header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Արարատ-Կոմֆորտ
Կիսվել`

Արարատ-Կոմֆորտ

Ներդրե՛ք բարձր տոկոսադրույքով Արարատ-Կոմֆորտ ավանդ և ստացեք եկամուտ։

Ավանդ կարող եք ներդնել ինչպես ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով, այնպես էլ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղեր։

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո

  • Գումար

    500․000-100․000․000 ՀՀ դրամ, 1․000- 200․000 ԱՄՆ դոլար, 1.000-200.000 Եվրո

  • Ժամկետ

    3 տարի

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ - 9.5%, ԱՄՆ դոլար - 4%, Եվրո - 2.25%

Ընդունման պայմաններ
Ավանդի տեսակ Ժամկետային
Ներդրվող  նվազագույն գումար 
500,000 ՀՀ դրամ, 1,000 ԱՄՆ դոլար և 1.000 Եվրո

 Ներդրվող  առավելագույն գումար

 100,000,000 ՀՀ դրամ, 200,000 ԱՄՆ դոլար և 200.000 Եվրո
 Ժամկետ 3 տարի   
 Տարեկան տոկոսադրույք   ՀՀ դրամ  ԱՄՆ դոլար  Եվրո
 9․5%  4%  2.25%
 Տարեկան տոկոսային եկամտաբերություն  ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
9․92% 4․07% 2․27%
Տոկոսագումարների վճարման եղանակ* ամսական   
 Ավանդի գումարի համալրում**    թույլատրվում է պայմանագրի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 90 օրվա
Ավանդի գումարի նվազեցում***
  •  ավանդի ներդրման օրվանից մինչև 180 օր ժամանակահատվածում՝ տարեկան 0.1%-ով։
  • ավանդի ներդրման օրվանից 180 օրը լրանալուց հետո՝ առանց հաշվեգրված և/կամ վճարված տոկոսագումարների վերահաշվարկի

*Տոկոսագումարների վճարումն իրականացվում է ամսական պարբերականությամբ։ Ըստ հաճախորդի ցանկության տոկոսագումարները կվճարվեն․

  • ավելացնելով ավանդի գումարին (կապիտալացում)
  • ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին

**Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում բոլոր համալրումների (բացառությամբ տոկոսագումարների կապիտալացման գումարների) ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ավանդի սկզբնական գումարը։

Ուշադրություն․ մինչև 180 օրը մասնակի կամ ամբողջությամբ խզված գումարի դեպքում ավել վճարված տոկոսագումարները գանձվում են վերադարձվող կամ նվազեցվող ավանդի գումարից։

Նվազեցվող գումարի դիմաց տոկոսագումարների հաշվեգրումն իրականացվում է ավանդի ներդրման օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի (փաստացի օրացուցային օրերի) համար

Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։  Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախկինում գործող պայմաններ

Պահանջվող փաստաթղթեր

ՀՀ տարածքում ստեղծված և/կամ գործող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

  • Կանոնադրության պատճեն` ներառյալ փոփոխությունները
  • Պետական գրանցման վկայականի պատճեն (ներդիրներով),
  • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հավաստող փաստաթղթի պատճեն, եթե ՀՎՀՀ-ն արտացոլված չէ ներկայացվող պետական գրանցման վկայականում,
  • Լիցենզիայի պատճեն (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն),
  • Տեղեկատվություն Հաճախորդի մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում` ներկայացվում է մասնակիցների ցանկը, որն արտացոլված է կանոնադրությանը կից հավելվածում կամ մասնակիցները գրանցված են ներկայացվող պետական ռեգիստրի վկայականին կից ներդիրում (ներդիրներում), բաժնետիրական ընկերությունների դեպքում` ներկայացվում է տեղեկանք բաժնետերերի ռեեստրից` 10% և ավելի բաժնետերերի վերաբերյալ) (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի (հիմնադիրի, բաժնետիրոջ) դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
  • Ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձնման հիմքերի պատճենները: Հիմքերի պատճենները չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետական ռեգիստրի վկայականին կից ներդիրում (ներդիրներում),
  • ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի և նույնականացման քարտերի (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)) պատճենները:

ՀՀ տարածքից դուրս ստեղծված և գործող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

  • Հաճախորդի հիմնադիր փաստաթղթերի փաթեթը` թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ,
  • Հաճախորդի իրավական կարգավիճակը սահմանող և պետական գրանցումն ու հարկային մարմիններում հաշվառված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները` նոտարական վավերացմամբ,
  • Լիցենզիայի թարգմանության բնօրինակը` նոտարական վավերացմամբ (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն),
  • Տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ, փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները` նոտարական վավերացմամբ (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի (հիմնադիրի) դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
  • Ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի պատճեները և/ կամ նույնականացման քարտերը (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ),
  • Հաշվի դրամական միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում լիազորագիր` ստորագրված և կնքված կազմակերպության կնիքով (առկայության դեպքում)։
Կարևոր է իմանալ
  • Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի։
  • Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդի գումարին կամ հաճախորդի կողմից նշված բանկային կամ քարտային հաշվին։
  • Տոկոսագումարները վճարվում են տվյալ ավանդատեսակի համար սահմանված սկզբնական նվազագույն գումարի և ավանդի գործողության ընթացքում կատարված ավանադին համալրումների/ տոկոսի կապիտալացումների/ կամ  նվազեցումների հիման վրա։
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը։
  • Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև ավանդային պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուի տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով: Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է տոկոսների այլ չափ, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
  • Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով:
  • Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։
  • Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
  • Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել։
  • Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ավանդի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

0 դր.

Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ)

0 դր.

Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ

0 դր.

Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված)

Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:

Էջը թարմացվել է` 21.08.2023 | 11:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: