
Ավանդի գրավով
Մեր ավանդատուները կարող են օգտվել իրենց ավանդի նույն արժույթով տրամադրվող վարկային գծից կամ օվերդրաֆտից ավանդի գումարի մինչև 95%-ի չափով: Այս օվերդրաֆտի առավելություններից են պահանջվող փաստաթղթերի նվազագույն փաթեթն ու հայտի քննարկման կարճ ժամկետը:
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
Գրավի առարկայի արժեքի 95%-ը
-
Ժամկետ
Ավանդի գործողության ժամկետ
-
Տոկոսադրույք
Ներգրավված ավանդի տոկոս + տարեկան 3%
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Օվերդրաֆտի/վարկային գծի նպատակ | Սպառողական | |
Օվերդրաֆտի/վարկային գծի մեծություն |
Տոկոսների մարում` օվերդրաֆտի/վարկային գծի ժամկետի վերջում | Տոկոսների մարում` ամսական |
Գրավի առարկայի արժեքի 90%-ը | Գրավի առարկայի արժեքի 95%-ը | |
Օվերդրաֆտի/վարկային գծի ժամկետ | Օվերդրաֆտի/վարկային գծի գործողության ժամկետը չի կարող գերազանցել ներդրված ավանդի գործողության ժամկետը |
|
Օվերդրաֆտի/վարկային գծի տարեկան տոկոսադրույք | Ներգրավված (գրավադրվող) ավանդի տարեկան տոկոսադրույքին գումարած 3 տոկոսային կետ |
|
Օվերդրաֆտի/վարկային գծի տարեկան փաստացի տոկոսադրույք* | ՀՀ դրամ -7,14-12,42%, ԱՄՆ դոլար՝ 3,52-7,71%, Եվրո՝ 4,58%-5,63% | |
Օվերդրաֆտի/վարկային գծի և տոկոսագումարների մարումներ | Մինչև 90% վարկ/գրավ հարաբեկացության ժամանակ վարկառուն ըստ իր ցանկությամբ կարող է մայր գումարը և տոկոսագումարը վճարել ժամկետի ընթացքում կամ ժամկետի վերջում, իսկ մինչև 95 տոկոսի դեպքում ՝ պարտադի | |
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ | Օրական 0.07% |
|
Ժամկետանց օվերդրաֆտի/վարկային գծի գծով տույժ | Օրական 0.06% |
|
Օվերդրաֆտի/վարկային գծի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
*Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 16․01․20 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 479,63 ՀՀ դրամ, 1 Եվրո - 533,68 ՀՀ դրամ։
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման ժամկետն է 3 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 15.01.2021 | 14:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: