header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Էսքրոու հաշիվ
Կիսվել`

Էսքրոու հաշիվ

Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը` դրա դեպոնացման պայմանով: 

Էսքրոու հաշիվների մասին

Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրած կողմին:

Բանկը երաշխավորում է.

  • էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը,
  • էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին`
  • պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում:
Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակը Սակագներ
Հաշվի բացման և սպասարկման
միջնորդավճար    
միանվագ 0.05% էսքրոու հաշիվ  մուտքագրվող գումարից`նվազագույնը  10 000 ՀՀ դրամ,
առավելագույնը` 200,000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշվի բացման և
սպասարկման
պայմանագրում
փոփոխություն
կատարելու վերաբերյալ
յուրաքանչյուր
համաձայնագրի կնքման
միջնորդավճար
10,000 ՀՀ դրամ
Հաշվի փակում անվճար
Հաշվից գումարի կանխիկացում համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական
անձանց այլ բանկային հաշիվներից կանխիկացման
սակագների
Հաշվից գումարի 
փոխանցում
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվներից փոխանցումների սակագների
Հաշվից քաղվածքների 
տրամադրում
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների
Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր և/կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` այն դեպքում, երբ անձը գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն` նոտարական վավերացմամբ), (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է ՀՀ իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
  • Սոցիալական քարտ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին
  • Հաշվի միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր նոտարական վավերացմամբ։
Կարևոր է իմանալ
  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա
  • Սակագները սահմանված են ՀՀ դրամով իսկ արտարժույթով գործառնությունների տոկոսո սահմանված սակագները հաշվարկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տվյալ օրվա արժութային  շուկայում ձևավորվող միջին փոխարժեքով
  • 1 տարվա ընթացքում հաշվով շարժ չգրանցվելու պարագայում հաշվի վրա մնացորդի առկայության դեպում հաշիվը սառեցվում է՝ սպասարկման վճարի չկուտակման նպատակով

ԱրարատԲանկում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 16 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 7 միլիոն ՀՀ դրամ: Նույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ ունենալու դեպքում․

  • եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը առավելագույնը 16 միլիոն դրամի չափով
  • եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է առավելագույնը 7 միլիոն դրամի չափով (երաշխավորվում է դրամայինավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի  տարբերության չափով):

Էջը թարմացվել է` 02.08.2021 | 11:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: