header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Moneytun
Կիսվել`

Moneytun

Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով իրականացրեք ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ  միջազգային դրամական փոխանցումներ դեպի ԱՄՆ: 

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

  • Փոխանցման արագություն

    10 րոպե

Իջեցված սակագներ մինչև 2027 թվականի մարտի 30-ը

Կատարե՛ք ՀՀ-ից դեպի ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Հնդկաստան  փոխանցումներ իջեցված սակագներով՝ համաձայն ստորև աղյուսակի․

Երկիր Հաճախորդի սակագին
ՌԴ քարտերի համալրումներ 1%
Հնդկաստան 2%
ԱՄՆ փոխանցումներ(Cash) 1%*

*Փոխանցումներն իրականացվում են դեպի Կալիֆորնիա և Նեվադա նահանգներ։

Փոխանցման պայմանները և միջնորդավճարները

Փոխանցումները դեպի ԱՄՆ MONEYTUN համակարգով իրականացվում են հետևյալ պայմաններով․

Փոխանցումների իրականացման արժույթ ԱՄՆ դոլար
1 փոխանցման առավելագույն գումար  10,000 ԱՄՆ դոլար
Վճարումների իրականացման արժույթ ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի
Փոխանցման կատարման արագություն 10 րոպե
Փոխանցվող գումարի չափ Միջնորդավճար
1-100 ԱՄՆ դոլար 2 ԱՄՆ դոլար

101-10․000 ԱՄՆ դոլար

փոխանցվող գումարի 2%-ը

ԱՄՆ-ից Moneytun համակարգի միջոցով իրականացվում է հաճախորդների ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում առկա հաշիվների համալրման ծառայություն։ 

Moneytun  համակարգով հնարավոր է  իրականացնել ՌԴ բանկերի քարտերի կամ հաշվեհամարների համալրումներ 1% միջնորդավճարով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ MONEYTUN համակարգով արտերկրից փոխանցումների համար այսուհետ գործում է առցանց պորտալ․ https://firmpay.com/ ։

Moneytun համակարգով փոխանցման ստացում ՌԴ-ից

Moneytun համակարգով Փոխանցումներ Ռուսաստանից դեպի ՀՀ  

  • Հարմարավետ եւ արագ փոխանցումներ առցանց
  • Վճարումները` կանխիկ եւ ռուբլիով առանց լրացուցիչ պահումների
  • Փոխանցման տոկոսադրույք
  • Գումարը կարող եք ստանալ բոլոր մարզերում եւ Երեւանում
  • Ավելի քան 20 տարվա փորձ դրամական փոխանցումների շուկայում

ՌԴ-ից գումար հնարավոր է փոխանցել  www.moneytun.ru  կայքի կամ Moneytun համակարգի հավելվածի միջոցով, որը հասանելի է AppleStore-ում, ինչպես նաև Google Play market-ում։

 

 

Պահանջվող փաստաթղթեր

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն  ազգանունը, հեռախոսի համարը

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ 
  • նշել փոխանցման 6-12 նիշանոց կոդը

 

 

AraratDirect ծառայություն

MONEYTUN AraratDirect ծառայության միջոցով այժմ հնարավոր է համալրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդների բանկային/քարտային հաշիվները։

Համալրումը իրականացնելու համար անհրաժեշտ է․

  • Այցելել Կալիֆորնիա և Նևադա նահանգներում գտնվող Մանիտուն համակարգի սպասարկման կետերից որևէ մեկը
  • Սպասարկող աշխատակցին տրամադրել շահառուի անունը , ազգանունը, հեռախոսահամարը, հաշվեհամարը/քարտի համարը։

Համալրումը հնարավոր է իրականացնել նաև Մանիտուն համակարգի  online հարթակից

SEPA, ACH և India Transfer ծառայություններ

SEPA

  • Փոխանցման արժույթ - USD
  • Վճարման արժույթ- Եվրո
  • Սակագին՝  ֆիքսված 9000 ՀՀ դրամ։

ACH

  • Փոխանցման արժույթ - USD
  • Վճարման արժույթ- ԱՄՆ դոլար
  • Սակագին՝  ֆիքսված 9000 ՀՀ դրամ։

India Transfer

  • Փոխանցման արժույթ - USD
  • Վճարման արժույթ- Indian Rupiah 
  • Սակագին՝  2%  փոխանցվող գումարի չափից։

 

 

Կարևոր է իմանալ
  • Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը:
  • Փոխանցման հասանելության ժամկետը փոխանցումը իրականացելուց հետո սահմանված չէ։
  • Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
  • Բանկի կողմից իրականացված փոխանցումների  փոխանցման ստացման նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների   վճարումների  չկատարման, ուշացման և մերժման  պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի  շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
  • Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
  • Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան       համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն,  ճշգրտում։
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
  • Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
  • Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել https://moneytun.com/

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Էջը թարմացվել է` 06.08.2026 | 11:19

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: