմեքենայով, դրամական միջոցներով ապահովված պարտավորությունների) և տրամադրվող օվերդրաֆտի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ աշխարհագրությամբ նախատեսված վարկ/գրավ հարաբերակցության սահմանված ցուցանիշ +10%՝ գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքից
  4. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 


Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում։
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  4. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  5. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  6. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  7. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.

  • Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Տոկոսագումարները
  • Մայր գումարը։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 07.08.2023 | 16:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: