Օնլայն բանկինգ
Ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ
Կիսվել`

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ

ԱրարատԲանկում իրականացվում են ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ։

Ռեպո / Հակադարձ ռեպո գործարքներ

Բանկում Ռեպո / Հակադարձ ռեպո գործարքները կնքվում են հաշվի առնելով ներքոնշյալ դրույթները․1

Դրույթներ Կիրառվող չափանիշներ
Կոնտրագենտ
  • ՀՀ ԿԲ կողմից վերահսկվող և լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ (ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր)
Արժեթղթեր
  •  Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր,
  •  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսեր ,
  •  ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր
Տոկոսադրույք
  • Գործարքների տոկոսադրույքները ձևավորվում են հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիության մակարդակը, պարտադիր պահուստավորման նորմատիվի կառավարման համար պահանջվող դրամային միջոցների անհրաժեշտ մակարդակը, գործարքի ժամկետայնությունը, գործարքի ծավալը, ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող նախորդ օրվա ընթացքում կնքված գործարքների տոկոսադրույքները՝ ըստ ժամկետայնությունների, ընդհանուր ռեպո շուկայի միտումները և սպասումները, տվյալ կոնտրագենտ ընկերության գործունեության տեսակը և նրա հետ Բանկի գործարար հարաբերությունների պատմությունը:
  • Հակադարձ ռեպո տոկոսադրույքը հիմնականում ձևավորվում է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք + նվազագույնը 0.3 բազիսային կետ:

  • Ռեպո տոկոսադրույքը  ձևավորվում է բանակցությունների արդյունքում։

Հեյրքաթ
  • Գործարքների նկատմամբ կիրառվում է հեյրքաթ համաձայն Բանկում հաստատված սահմանաչափերի:
  • Կախված ժամկետայնությունից`հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի տեսակից՝ հեյրքաթը կարող է կիրառվել արժեթղթի շուկայական արժողության նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսեր նկատմամբ առավելագույնը 3%, իսկ կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առավելագույնը 50%։
  •  Ռեպո գործարքների նկատմամբ եթե կիրառվում է հեյրքաթ, ապա բանակցությունների արդյունքում։
Ժամկետ   Ռեպո գործարքների ժամկետները որոշվում են հաշվի   առնելով՝ Բանկի իրացվելիության մակարդակը, պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջների բավարարման վիճակը,իսկ հակադարձ ռեպո գործարքները կարճաժամկետ (մինչև մեկ ամիս ժամկետով) հետագա ժամկետների վերանայման հնարավորությամբ (կրճատում/երկարաձգում):
Ծավալ Ռեպո գործարքների դեպքում հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիության մակարդակը, պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջների բավարարման վիճակը,իսկ հակադարձ ռեպո գործարքները հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիություն մակարդակը։
Այլ պայմաններ Գործարքի կնքման որոշման վրա ազդում են բանկի իրացվելիություն և սպասումները, գործընկերոջ գործարար համբավը, բանկի հետ գործարար հարաբերությունների պատմությունը, ֆինանսական շուկայում տիրող իրավիճակն ու սպասումները և այլ գործոններ:

1  Ռեպո գործարքների պայմանները որոշվում են բանակցությունների միջոցով, իսկ հակադարձ ռեպո գործարքները սույն չափանիշներով: 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 04.05.2021 | 15:02

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: