header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Intel Express
Կիսվել`

Intel Express

INTEL EXPRESS միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով իրականացրեք ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ միջազգային դրամական փոխանցումներ ավելի քան 90 երկրներ ավելի քան 57000 սպասարկման կետերով:

 

 

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո Փոխանցումների ստացում նաև ՀՀ դրամով

  • Փոխանցման տևողություն

    10 րոպե

Փոխանցման պայմաններ և միջնորդավճարներ

Համակարգով փոխանցումների իրականացման համար սահմանաչափեր սահմանված չեն, սակայն գործում են փոխանցման երկրի օրենքով սահմանված սահմանաչափերը։

Երկիր Միջնորդավճար Փոխանցման գումար
ԱՄՆ 3% նվազագույնը 3 ԱՄն դոլար
Ալբանիա 1%   
Մեծ    Բրիտանիա 1.00% Առանց սահմանափակումների, սակայն 5 000 GBP գերազանցող գումարի դեպքում շահառուն պետք է ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր
Բելգիա 1.80% 3 000 EUR (մեկ շահառուի համար, ամսական)
Հունաստան 1.50% 12 500 EUR (մեկ շահառուի համար, օրական)
Վրաստան

1.0%

 08․12․23-31․12․23․թ․ գործում է 0․7% միջնորդավճար

Առանց սահմանափակումների
Վրաստան (ՌԴ ռուբլով)

0․7%

Առանց սահմանափակումների
Իսրայել 1.5% 10 000 EUR մեկ փոխանցման համար
Իսպանիա 1.80% 2 499 EUR (մեկ շահառուի համար, ամսական)
Իտալիա 1.80% 999 EUR (մեկ շահառուի համար, 8 օրվա մեջ)
Մոլդովա 1.00% Առանց սահմանափակումների
Նիդեռլանդներ 1.80% 2 999 EUR (մեկ շահառուի համար, ամսական)
Ռումինիա S&S 1.8% նվազագույնը 2  
Ռումինիա BCR 2.3% նվազագույնը 5 3 000 EUR (մեկ շահառուի համար, ամսական )
Ռումինիա To Bank Account 1% նվազագույնը 2 ԵՎՐՈ/ԱՄՆ դոլար  
Չեխիա 1.50%  
Տաջիկստան 1.00%  
Ուկրաինա 1.00% 150 000 UAH օրական
Մոնղոլիա 1.50%  
Դանիա 1.50%  
Գերմանիա 1.80%  
Նորվեգիա 1.80%  
Լեհաստան 1.80%  
Ֆրանսիա 2.00%  
Շվեյցարիա 1.80%  
Շվեցիա 1.80%  
Նեպալ 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Էկվադոր 1.80%  
Արգենտինա 1.80%  
Բոլիվիա 1.80%  
Բրազիլիա 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Վենեսուելա 1.50%  
Գվատեմալա 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Հոնդուրաս 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Դոմինիկյան Հանրապետություն 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Կոլումբիա 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Կոստա Ռիկա 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Պանամա 1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար  
Բուլղարիա 2% նվազագույնը 4 ԵՎՐՈ  
Չեխիա 1․5%  
Կիպրոս 1․5%  

Բանգլադեշ Ինդոնեզիա Ֆիլիպիններ

Պակիստան*

0.01-100       5 USD/EUR  
100,01-200 7 USD/EUR  
200.01-300 9 USD/EUR  
300.01-400 11 USD/EUR  
400.01-500 13 USD/EUR  
500.01-750 16 USD/EUR  
750.01-1000 22 USD/EUR  
1000.01-1250 25 USD/EUR  
1250.01-1500 30 USD/EUR  
1500.01-1750 35 USD/EUR  
1750.01-2000 40 USD/EUR  
Չինաստան 0-1000 10 USD/EUR  
1000.01-2000 20 USD/EUR  
2000.01-3000 30 USD/EUR  
3000.01-4000 40 USD/EUR  
4000.01-5000 45 USD/EUR  
5000.01-6000 50 USD/EUR  
6000.01-7000 55 USD/EUR  
7000.01-7500 60 USD/EUR  
Շրի Լանկա Մինչև 7000 ՌԴ ռուբի  100 ՌԴ ռուբլի  
7000 ՌԴ ռուբլից ավելի 0%  
Մինչև 100 ԱՄՆ դոլար/Եվրո  1 ԱՄՆ դոլար/Եվրո   
100 ԱՄՆ դոլար/Եվրոից ավելի   0%  

Ուշադրություն․ Քարտային հաշվին ՌԴ ռուբլու անվճար կանխիկ մուտքագրման օրական առավելագույն չափը 30,000 ՌԴ ռուբլի է։ 

Պահանջվող փաստաթղթեր

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել փոխանցման 7-12 նիշանոց կոդը
Bank of Georgia բանկում պահվող հաշիվների համալրում

«Direct Deposit»  ծառայության միջոցով այսուհետ հնարավոր է ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով համալրել Bank of Georgia բանկում պահվող հաշիվները։ 

«Direct Deposit» ծառայության միջնորդավճարը կազմում է 1%, իսկ  փոխանցումների  առավելագույն  սահմանաչափն է  10 000  ԱՄՆ դոլար/ Եվրո։   

Ուկրաինական քարտերի համալրումներ

Intel Express համակարգով կարող եք կատարել նաև ուկրաինական քարտերի և հաշիվների համալրումներ ԱՄՆ դոլար և եվրո արժույթներով։ 

Փոխանցում իրականացնելիս անհրաժեշտ է նշել․

  • Ստացողի քարտի համարը;
  • Ստացողի IBAN-ը;
  • Փոխանցման արժույթ– USD/EUR;
  • Փոխանցման ստացումը- ակնթարթային;
  • Փոխանցման ստացումը- ակնթարթային;
  • Փոխանցման առավելագույն չափ- 5000 USD/4500EUR։

Փոխանցումները Privat Bank բանկի քարտերին կատարվում են – USD/EUR/UAH արժույթներով քարտերին/հաշիվներին։ Այլ բանկերի քարտերին իրականցվող փոխանցումները համալրվում են միայն UAH արժույթով։

Հաշիվների համալրման ծառայության համար գործում է դեպի ՈՒկրաինա փոխանցումների համար սահմանված 1% գումարի չափից սակագինը։

Կարևոր է իմանալ
  • Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը:
  • Փոխանցման հասանելության ժամկետ  փոխանցումը իրականացելուց հետո սահմանված չէ։
  • Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
  • Բանկի կողմից իրականացված փոխանցումների փոխանցման ստացման նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների   վճարումների  չկատարման, ուշացման և մերժման  պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի  շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
  • Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
  • Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն,  ճշգրտում։
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
  • Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
  • ԱրարատԲանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://inteliexpress.net/

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Էջը թարմացվել է` 26.02.2024 | 20:50

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: