
Ավտովարկեր
Ավտովարկեր առաջնային և երկրորդային շուկաներից, ինչպես նաև ավտոմեքենաների գրավադրմամբ վարկեր ։
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
25.000.000 ՀՀ դրամ
-
Առավելագույն ժամկետ
48-60 ամիս
-
Տոկոսադրույք
14%, փաստացի տոկոսադրույք՝ 16․3%-20.8%
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Երաշխավոր | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Վարկի նպատակ | Ավտոմեքենայի ձեռքբերում/ սպառողական նպատակներ |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար | 1.000.000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար | 25.000.000 ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն ժամկետ | 24 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ |
60 ամիս – այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում 48 ամիս – ռուսական արտադարության ավտոմեքենաների դեպքում |
Վարկի տարեկան տոկոսադրույք
|
14% |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք |
16․5%-22.8% |
Վարկ/Գրավ* հարաբերակցություն (լիկվիդային արժեք, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը) |
1.Արտասահմանյան ավտոմեքենաներ` 2011թ-2014թ ներառյալ – մինչև 50% 2015թ-2018թ ներառյալ – մինչև 60% 2019թ.– մինչև 70% (Ներառյալ առաջնային շուկայից) 2019թ-ից բարձր – մինչև 80% (Ներառյալ առաջնային շուկայից) 2.Ռուսական ավտոմեքենաներ` 2016թ-2018թ. ներառյալ – մինչև 40% 2019թ․ և բարձր – մինչև 50% (Ներառյալ առաջնային շուկայից) |
Ապահովվածություն |
Ձեռք բերվող կամ գրավադրվող ավտոմեքենան** |
Վարկի տրամադրման եղանակ |
Կանխիկ/անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ամենամսյա, անուիտետային մարման եղանակով |
Հայտի ուսումնասիրության վճար | 5000 ՀՀ դրամ |
Վարկի սպասարկման վճար | Տրամադրվող վարկի 0.5%, նվազագույնը 20.000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն |
Պարտադիր, յուրաքանչյուր տարի:Գրավադրվող ավտոմեքենայի ապահովագրություն` վարկի մնացորդի չափով |
Ժամկետանց տոկոսի գծով տույժ |
Օրական 0.13% |
Ժամկետանց գումարի գծով տույժ | Օրական 0.13% |
Վարկի վաղաժամկետ մարում |
Տույժեր չեն կիրառվում |
*Որպես գրավ Բանկի համար ընդունելի են հետևյալ ավտոմեքենաների մակնիշները` Մերսեդես-Բենց, ԲՄՎ, Աուդի, Պորշե, Ֆորդ, ԿԻԱ, Հոնդա, Շևրոլե, Ֆոլկսվագեն, Օպել, Տոյոտա, Լեքսուս, Նիսսան, Ինֆինիտի, Միցուբիշի, Հյունդաի, Սուզուկի, Սուբարու, JAC, Լենդ Ռովեր, Մազդա, Մինի, Լադա։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | 8,000-15,000 ՀՀ դրամ |
Գրավի ապահովագրության վճար | 2,5-3% |
Միասնական տեղեկանքի վճար | 3,000 ՀՀ դրամ |
Գրավի գրանցման վճար | 2,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։
- Պոտենցիալ վարկառուի անձնագրի և սոցիալական քարտի (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճեները՝ բնօրինակաների հետ միասին
- Պոտենցիալ վարկառուի ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճենը
- Ընտանիքի անդամների անձնագրերի, աոցիալական քարտերի (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճենները
- Տեղեկանք բնակության վայրից
- Տեղեկանք աշխատանքի վայրից
- Աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրի պատճենները (կնքած), բացառությամբ պետական ծառայողների
- Վարորդական վկայականի պատճենները
- Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի վերաբերյալ
- Ձեռքբերվող մեքենայի գրանցման վկայագրի (ժամանակավոր գրանցման վկայականի) պատճենը
- Սեփականության վկայականի պատճեն
- Վաճառողի անձնագրի պատճենը
- Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով։
* Նոր ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում, ցանկի 9-րդ կետով նշված փաստաթղթերի փոխարեն Պոտենցիալ վարկառուն ներկայացնում է ավտոմեքենայի հաշիվ-ապրանքագիրը (անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցի ներմուծմանն առնչվող փաստաթղթեր)։
Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման ժամկետն է 6 աշխատանքային օր՝ պահանջվող բոլր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Վարկային հայտի բավարարման գործոններ
- Վարկառուի/երաշխավորի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն/երաշխավորը չպետք է ունենա դասակարգված պարտավորությունների (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 40 օրը։
- Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում։ Հաճախորդը/երաշխավորը համարվում է վարկունակ, եթե
- Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 35% է (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)՝ հիմք ընդունելով չհարկված եկամուտը
- Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% է (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)՝ հիմք ընդունելով չհարկված եկամուտը
4․ Գրավադրվող ավտոմեքենան համապատասխանում է ներկայացված պահանջներին։
5․ Եվ այլն։
Վարկային հայտի մերժման գործոններ
- Վարկառուի/երաշխավորի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
- Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն/երաշխավորը ունի դասակարգված պարտավորությունների (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 40 օրը։
- Վարկառուի/երաշխավորի վարկունակության և վճարունակության գնահատման արդյունքում եզրակացությունը եղել է բացասական
- Գրավադրվող ավտոմեքենան չի համապատասխանում ներկայացված պահանջներին։
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
- Եվ այլն։
Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 12.04.2021 | 12:51
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: