
Արագ վարկ
ԱՆԳՐԱՎ սպառողական վարկ՝ ձեր ընթացիկ և չպլանավորված ծախսերի համար: Դիմե՛ք ԱրարատՄոբայլով կամ Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
1.000.000 ՀՀ դրամ
-
Ժամկետ
24 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | 22-63 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ |
Վարկի նպատակ | Սպառողական |
Վարկի գումար | 100․000- 1.000.000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 24 ամիս |
Վարկի տոկոսադրույք | 20% (փաստացի՝ 21.95-23.86%) |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Վարկի մարումներ | Ամսական, անուիտետային |
Վարկի հայտի ուսումնասիրության միանվագ վճար |
|
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ | Օրական 0.13 % |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
Վարկունակությունը գնահատվում է համաձայն «էլեկտրոնային «ՍՔՈՐԻՆԳ» համակարգով վարկառուի վարկունակության գնահատման ընթացակարգի»։
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
- Անձնագիր (ID)
- Սոցիալական քարտ
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման ժամկետն է 1 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
Վարկային հայտի բավարարման և մերժման գործոններ
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սույն վարկատեսակի ներքո վարկունակության գնահատումն իրականացվում է Բանկի ներքին գնահատման ՍՔՈՐ համակարգի միջոցով, որն էլ իր հերթին հաշվի է առնում հետևյալ հիմնական գործոնները
- Վարկային պատմություն
- Գրանցված եկամուտների առկայություն
- Գործող պարտավորությունների գծով ամսական մարումներ
- Տարիք
- Այլ գործոններ
Տեղեկացնում ենք նաև, որ նոր վարկային հայտի ներկայացման նպատակով վարկային պատմության վերաբերյալ կատարվող հարցումները կարող են բարձրացնել կամ իջեցնել Ձեր վարկային գնահատականը (սքոր)։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 07.08.2023 | 16:23
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: