Գյուղվարկ մինչև 500 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Գյուղատնտեսական ֆինանսավորման շրջանակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է մինչև 500 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկեր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
-
Առավելագույն գումար
500,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո
-
Ժամկետ
Առավելագույնը 120 ամիս
Վարկատեսակը տրամադրվում է Բանկի Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին մասնաճյուղերում։
Վարկի նպատակ | Շշրջանառու միջոցների համալրում, կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում և կրեդիտորական պարտքի մարում | |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո | |
Վարկի գումար | 3․000․000 - 500․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | |
Վարկի ժամկետ* | 6-120 ամիս | |
Վարկի տոկոսադրույք* |
1-60 ամիս | ՀՀ դրամ - 12-18%, ԱՄՆ դոլար - 8-14%, Եվրո-7-13% |
60-120 ամիս |
Հաստատուն ՀՀ դրամ - 13,5-19․5%, ԱՄՆ դոլար - 9․5-15․5%, Եվրո-8․5-14․5% |
|
Ճշտգրտվող ՀՀ դրամի դեպքում - հաստատուն՝ 1-36-րդ ամիս – 12-18%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 5.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 5.5% (Երկրորդային ցուցանիշ), ԱՄՆ դոլարի դեպքում - հաստատուն՝ 1-36-րդ ամիս – 8-14%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ CME Term Sofr (վեց ամսական) (Աղբյուրը՝ www.cmegroup.com) գումարած 7.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 7.5% (Երկրորդային ցուցանիշ), ընդ որում՝ CME Term Sofr (վեց ամսական) ցուցանիշը 0 թվից փոքր լինելու դեպքում հիմք է ընդունվում 0 թիվը, Եվրոյի դեպքում - հաստատուն՝ 1-36-րդ ամիս – 7-13%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ EURIBOR (վեց ամսական) (Աղբյուրը՝ www.euribor-rates.eu) գումարած 7.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից թողարկված եվրո արժույթով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության (տեղեկատվության աղբյուր է հանդիսանում «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը) տոկոսադրույք գումարած 7.5% (Երկրորդային ցուցանիշ), ընդ որում՝ EURIBOR (վեց ամսական) ցուցանիշը 0 թվից փոքր լինելու դեպքում հիմք է ընդունվում 0 թիվը։ |
||
Վարկի փաստացի տոկոսադրույք | ՀՀ դրամ - 14.52-23.70%, ԱՄՆ դոլար - 10.70 -18.74%, Եվրո-10.15-17.56%** | |
Վարկ/գրավ հարաբերակցություն (լիկվիդային արժեք) | Առավելագույնը ՝ 80% | |
Վարկի ապահովման միջոց | Շարժական*** կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավ | |
Վարկի տրամադրման եղանակը | Կանխիկ/անխանխիկ | |
Վարկի մարումներ | Անուիտետային կամ ճկուն**** | |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 10,000 ՀՀ դրամ | |
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար* | 0.4-0․75% (ոչ պակաս 20,000 ՀՀ դրամից) | |
ժամկետանց տոկոսների/վարկի դիմաց տույժ | Օրական 0,13% | |
Վարկի վաղաժամկետ մարում | 5․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավել սահմանաչափով վարկի պարագայում մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վարկառուն վճարում է տուգանք` վաղաժամ մարվող գումարի դիմաց մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20%-ի չափով | |
Պայմանագրի վաղաժամ լուծարում | 5․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավել սահմանաչափով վարկային գծերի՝ ներառյալ օվերդրաֆտների պարագայում մինչև վարկային գծի գործողության ժամկետի կեսը պայմանագիրը կարող է վաղաժամ լուծվել վարկառուի կողմից վարկային գծի գործող սահմանաչափի 4%-ի չափով տուգանք վճարելու դեպքում | |
Վաղաժամ մարման տուգանք չկիրառելու համար սահմանված սակագին | Վարկի գումարի 1.5%-ի չափով, որը որը ենթակա է վճարման ոչ ուշ, քան համապատասխան վարկի տրամադրման օրը |
* Կախված վարկի գումարից։
Տոկոսադրույքը որոշվում է հաշվի առնելով հաճախորդի՝ Բանկում ունեցած ընդհանուր մնացորդային (ագրարային վարկերի) պարտավորության և տրամադրվող վարկի գումարի հանրագումարը: ՀՀ ԿԲ ներքո ստեղծված "Գերմանահայկական Հիմնադրամ" ԾԿԳ-ի կողմից համակարգվող վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված ենթավարկերի տոկոսադրույքը կարող է տարբերվել։
Բացառությամբ վարկառուին տրամադրվող երկրորդ և հաջորդ վարկերի, որոնց դեպքում վարկառուի անվամբ Բանկում գործող և տրամադրվող գյուղատնտեսական վարկերի հանրագումարը չպետք է պակաս լինի 3,000,000 ՀՀ դրամից։
**Փաստացի տոկոսադրույքները հաշվարկված են "Սպառողական կրեդիտավորման մասին" ÐÐ օրենքի իմաստով սպառողական կրեդիտ համարվող վարկերի համար։ Արտարժութային վարկերի համար փաստացի տոկոսադրույքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 07․06․2024թ․-ին ԿԲ-ի կողմից հրապարակված փոխարժեքները (1 ԱՄՆ դոլար - 387.65 ՀՀ դրամ, 1 Եվրո - 421.61 ՀՀ դրամ)։ Ընդ որում՝ արտարժութային վարկի դեպքում, կախված արտարժույթի փոխարժեքի տատանումներից, նշված տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել։
***Տրանսպորտային միջոցի գրավադրման պարագայում պահանջվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։
****Ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով։
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարի չափը որոշվում է հաշվի առնելով հաճախորդի՝ Բանկում ունեցած ընդհանուր մնացորդային (ագրարային վարկերի) պարտավորության և տրամադրվող վարկի գումարի հանրագումարը:
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Գրավի ապահովագրության վճար | Համաձայն ապահովագրական ընկերության սակագների |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար | 10,000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար |
13,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար |
25,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
- Ներքին ֆինանսական հաշվետվություններ կամ հայտարարագրեր՝ առկայության դեպքում
- Տեղեկատվություն վարկառուի այլ եկամուտների վերաբերյալ և դրանց ստացումը հավաստիացնող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
- Տեղեկանք վարկառուի կամ նրա ընտանիքի անդամների աշխատավայրից (ըստ անհրաժեշտության)։
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ), ( ներկայացվում է միայն անհատ ձեռնարկատերերի կողմից)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (ըստ անհրաժեշտության)։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական(գյուղատնտեսական) գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանքի անդամ։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
-
Վարկային հայտ
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
- Տեղեկանք հիմնական միջոցների վերաբերյալ
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (ըստ անհրաժեշտության)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, ,(համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը(բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդն (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 5 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Վարկային հայտի բավարարման գործոններ․
- Դրական վարկային պատմություն
- Բարվոք ֆինանսական վիճակ
- Դրական գործարար համբավ
- Բավարար ապահովություն։
Վարկային հայտի մերժման գործոններ․
- Բացասական վարկային պատմություն
- Ոչ բարվոք ֆինանսական վիճակ
- Բացասական գործարար համբավ
- Բանկի համար անընդունելի ապահովման միջոց։
Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Վարկի մայր գումարը։
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 18.06.2024 | 22:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: