
Բանկային երաշխիք
Բանկային երաշխիքը պարտավորությունների կատարման ապահովման միջոց է: Այն իրենից ներկայացնում է պարտապանի (պրինցիպիալի) խնդրանքով Բանկի կողմից տրամադրված գրավոր պարտավորություն, որով Բանկը պարտավորվում է երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան պրինցիպալի պարտատիրոջը (բենեֆիցիարին) վճարել երաշխիքով սահմանված գումարը` վերջինիս կողմից երաշխիքի պայմաններին համապատասխանող գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:
Բանկային երաշխիքները նպատակահարմար է օգտագործել, եթե պատրաստվում եք.
- մասնակցել աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման մրցույթի,
- ստանձնել պայմանագրային և/կամ վճարային պարտավորություններ
- ստանալ պայմանագրային պարտավորությունների կատարման կանխավճար
- ստանձնել պայմանագրային պարտավորություններ` պարտավորվելով ապահովել կատարված աշխատանքի, մատուցված ծառայության կամ
մատակարարված ապրանքի որակը - ներմուծել ապրանք կանխիկ վճարման պայմանով` հաճախ ստիպված լինելով դիմել վարկավորման` վճարումը կատարելու համար
ԱրարատԲանկն առաջարկում ՝ Բանկային երաշխիքի հետևյալ տեսակները
- Վճարման երաշխիք (Payment Guarantee): Այն ապահովում է գործարքով սահմանված վճարման իրականացումը:
- Կանխավճարային երաշխիք (Advance Payment Guarantee): Բանկը պարտավորվում է փոխհատուցել կանխավճարը գնորդին, եթե վաճառողը չկատարի իր պայմանագրային պարտավորությունները:
- Մրցութային երաշխիք (Bid Bond): Այս երաշխիքը կոչված է փոխհատուցելու ծախսերը, որ առաջանում են մրցույթի կազմակերպչի համար, եթե պատվեր ստացած կազմակերպությունը հրաժարվում է այն իրականացնել, ինչի պատճառով նոր մրցույթ է կազմակերպվում:
- Պայմանագրի կատարման երաշխիք (Performance Bond): Այն ապահովում է պատվիրատուի հանդեպ պայմանագիրը կատարող կողմի պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը:
Երաշխիքի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար
- Գնորդը (ներմուծողը) կարող է ներմուծել ապրանք հետաձգված վճարման պայմանով (երաշխիքային նամակի շնորհիվ կանխիկ վճարման պայմանը կարող է փոխարինվել հետաձգ ված վճարման պայմանով):
- Հետաձգված վճարման պայմանի շնորհիվ գնորդը (ներմուծողը) կարող է ապրանքի դիմաց վճարումը կատարել առանց վարկային ռեսուրսների ներգրավման:
- Գնորդը (ներմուծողը) հնարավորություն է ստանում կրճատել ծախսերը, քանի որ բանկային երաշխիքը վարկից անհամեմատ էժան է:
- Երաշխիքը թույլ է տալիս գործընկերոջ հետ հաստատել առավել վստահելի հարաբերություններ։
Երաշխիքի առավելությունները պատվիրատուի, վաճառողի (արտահանողի) համար
- Ունենալով գնորդի (ներմուծողի) վճարային պարտավորություններն ապահովող երաշխիք` վաճառողն (արտահանողն) ապահովագրվում է իր գնորդի (ներմուծողի) կողմից գումարի չվճարման ռիսկից:
- Երաշխիքը հնարավորություն է տալիս ապահովելու հնարավոր կորուստների և ծախսերի փոխհատուցումը, որոնք կարող են առաջանալ մրցույթը հաղթող, աշխատանքները կատարող, ծառայությունները մատուցող կամ ապրանքներ մատակարարող ընկերության կողմից իր պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում:
- Վաճառողը (արտահանողը) կարող է շուկայում հանդես գալ մրցակիցների համեմատ առավել մրցունակ առաջարկով` վաճառելով (արտահանելով) ապրանքը հետաձգված վճարման պայմանով:
- Մրցունակ առաջարկով հանդես գալու շնորհիվ` վաճառողը (արտահանողը) կարող է ապահովել սպառման առավել մեծ ծավալ և, հետևաբար, մեծացնել շուկայում զբաղեցրած իր ընկերության մասնաբաժինը:
- Երաշխիքը թույլ է տալիս նվազագույնի հասցնել առևտրային գործարքում առկա ռիսկերը:
ԱրարատԲանկի կողմից երաշխիքների թողարկում դրամական միջոցների դեպոնացմամբ |
|
ա/ ՀՀ տարածքում | Յուրաքանչյուր ամսվա համար 0.084%, (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար՝ նվազագույնը 25000 ՀՀ դրամ, առավելագույնը 500000 ՀՀ դրամ) |
բ/ ՀՀ տարածքից դուրս առանց թղթակից բանկի կողմից հաստատման |
Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.3%, նվազագույնը 25000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար) |
գ/ ՀՀ տարածքից դուրս անուղղակի երաշխիքներ/միջնորդ բանկի կողմից թողարկված |
Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.3%, նվազագույնը 50000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար) |
ԱրարատԲանկի կողմից երաշխիքների թողարկում վարկային միջոցների հաշվին |
|
ա/ ՀՀ տարածքում | Յուրաքանչյուր ամսվա համար 0.17% (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար՝ նվազագույնը 25000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ ) |
բ/ ՀՀ տարածքից դուրս առանց թղթակից բանկի կողմից հաստատման |
Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.75% նվազագույնը 25000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար) |
գ/ անուղղակի երաշխիքներ/միջնորդ բանկի կողմից թողարկված |
Յուրաքանչյուր եռամսյակի համար 1,25%, նվազագույնը 50000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար) |
Երաշխիքի պայմանների փոփոխություն, այդ թվում ժամկետի երկարաձգում կամ գումարի ավելացում |
20000 ՀՀ դրամ, |
Երաշխիքի գումարի վճարում շահառուին պահանջի դիմաց | 0.3%, նվազագույնը 20000 ՀՀ դրամ, առավելագույնը 50000 ՀՀ դրամ |
Այլ բանկերի կողմից Հաճախորդի օգտին թողարկված Երաշխիքի սպասարկում |
|
ԱրարատԲանկ ԲԲԸ կողմից բանկային երաշխիքի տրամադրում այլ բանկի հանդիպակաց երաշխիքի դիմաց | Ըստ պայմանավորվածության |
Երաշխիքի, այդ թվում ցանկացած փոփոխության ծանուցում | 25,000 ՀՀ դրամ |
Երաշխիքի ներքո հաճախորդի վճարման պահանջի կազմում | 30,000 ՀՀ դրամ |
Հարցում թղթային կրիչով թողարկված Երաշխիքի իսկության և դրա վրա առկա կնիքի և ստորագրությունների հավաստիության վերաբերյալ | 25,000 ՀՀ դրամ |
-թղթակից բանկերի միջնորդավճարները և փոստային ծախսերը գանձվում են լրացուցիչ
- ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ
-երաշխիքի տրամադրման նպատակով վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվում է միջնորդավճար 15 000 ՀՀ դրամի չափով
-սույն սակագները կիրառելի են նաև Պահուստային Ակրեդիտիվների (Standby Letter of Credit (SBLC)) համար
-երաշխիքի վաղաժամ դադարեցման դեպքում, գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ:
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵԺՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ,
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ),
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
- Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
- Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք,
- Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն,
- Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով),
- Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության),
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
- Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ,
- Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման,
- ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ),
- Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը,
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ,
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության),
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 30.10.2020 | 14:40
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: