Օնլայն բանկինգ

Հաճախ տրվող հարցեր

  • Քարտեր

    Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել քարտի ժամկետի ավարտվելու դեպքում

    Քարտի ժամկետի ավարտվելու դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի որևէ մասնաճյուղ և լրացնել քարտի վերաթողարկման դիմումը։

    Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել արտասահմանում քարտը կորցնելու դեպքում

    Արտասահմանում քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է առաջնահերթ զանգով բլոկավորել քարտը՝ առանց հավաստագրման գործարքներից խուսափելու համար, որից հետո հետևել հետագա գործարքներին և կասկածելի գործարքների առկայության դեպքում անմիջապես զանգել բանկ՝ միջազգային համակագերում բլոկավորելու համար։

    Ինչպե՞ս է հնարավոր բլոկավորել և ապաբլոկավորել քարտը

    Քարտի բլոկավորումը և ապաբլոկավորումը կարող եք իրականացնել Բանկի հեռախոսային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով +37410 59-23-23 հեռախոսահամարով։

    Հնարավոր է արդյո՞ք փոխել քարտի ՊԻՆ կոդը

    Այո, իհարկե հնարավոր է։ Կարող եք փոխել Ձեր քարտի ՊԻՆ կոդը բանկոմատի  միջոցով։

    Հնարավոր է արդյո՞ք քարտի միջոցով վարկ ստանալ

    Այո, իհարկե։ Կարող եք ստանալ վճարային քարտերով տրամադրվող օվերդրաֆտ։ Բանկի կողմից առաջարկվող օվերդրաֆտների տեսակներին և տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ  այստեղ ։

    Հնարավո՞ր է բանկոմատի միջոցով մուտքագրել գումար քարտին

    Այո, հնարավոր է։ Բանկի գումարի մուտքագրման հնարավորությամբ բանկոմատները գտնվում են Նալբանդյան 28, Մաշտոցի 15 և Առինջ համայնք, Բ թաղամաս, 1-ին փողոց (Մուլտի Գոլդ) հասցեներում։

    Հնարավո՞ր է բանկոմատի միջոցով մուտքագրել արտարժույթ քարտին

    Ոչ, հնարավոր չէ։ Բանկոմատի միջոցով մուտքագրվում է միայն ՀՀ դրամ։

    Հնարավոր է արդյո՞ք մեծացնել քարտի սահմանաչափերը

    Այո, հնարավոր է, պետք է մոտենալ Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը և լրացնել համապատասխան դիմումը։

    Ինչպե՞ս ակտիվացնել SMS ծառայությունը

    Քարտի SMS ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը և լրացնել համապատասխան դիմումը։

    Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, երբ արտասահմանում հարկավոր է ակտիվացնել քարտի մագնիսական ժապավենը

    Քարտի մագնիսական ժապավենը ակտիվացնելու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկի հեռախոսային կենտրոն 59-23-23 հեռախոսահամարով։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում կատարել գործարքներ միայն չիպային կրիչը ընթերցող սպասարկման կետերում և զերծ մնալ քարտի մագնիսական ժապավենը ակտիվացնելուց։

    Ի՞նչ է PayPal համակարգը

    PayPal-ը ինտերնետ տիրույթում անվտանգ գնումներ կատարելու համար ստեղծված համակարգ է, որն  աշխարհում օնլայն վճարումներն ապահովող առաջատար համակարգերից մեկն է: PayPal համակարգի միջոցով օնլայն վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցել Ձեր պլաստիկ քարտը www.paypal.com կայքում և բացել PayPal հաշիվ:

    Ի՞նչ է CVV2 ծածկագիրը

    CVV2-ը լրացուցիչ եռանիշ ծածկագիր է, որը տպվում է քարտի դարձերեսին՝ ստորագրության համար նախատեսված ժապավենի աջ հատվածում: Այն օգտագործվում է ինտերնետ տիրույթում գործարքներ կատարելիս և հանդիսանում է իրական քարտապանին նույնականացնելու միջոց:

    Ո՞ր քարտերով է հնարավոր գործարքներ կատարել ինտերնետ տիրույթում

    Ինտերնետ տիրույթում գործարքներ հնարավոր է կատարել բոլոր միջազգային պլաստիկ քարտերով՝ բացառությամբ Diners Club քարտատեսակի։

    Եթե բանկոմատը նվազեցրել է քարտին առկա գումարը, սակայն չի տրամադրել այն՝ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել

    Բանկոմատի կողմից հաշվի նվազեցման և կանխիկի չտրամադրման պարագայում անհրաժեշտ է զանգահարել հեռախոսային կենտրոն՝ 59-23-23 համարով, կամ մոտենալ Բանկ և լրացնել գործարքի բողոքարկման դիմումը։

    Ի՞նչ եղանակով կարելի է գումար մուտքագրել քարտային հաշվին և արդյո՞ք միայն քարտատերը կարող է դա անել

    Քարտային հաշվին հնարավոր է գումար մուտքագրել տեղական և միջազգային փոխանցումների միջոցով, ինտերնետ բանկ և մոբայլ բանկ համակարգերով, բանկոմատների, վճարային տերմինալների միջոցով, ԱրՔա համակարգի վիրտուալ քարտի միջոցով, բանկի ցանկացած մասնաճյուղում՝ քարտային հաշվին գումար մուտքագրելու միջոցով: Քարտապանի քարտային հաշվին կարող է գումար մուտքագրել ցանկացած անձ՝ ունենալով քարտապանի անունը, ազգանունը կամ քարտային հաշվի համարը:

    Հնարավոր է արդյո՞ք ՀՀ բանկոմատներից կանխիկացնել արտարժույթ

    Ոչ, հնարավոր չէ։ Բանկոմատից հնարավոր է կանխիկացնել միայն ՀՀ դրամ։

    Քարտից գումարի կանխիկացման ի՞նչ եղանակներ կան

    Քարտին առկա միջոցները հնարավոր է կանխիկացնել բանկոմատներում և բանկի գլխամասում և մասնաճյուղերում տեղադրված POS տերմինալների միջոցով: Քարտի բացակայության դեպքում հաշվին առկա գումարները հնարավոր է ստանալ նաև բանկի մասնաճյուղերից կամ գլխամասային գրասենյակից։

    Ո՞ր դեպքում է բանկոմատն առգրավում քարտը

    Բանկոմատը քարտը առգրավում է եթե․

    • 3 անգամ սխալ է հավաքվում քարտի PIN կոդը
    • Գործարքի ընթացքում բանկոմատը հոսանքազրկվում է կամ տեղի է ունենում կապի խափանում
    • Գործարքի ավարտից հետո հաճախորդը 30 վարկյանի ընթացքում չի վերցնում քարտը։
    Ինչպե՞ս է վերադարձվում բանկոմատի կողմից առգրավված քարտը հաճախորդին

    Եթե քարտը առգրավվել է մասնաճյուղի բանկոմատի կողմից, ապա հաճախորդը քարտը ստանում է տվյալ մասնաճյուղից՝ սպասարկող աշխատակցի կողմից նույնականացվելուց հետո։ Իսկ եթե քարտը առգրավվել է մասնաճյուղի տարածքում չգտնվող բանկոմատի կողմից, ապա հաճախորդը քարտը պետք է վերցնի Բանկի գլխամասային գրասենյակից՝ սպասարկող աշխատակցի կողմից նույնականացվելուց հետո։

    Ի՞նչ քայլեր ձեռնարկել ՊԻՆ կոդի կորստի, հափշտակման կամ մոռանալու դեպքում

    Քարտապանը Բանկ է ներկայացնում գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում վերաթողարկում և տրամադրում է նոր կոդ՝ համաձայն բանկում գործող սակագների:

    Ի՞նչ քայլեր ձեռնարկել քարտի հափշտակման կամ կորստի դեպքում

    Քարտի հափշտակման կամ կորստի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԱրարատԲանկ-ի հեռախոսային կենտրոն +37410 59-23-23 հեռախոսահամարով, տեղյակ պահել քարտի կորստի կամ հափշտակման մասին, որպեսզի մեր աշխատակիցը Ձեզ նույնականացնելուց հետո բլոկավորի քարտի գործունեությունը։

    Ո՞րն է ՊԻՆ ծածկագրի և բանկային գաղտնաբառի տարբերությունը

    ՊԻՆ ծածկագիրը դա Ձեր անձնական գաղտնի կոդն է, որը տրամադրվում է Բանկի կողմից քարտի հետ միասին, փակ ծրարի մեջ: ՊԻՆ ծածկագիրն անհրաժեշտ է բանկոմատներից, կանխիկացման կետերից, որոշ դեպքերում նաև խանութներից գործառնություններ իրականացնելու համար: Բանկային գաղտնաբառը դա այն նշանաբանն է, որը Դուք նշել եք քարտը ստանալու համար լրացված Դիմումի մեջ, այն Ձեր ՊԻՆ ծածկագիրը չէ: Գաղտնաբառն անհրաժեշտ է անհրաժեշտության դեպքում Ձեզ՝ որպես քարտապան նույնականացնելու համար, հաճախորդի մասին բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն իրեն տրամադրելու համար,  ինչպես նաև վիրտուալ քարտ գրանցելու համար:

    Հնարավոր է արդյո՞ք ստանալ քարտի հասանելի մնացորդի չափի վերաբերյալ տեղեկատվություն առանց բանկ այցելելու

    Այո, հնարավոր է ArCa համակարգում գրանցված վիրտուալ քարտի միջոցով, Ինտերնետ-բանկի, Մոբայլ-բանկի, *116# համարին SMS կարճ հաղորդագրության միջոցով, ինչպես նաև զանգահարելով բանկ՝ +37410 59 23 23 կամ Արմենիան քարդ՝ +37410 59 22 22 հեռախոսահամարներով:

    Բանկը տրամադրու՞մ է բազմարժութային քարտեր

    Ոչ, այս պահի դրությամբ Բանկը չի տրամադրում բազմարժութային քարտեր։

    Հնարավոր է, որ 2 քարտ կցված լինեն 1 հաշվին

    Այո, իհարկե, հաճախորդի ցանկության դեպքում հիմնական քարտից բացի տրամադրվում է նաև կից քարտ, որը կցված է լինում հիմնական քարտի հաշվին։

    Հնարավոր է արտասահմանում օգտագործել դրամային քարտը

    Արտասահմանում հնարավոր է օգտագործել միայն Visa, MasterCard, DinersClub համակարգերի դրամային քարտերը։

  • Ավանդներ

    Ի՞նչ արժույթով կարող եմ ներդնել ավանդ

    ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում  ավանդ կարող եք ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով։

    Ի՞նչ չափով է երաշխավորվում ավանդը

    Ավանդի գումարը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

    • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ, ապա  երաշխավորման առավելագույն չափը 16 մլն ՀՀ դրամ է, իսկ միայն արտարժութային ավանդի դեպքում՝  առավելագույն չափը 7 մլն ՀՀ դրամ։
    • Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ  և  դրամային ավանդի գումարը 7 մլն ՀՀ  դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 մլն ՀՀ  դրամի չափով։
    • Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ և դրամային ավանդի գումարը 7 մլն ՀՀ  դրամից պակաս է, ապա դրամային ավանդը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով։
    Հարկվո՞ւմ է ավանդի տոկոսագումարից

    Այո՛: Ավանդատուի տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտային հարկով՝ ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ 10% տոկոսադրույքով:

    Կարելի՞ է ավանդը ժամանակից շուտ դադարեցնել

    Ժամկետից շուտ գումարի ելքագրումը համարվում է ավանդային պայմանագրի խզում, ինչի հետևանքով տեղի է ունենում հաշվեգրված տոկոսների վերահաշվարկ՝ համաձայն Բանկում գործող ավանդների ներգրավման պայմանների և սակագների:

    Ի՞նչ պարբերականությամբ են վճարվում ավանդի տոկոսագումարները

    Ավանդի տոկոսագումարները կարող են վճարվել ամսական՝ մուտքագրելով ավանդատուի նշված հաշվին կամ կապիտալացնել մայր գումար կամ ժամկետի վերջում` կախված ընտրված ավանդատեսակից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Ավանդներ» բաժնում:

  • Վարկեր

    Ի՞նչ է իրենից ներկայացնում վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը

    Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը (grace period) վարկային քարտի սահմանաչափի օգտագործման օրվանից սկսած այն ժամանակահատվածն է, որի ընթացքում վարկի օգտագործված մասն ամբողջությամբ մարելու դեպքում Բանկը տոկոսագումար չի հաշվարկում:

    Ինչպե՞ս խուսափել բացասական վարկային պատմություն ձևավորելուց

    Բացասական վարկային պատմություն ձևավորելուց խուսափելու համար ահնրաժեշտ է վարկի մարումները կատարել պայմանագրում նշված ժամկետից ոչ ուշ կամ ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանգի 30 օրը։

    Որքանո՞վ է ազդում բացասական վարկային պատմությունը նոր վարկ ստանալու դեպքում

    Բացասական վարկային պատմությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ նոր վարկ ստանալու համար, քանի որ Ձեր տվյալները հաշվառվում են վարկային ռեգիստրում որպես ոչ պարտաճանաչ վարկառու։

    Ինչու՞ է անհրաժեշտ վարկային պատմությունը

    Վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է վարկառուի վարկունակության գնահատման համար: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար թարմացվում է  է: 

    Կարող է արդյո՞ք Բանկը հարցում կատարել իմ վարկային պատմության վերաբերյալ առանց իմ թույլտվության

    Ոչ, չի կարող։ Բանկը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ բացառապես հարցում կատարելու վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում:

    Ի՞նչ եղանակներով է հնարավոր կատարել վարկի ամենամսյա մարումները

    Վարկի ամենամսյա մարումները հնարավոր է կատարել բանկի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև օնլայն համակարգերի՝ Ինտերնետ-բանկի, Բանկ-հաճախորդի, Մոբայլ-բանկի միջոցով։ Օվերդրաֆտների ամենամսյա մարումներ կարող եք կատարել նաև cash-in-ի հնարավորությամբ բանկոմատների միջոցով։

    Ես ավելի մեծ գումար եմ մարել, քան վարկի ամենամսյա մարման գումարը, ի՞նչ կարող է տեղի ունենալ

    Վարկի ամենամսյա մարման գումարից ավելի մեծ գումար մարելու դեպքում ավել գումարը կարող է ուղղվել վարկի մայր գումարի նվազմանը կամ հաջորդող ժամանակահատվածի տոկոսագումարների կանխավճարին։ Վարկը մարելիս պետք է համապատասխան մասնագետին նշեք, թե որ տարբերակն եք նախընտրում։

    Կարող եմ արդյո՞ք ժամանակից շուտ մարել վարկը

    Այո, իհարկե, հնարավոր է վարկը մարել պայմանագրում նշված ժամկետից շուտ։ Ընդ որում ԱրարատԲանկ-ը վարկի վաղաժամկետ մարման համար տույժեր չի սահմանում:

    Կարող է արդյո՞ք այլ անձը մարել իմ վարկը

    Այո, կարող է։ Բանկի համապատասխան մասնագետին պետք է նշել վարկառուի անուն ազգանունը և պահանջվող գումարը մուտքագրել համապատասխան հաշվեհամարին։

  • ԱրարատՄոբայլ

    Ինչպե՞ս ներբեռնել հավելվածը

    Հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է PlayStore (Android) կամ AppStore (iOS) օպերացիոն համակարգերում փնտրել ԱրարատՄոբայլ անվանումով հավելվածը (Սպիտակ և դեղին ԱրարատԲանկի տարբերանշանով) և ներբեռնել։

    Ինչպե՞ս գրանցվել հավելվածում

    ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդ քարտապանները կարող են գրանցվել հավելվածում, եթե ակտիվացված է քարտի 3D անվտանգության համակարգը։ Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը և սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո հետևել քայլերի հաջորդականությանը՝ լրացնելով քարտի տվյալները կամ սկանավորել այն։ Եթե հաճախորդը չունի 3D անվտանգության համակարգի ակտիվ քարտ, ապա պետք է մոտենա Բանկ նույնականացում անցնի, ներբեռնի ԱրարատՄոբայլ Բջջային հավելվածը, որից հետո ուղարկվում է հղումը իր հեռախոսահամարին և էլ․ փոստին։

    ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդ չհանդիսանալու դեպքում, անհրաժեշտ է բացել հավելվածը սեղմել գրանցում, ապա «Հանդիսանում եք Բանկի հաճախորդ» հարցին պատասխանել «Դեռ ոչ», ապա ծանոթանալ սակագների հետ և սեղմել «Համաձայն եմ», որից հետո  սեղմել «Առցանց նույնականացում» և հաջորդաբար լրացնել բոլոր առաջարկվող դաշտերը։

    Եթե հաճախորդը ունի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտ, սակայն քարտի 3D անվտանգության համակարգը ակտիվ չէ, ապա նա կարող է զանգահարել Հեռախոսային կենտրոն, որը իր ներքին ընթացակարգրերին համապատասխան նույնականացնում է հաճախորդին։

    Հավելվածում գրանցվելն անվճա՞ր է

    ԱրարատՄոբայլ հավելվածում գրանցումն անվճար է ռեզիդենտ հաճախորդների և Ա/Ձ-ների համար, հետագա սպասարկման վճար ևս չի գանձվում։ Հարկ է նշել, որ առցանց գրանցումը հաստատելու համար, մուտքագրվող քարտի մնացորդից գանձվում և ապա հաշվին հետ է համալրվում 5 ՀՀ դրամ գումար։

    Ոչ ռեզիդենտ հաճախորդների դեպքում մեկ անգամ գանձվում է 5000 ՀՀ դրամ։

    Արդյոք կա՞ թոքեն սարք ձեռք բերելու անհրաժեշտություն

    ԱրարատՄոբայլ հավելվածից օգտվելու դեպքում, որևէ այլ հավելյալ սարք օգտագործելու անհրաժեշտություն չկա։

    Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան մուտքային անունն ու գաղտնաբառը

    Մուտքանունը կարող է լինել և տառեր, և թվեր (ցանկալի է բարդ կառուցվածքով), իսկ գաղտնաբառը պետք է ներառի առնվազն մեկ մեծատառ, փոքրատառ, թիվ և նշան, և 8 նիշից պակաս չլինի։

    Ի՞նչ է PIN կոդը և ինչի համար է նախատեսված

    PIN կոդը ստեղծելիս կատարվում է բարդության ստուգում, համաձայն որի՝ կառուցվածքում թույլատրելի չեն 2-ից ավել կրկնվող և հաջորդական թվերը։

    PIN կոդը էլեկտրոնային ստորագրություն է՝ բաղկացած 4 թվային նիշից, որն ապահովում է հաշվով կատարված ռիսկային գործարքների անվտանգությունը՝ հաստատելով դրանք, գործարքները հնարավոր է հաստատել նաև մեկանգամյա SMS կոդով։

    Ի՞նչ գործարքներ է հնարավոր կատարել հավելվածի միջոցով

    Հավելվածի միջոցով հնարավոր է կատարել վճարումներ (կոմունալ, բջջային, պետ․բյուջե ՃՈ, ԱՊՊԱ և այլն), փոխանցումներ՝ ինչպես սեփական հաշիվների միջև, այնպես էլ՝ ՀՀ տարածքում և քարտից քարտ փոխանցում, բոլոր ԱռՔա համակարգով սպասարկվող բանկային քարտերին գումարի ստացում Ֆլայթ ծառայության միջոցով, ընթացիկ հաշվի համալրում, արտարժույթի փոխանակում, արժեթղթերի հաշիվների դիտում, առցանց վարկի ստացում և մարում, ավանդի բացում, խզում, համալրում, դիմում հայտերի ուղարկում, այլ Բանկի քարտ կցել և դրանով կոմունալներ վճարել և այլն։

    Ի՞նչ գործարքներ է հնարավոր կատարել հավելվածի միջոցով առանց գրանցվելու

    Մուտք գործելով  ԱրարատՄոբայլ հավելված, պետք է սեղմել «Մուտք առանց գրանցում», որի միջոցով հնարավոր է իրականացնել քարտից քարտ փոխանցում, ինչպես ԱրարատԲանկի՝ այնպես էլ  այլ բանկերի քարտերով։

    Հավելվածը հնարավորություն է տալիս նաև օգտվել հետադարձ կապի հնարավորությունից և հերթագրվել մասնաճյուղերում սպասարկվելու համար։

    Ի՞նչ միջնորդավճարներ են գործում փոխանցումներ իրականացնելիս
    • Քարտից քարտ փոխանցում
    1. ԱրարատԲանկի քարտերից՝ 0,15% + ստացող բանկի %
    2. Այլ բանկի քարտերից՝ 0,2% +0,15%
    • Ֆլայթ փոխանցում 0,3%

    ՀՀ տարածքում փոխանցումներ ՀՀ դրամով անվճար, իսկ արտարժույթով փոխանցումներ 5000 ՀՀ դրամ, Ըստ բանկի և գործընկեր կազմակերպությունների կողմից սահմանված սակագների։

    Ինչպե՞ս փոփոխել գործող գաղտնաբառը

    Անհրաժեշտ է «Մուտք» էջից սեղմել «Եթե մոռացել եք գաղտնաբառը սեղմեք այստեղ» կոճակը։ Համակարգը կուղղորդի «Գաղտնաբառի վերականգնում» էջ, լրացնել մուտքանուն և փին կոդ դաշտերը, սեղմել «Հաստատել», բջջային հեռախոսահամարին կստանաք մեկանգամյա օգտագործման կոդ, որից հետո այն անհրաժեշտ է մուտքագրել համակարգ և  ստեղծել նոր գաղտնաբառ։

    Ի՞նչ ժամկետներում են կատարվում ՀՀ տարածքում փոխանցումները
    • ԱրարատԲանկի բանկային հաշվից քարտային հաշվին՝ անմիջապես
    • ԱրարատԲանկի բանկային հաշվից բանկային հաշվին՝ անմիջապես
    • ԱրարատԲանկի քարտային հաշվից քարտային հաշվին՝ անմիջապես։
    • ԱրարատԲանկի հաշիվներից դեպի այլ Բանկեր՝ մեկ աշխատանքային օր։
    Արդյոք հնարավո՞ր է ԱրարատՄոբայլ բջջային հավելվածի միջոցով դիմում ներկայացնել առանց Բանկ այցելելու

    Այո, հնարավոր է, հաճախորդը կարող է «Հայտեր» բաժնի «Դիմում, բողոք, առաջարկ» հայտի միջոցով «Դիմում» ներկայացնել, որը Բանկի բոլոր ստորաբաժանումների համար հիմք է հանդիսանում։

    Ինչպե՞ս հասկանալ գործարքը մերժվել է, թե հաստատվել

    Մերժված գործարքի դեպքում պարտադիր ստանում եք ծանուցում հեռախոսին հավելվածի միջոցով, իսկ գործարքի կարգավիճակը պետք է ստուգել հավելածում պատմություն բաժնով, ժամացույցի նշանով։

    Ի՞նչ է իրենից ներկայացնում Flight ծառայությունը

    Flight-ը քարտից քարտ գումարի փոխանցման նոր տարբերակ է։ Flight-ի միջոցով հաճախորդները կարող են 1000-ից մինչև 1․000․000  դրամի չափով փոխանցումներ կատարել ինչպես Արարատ բանկի, այնպես էլ Arca համակարգի այլ անդամ բանկերի քարտերին։ Flight –ով գումար փոխանցելու համար, օգտատերը պետք է ՝

    • Ընտրի Ելքագրվող իր հաշվեհամարներից որևէ մեկը,
    • Նշի Փոխանցման ենթակա գումարը, որից հետո ներքևի «Փոխանցվող գումարը միջնորդավճարով» դաշտում հայտվելու է փոխանցվող գումարը հաշվարկված միջնորդավճարով (0,3%)
    • Լրացնի նպատակ դաշտը, որից հետո հաստատի գործարքը
    • Գործարքը հաստատելուց հետո, օգտատերը տեղեկացվում է, որ հղումը, որի միջոցով նա կարող է կիսվել շահառուի հետ, հասանելի է 3 օր և նա կարող է կիսվել նրանով նաև «Պատմություն» բաժնից :
    • Այնուհետև բացվում է պատուհան, որտեղ օգտատերը տեղեկացվում է, որ նա կարող է պատճենել հղումը կամ կիսվել հղումով ցանկացած կոնտակտով (WhatsApp, Viber, Telegram  և այլն)։
    • Ստանալով հղումը, շահառուն լրացնում է իր քարտի 16-անիշ համարը և ստանում գումարը։
  • Փոխանցումներ

    Կարելի՞ է արդյոք արագ դրամական փոխանցումը ստանալ առանց բանկ այցելելու

    Այո, փոխանցումը կարելի է ստանալ 2 տարբերակով․

    1. ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով՝ մուտք գործելով «Հայտ»/«Արագ դրամական փոխանցումների ստացում» բաժինը
    2. Բանկի կայքի միջոցով՝ լրացնելով առցանց հայտի ձևը

    2 տարբերակների դեպքում էլ փոխանցումը հասանալի է դառնում հաճախորդի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում բացված հաշվին 10 րոպե հետո։

     

    Ի՞նչպես է իրականացվում փոխանցումը «Сбербанк Онлайн» ծառայության միջոցով և որքա՞ն ժամանակում է այն համալրվում շահառուի հաշվին

    Փոխանցումը Сбербанк հավելվածի միջոցով  իրականացվում է միայն  շահառուի անվան, ազգանվան և հեռախոսահամարի տվյալները լրացնելով։ Փոխանցումը հասանելի է դառնում անմիջապես։ Փոխանցման տվյալներում սխալի առկայության դեպքում գումարը 1(մեկ) օրվա ընթացքում վերադարձ է կատարվում ուղարկողի հաշվին։

    Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, եթե հաճախորդը խնդիր ունի (սահմանաչափի խնդիր, փոխանցել է այլ բանկից և շահառուն երկրում չէ․․․) Յունիսթրիմ համակարգով ուղղարկված գումարների ստացման հետ

    Անհրաժեշտ է դիմել համակարգին՝ գրություն ուղարկելով https://unistream.ru/ կայքի հետադարձ կապով։

    Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, եթե Money Gram ԱԴՓ համակարգով փոխանցված գումարն առկա է համակարգում, սակայն համակարգը թույլ չի տալիս վճարում կատարել

    Անհրաժեշտ է կապ հաստատել Money Gram համակարգի հեռախոսային կենտրոն՝ հետևելով հետևյալ հղմանը https://www.callmoneygram.com/moneygram և ձայնային ազդանշաններին՝ սեղմել 1-1-2-2:

    Արդյո՞ք ABA/ routing number կիրառվում է դեպի ՀՀ ուղարկվող փոխանցումների համար

    ABA/ routing number չի կիրառվում դեպի ՀՀ ուղարկվող փոխանցումների համար։

    ՀՀ-ում գործու՞մ է IBAN կոդը

    IBAN կոդը դեռևս չի կիրառվում դեպի ՀՀ ուղարկվող փոխանցումների համար։

    Ո՞րն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿի SWIFT կոդը

    Բանկի SWIFT կոդն է՝ ARMCAM22

  • Հաշիվներ

    Ո՞վքեր կարող են բացել բանկային հաշիվներ

    Բանկային հաշիվներ կարող են բացել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերերը:

    Ի՞նչ արժույթով հաշիվներ կարող են բացվել

    ՀՀ դրամով կամ արտարժույթով ,ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներ:

    Ի՞նչ է արակայազուրկ մետաղական հաշիվը

    Հաշիվ, որը նախատեսված է անկանխիկ ոսկու հաշվառման համար:

    Հնարավոր է բացել նույն արժույթով մեկից ավելի հաշիվներ

    Այո հնարավոր է ՝ հաճախորդի ցանկությամբ։

    Ե՞րբ է դադարում լիազորված անձի լիազորությունները

    Լիազորված անձի լիազորությունները դադարում է լիազորագրի ժամկետի լրանալու կամ  լիազորողի միակողմանի լիազորությունների դադարեցման միջոցով։

Էջը թարմացվել է` 04.03.2022 | 10:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: