Փաստաթղթային ակրեդիտիվ
Ակրեդիտիվը միջազգային առևտրում լայնորեն կիրառվող վճարային գործիք է:
Փաստաթղթային ակրեդիտիվի դեպքում հաճախորդի (գնորդի) Բանկը պարտավորվում է վերջինիս հաշվին վճարել վաճառողին ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց` մատակարարի կողմից ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման և պահանջների բավարարման դեպքում:
Այլ խոսքերով, փաստաթղթային ակրեդիտիվը դրամական պարտավորություն է, որը բանկն իր վրա է վերցնում հաճախորդի հանձնարարությամբ, այսինքն՝ պարտավորվում է․
- կատարել կամ ապահովել վճարումն ապրանք վաճառողին ակրեդիտիվի պայմաններով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում ։
- Ակրեդիտիվն օգնում է հաղթահարել միջազգային առևտրի մի շարք խոչընդոտներ, առևտրային գործարքի կողմերի միջև փոխադարձ գործարար վստահության բացակայություն
- բազմաթիվ ռիսկերի առկայություն թե' ներմուծողի /գնորդի/ և թե' արտահանողի /վաճառողի/ համար
- գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է ակրեդիտիվի հետևյալ տեսակները․
- Չհաստատված ակրեդիտիվ: Բանկի կողմից թողարկված ակրեդիտիվն ուղարկվում է ուղղակիորեն ծանուցող բանկին` ակրեդիտիվը շահառուին ծանուցելու համար` առանց ծանուցող բանկի կողմից լրացուցիչ պարտավորությունների ստանձման:
- Հաստատված ակրեդիտիվ: Շահառուի պահանջով ակրեդիտիվը կարող է հաստատվել իր կողմից ընդունելի այլ առաջնակարգ բանկի կողմից: Ընդ որում, ակրեդիտիվի հաստատումն իրենից ներկայացնում է հաստատող բանկի ինքնուրույն և լրացուցիչ պարտավորությունը վճարելու ակրեդիտիվը սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
- Պահուստային ակրեդիտիվ (Standby L/C): Այն իրենից ներկայացնում է ակրեդիտիվի առանձնահատուկ ձև և իր էությամբ ավելի մոտ է բանկային երաշխիքին, որի նպատակը պարտավորությունները չկատարելու հնարավոր ռիսկը ծածկելն է: Պահուստային ակրեդիտիվը նպատակահարմար է օգտագործել որպես արտահանողի օգտին կատարվելիք վճարումների լրացուցիչ ապահովում:
Ակրեդիտիվի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար
- Վաճառողն (արտահանողն) ապրանքն առաքում է նախքան գնորդի (ներմուծողի) կողմից գումարի վճարումը:
- Վճարումն իրականացվում է վաճառողի (արտահանողի) կողմից ապրանքն առաքելուց և ապրանքառաքման փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ինչը նվազագույնի է հասցնում գնորդի (ներմուծողի) ռիսկերը:
- Վաճառողի (արտահանողի) կողմից նախապես հաստատված ապրանքառաքման պայմաններից որևէ մեկի խախտումը կարող է հանգեցնել առաքված ապրանքի դիմաց գումարի չվճարման:
- Վաճառողի կողմից նախապես հաստատված ապրանքառաքման պայմաններից որևէ մեկի խախտումը կարող է հանգեցնել առաքված ապրանքի դիմաց գումարի չվճարման:
- Ակրեդիտիվի դեպքում վաճառողը հենվում է բանկի վճարունակության վրա և վստահ է, որ ակրեդիտիվով սահմանված բոլոր պայմանները կատարելուց հետո կստանա վճարումը: Ուստի, չունենալով ապրանքի դիմաց չվճարման ռիսկ` վաճառողը կարող է առաքել ապրանքը վճարման հետաձգման պայմանով (օր. տրանսպորտային բեռնագրի տրման օրվանից հաշվված 90 օր հետո):
- Ակրեդիտիվի գումարի վճարման համար բավարար ֆինանսական միջոցների բացակայության դեպքում Բանկը կարող է միաժամանակ ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները:
- Գնորդը կարող է վստահ լինել, որ վաճառողը չի ստանա համապատասխան վճարումը, եթե խախտի ապրանքի առաքման նախապես սահմանված վերջնաժամկետը և ապրանքը չառաքի սահմանած ժամկետում և պայմաններով
Ակրեդիտիվի առավելությունները արտահանողի (վաճառողի) համար
- Վաճառողը (արտահանողը) վստահ է, որ կստանա առաքված ապրանքի դիմաց վճարումը, քանի որ ակրեդիտիվի դեպքում վաճառողի հանդեպ վճարման պարտավորությունը գնորդից (ներմուծողից) անցնում է Բանկին:
- Արտահանման ակրեդիտիվի շնորհիվ վաճառողը կարող է իր գործընկերներին առաջարկել հետաձգված վճարման պայման, ինչը կնպաստի իրացման ծավալների աճին, նոր շուկաներ մուտք գործելուն: Ընդ որում, ապրանքի դիմաց վճարումը կարող է ստանալ ավելի շուտ` արտահանման ակրեդիտիվով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դիմաց:
- Շնորհիվ վճարման ապահով եղանակի` վաճառողը հնարավորություն է ստանում միջազգային շուկայում հանդես գալ առավել մրցունակ պայմաններով:
- Վաճառողը ստանում է առաքված ապրանքի դիմաց վճարումը մինչև ապրանքը գնորդին հասնելը:
- Գնորդը չի կարող միակողմանիորեն չեղյալ հայտարարել առևտրային գործարքը կամ փոփոխել որևէ պայման` առանց վաճառողի նախնական համաձայնության:
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | ՍԱԿԱԳՆԵՐ |
Ակրեդիտիվներ ստացված Հաճախորդի օգտին (վաճառողի ակրեդիտիվ) | |
Ակրեդիտիվի տեքստի նախնական կազմում և ակրեդիտիվի պայմանների համաձայնեցում | Միջնորդավճար չի գանձվում |
Ակրեդիտիվի/այդ թվում, յուրաքանչյուր փոփոխության/ ծանուցում | 15,000 ՀՀ դրամ |
Ակրեդիտիվի փաստաթղթերի ստուգում | |
ա/ առանց տարաձայնությունների | 25,000 ՀՀ դրամ |
բ/ տարաձայնություններով | 50,000 ՀՀ դրամ |
Ակրեդիտիվի հաստատում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից | 0.15% յուրաքանչյուր եռամսյակի համար, նվազագույնը 40,000 ՀՀ դրամ |
Թողարկված ակրեդիտիվի վճարում | 25,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պատվերով թողարկվող ակրեդիտիվներ (գնորդի ակրեդիտիվ) | |
Ակրեդիտիվի տեքստի նախնական կազմում և ակրեդիտիվի պայմանների համաձայնեցում | Միջնորդավճար չի գանձվում |
Ակրեդիտիվի թողարկում վարկային միջոցների հաշվին | |
ա/ առանց թղթակից բանկի կողմից հաստատման | Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.3%, նվազագույնը 40,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար) |
բ/ թղթակից բանկի կողմից հաստատումով | Յուրաքանչյուր եռամսյակի համար 1,25%, նվազագույնը 150,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար): |
Ակրեդիտիվի թողարկում դրամական միջոցների դեպոնացմամբ | |
ա/ առանց թղթակից բանկի կողմից հաստատման | Յուրաքանչյուր եռամսյակի համար 25,000 ՀՀ դրամ` |
բ/ թղթակից բանկի կողմից հաստատումով | Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.15% min 50,000 ՀՀ դրամ, ինչպես նաև լրացուցիչ գանձվում է թղթակից բանկի հաստատման միջնորդավճարը |
Ակրեդիտիվի պայմանների փոփոխում կամ չեղյալ համարում, այդ թվում ժամկետի երկարաձգում կամ գումարի ավելացում |
20,000 ՀՀ դրամ |
Ակրեդիտիվի ներքո վճարում կամ ակցեպտավորում | 0.1%, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ |
Ակրեդիտիվի փաստաթղթերի ստուգում | |
ա/ առանց տարաձայնությունների | 25,000 ՀՀ դրամ |
բ/տարաձայնություններով | 50,000 ՀՀ դրամ |
թղթակից բանկերի միջնորդավճարները և փոստային ծախսերը գանձվում են լրացուցիչ
-ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ
-ակրեդիտիվի տրամադրման նպատակով վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվում է միջնորդավճար 15000 ՀՀ դրամի չափով:
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵԺՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ,
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ),
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
- Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
- Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք,
- Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն,
- Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով),
- Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության),
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
- Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ,
- Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման,
- ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ),
- Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը,
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ,
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության),
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 11.05.2022 | 17:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: