
Պահառություն և ռեեստրավարում
Ռեեստրի վարման հատուկ առաջարկը երկարաձգվում է մինչ 2021թ․ ապրիլի 30-ը․ Այն ընկերությունները, որոնք ԱրարատԲանկի հետ կկնքեն Ռեեստրի վարման պայմանագիր նշված ժամանակահատվածում, մեկ ամիս կսպասարկվեն անվճար, բացի այդ, երկու անգամ կստանան ԱՆՎՃԱՐ տեղեկանք սեփականատերերի ցուցակի վերաբերյալ ։
ԱրարատԲանկը մատուցում է արժեթղթերի պահառության և ռեեստրավարման ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորում։
ԱրարատԲանկ ԲԲԸ-ն, հանդես գալով որպես Հայաստանի կետրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ի հաշվի օպերատոր, իր հաճախորդներին է մատուցում հետևյալ ծառայությունները.
Հարգելիˊ հաճախորդ, եթե ձեր կարծիքով ԱրարատԲանկ ԲԲԸ կողմից ձեր իրավունքները խախտվել են, ապա Դուք իրավունք ունեք խախտման վերաբերյալ գրավոր բողոք ներկայացնել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա՝ խախտումը տեղի ունենալու կամ խախտման մասին Ձեզ հայտնի դառնալու պահից երեք ամսվա ընթացքում։
ԱրարատԲանկ ԲԲԸ-ն առաջարկում է թողարկողների կողմից թողարկված անվանական ոչ փաստաթղթային արժեթղթերի ռեեստրի վարման, այսինքն՝ գրանցված սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայություն: Ռեեստրավարման հանձնված բաժնային, պարտքային և այլ ֆինանսական գործիքներով բոլոր գործառնությունները գրանցվում են ավտոմատացված միասնական համակարգի միջոցով։ Թողարկողներին տրամադրվում են տեղեկություններ ռեեստրում գրանցված արժեթղթերի սեփականատերերի և թողարկված արժեթղթերով կատարված գործառնությունների վերաբերյալ։
ԱրարատԲանկ ԲԲԸ-ն առաջարկում է թողարկողների կողմից թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի գրանցում ներդրողների արժեթղթերի հաշիվներում: Թողարկողներին հնարավորություն է տրվում ԱրարատԲանկ ԲԲԸ-ի միջնորդությամբ ՀԿԴ-ում գրանցել իրենց կողմից կատարված կորպորատիվ գործողությունների արդյունքները, ինչպես օրինակ՝ վերակազմակերպումը, որևէ դասի արժեթղթերի ձեռքբերումը, փոխարկումը, հետգնումը, բաժանումը, համախմբումը և այլն։
Արժեթղթերի պահառության շրջանակներում ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից առաջարկվում են հետևյալ ծառայությունները․
- Հաշվետերերի արժեթղթերի հաշիվների վարում՝ ներառելով հաշիվների բացման, փոփոխման, պահպանման և փակման ծառայությունները.
- Հաշվետերերի արժեթղթերի փոխանցման, գրավադրման և գրավադրման դադարեցման գրանցում.
- Հաշվետերերին վերջիններիս արժեթղթերի հաշվից քաղվածքի և անհրաժեշտ այլ հաշվետվությունների տրամադրում:
Ներպահառուական | Միջպահառուական | Բրոքերային գործարքի արդյունքում | |
Արժեթղթերի հաշվի բացում | 1,000 ՀՀ դրամ |
||
Արժեթղթերի հաշվի սպասարկում | անվճար |
||
Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի արժեթղթերի հաշվին | անվճար |
Արժեթղթերի փոխանցում
Օտարերկրյա արժեթղթերի փոխանցումներ | անվճար | 10,000 ՀՀ դրամ | անվճար |
ՀՀ կորպորատիվ արժեթղթերի փոխանցումներ | անվճար | համաձայն ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից որպես Հաշվի օպերատոր մատուցվող ծառայությունների սակագների | համաձայն ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից որպես Հաշվի օպերատոր մատուցվող ծառայությունների սակագների |
Արժեթղթերի արգելադրում և գրավադրում
Օտարերկրյա արժեթղթերի արգելադրում և/կամ գրավադրում | անվճար | անվճար | անվճար |
ՀՀ կորպորատիվ արժեթղթերի արգելադրում և/կամ գրավադրում | անվճար | համաձայն ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից որպես Հաշվի օպերատոր մատուցվող ծառայությունների սակագների | համաձայն ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից որպես Հաշվի օպերատոր մատուցվող ծառայությունների սակագների |
Առևտրային արգելադրում | անվճար | անվճար | անվճար |
Արժեթղթերի արգելադրման և գրավադրման դադարեցում
Օտարերկրյա արժեթղթերի արգելադրման և/կամ գրավադրման դադարեցում | անվճար | անվճար | անվճար |
ՀՀ կորպորատիվ արժեթղթերի արգելադրման և/կամ գրավադրման դադարեցում | անվճար | համաձայն ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից որպես Հաշվի օպերատոր մատուցվող ծառայությունների սակագների | համաձայն ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից որպես Հաշվի օպերատոր մատուցվող ծառայությունների սակագների |
Առևտրային արգելադրման դադարեցում | անվճար | անվճար | անվճար |
Օժանդակ ծառայություններ
Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում | անվճար |
Արժեթղթերի վերագրանցում | անվճար |
Արժեթղթերի դիմաց եկամուտների ստացում, հաշվարկում, ստացում | անվճար |
Սեփականատերերի շահերի ներկայացում | անվճար |
ՀՀ պետական պարտատոմսերով ցանկացած գործողության համար հանձնարարականների ներկայացում | 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր հանձնարարականի համար |
- Ընթացակարգ
- Հանձնման-ընդունման ակտ
- Տեղեկանք հավաստագրերի մասին
- Տեղաբաշխման հանձնարարագիր
- Հաշվի բացման հանձնարարագիր(ֆիզ. անձ)
- Հաշվի բացման հանձնարարագիր(իրավ. անձ)
- Արժեթղթերի սացման հանձնարարագիր
- Արժեթղթերի փոխանցման հանձնարարագիր
- Արգելադրման հանձնարարագիր
- Արգելադրման դադարեցման հանձնարարագիր
- Արժեթղթերի փոխարկման հանձնարարագիր
- Արժեթղթերի մարման հանձնարարագիր
- Արժեթղթերի չեղարկման հանձնարարագիր
- Տեղաբաշխվող արժեթղթերի սեփականատերերի ցուցակ
Ստորև ներկայացված են պահառության և ռեեստրավարման ծառայությունների մատուցման և ԱրարատԲանկ ԲԲԸ-ի կողմից Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորման սակագները և տիպային փաստաթղթերը
ԱրարատԲանկ ԲԲԸ-ն առաջարկում է թողարված արժեթղթերի եկամուտների վճարման ծառայություն, ինչպես օրինակ՝ շահութաբաժինների, արժեկտրոնների և արժեթղթերի մարման հետ կապված վճարների կատարումը։ ԱրարատԲանկ ԲԲԸ-ի միջնոդրությամբ իրականացվում է հսկողություն արժեթղթերի շրջանառության և այլ սահմանափակումների նկատմամբ և տրամադրվում ծանուցում թողարկողին իր կողմից թողարկված արժեթղթերի փոխանցման և գրավադրման վերաբերյալ։
Էջը թարմացվել է` 15.01.2021 | 17:33
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: