Անհատական պահատեղեր
Եթե անհրաժեշտ է մեկնել գործուղման կամ որոշել եք վայելել հանգիստը տանից հեռու, պետք չէ մտահոգվել Ձեր թանկարժեք իրերի և փաստաթղթերի ապահովության մասին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է անհատական բանկային պահատեղերի վարձակալության ծառայություն:
Անհատական բանկային պահատեղերի վարձակալության շնորհիվ Դուք կարող եք պահպանել Ձեզ համար արժեքավոր իրերը հուսալի և անվտանգ:
-
Պահատեղերի արժեք
2000-75000ՀՀ դրամ
-
Պահատեղերի չափս
փոքր, միջին, մեծ
-
Վարձակալության ժամկետ
7օր-12ամիս
Բանկի գլխամասային գրասենյակում, Կենտրոն, Գյումրի 2, Դավիթաշեն և «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական բանկային պահատեղերի վարձակալության սակագներ
|
Վարձակալության ժամկետ |
Պահատեղերի չափսերը (սմ) |
||
|
Փոքր |
Միջին |
Մեծ |
|
|
43.0x27.0x7.5 |
43.0x27.0x16.0 |
43.0x55.0x16.0 |
|
|
Սակագներ (ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) |
|||
|
1 ամիս |
9,000 |
12,000 |
15,000 |
|
3 ամիս |
12,000 |
20,000 |
25,000 |
|
6 ամիս |
15,000 |
25,000 |
35,000 |
|
9 ամիս |
20,000 |
30,000 |
45,000 |
|
12 ամիս |
25,000 |
35,000 |
55,000 |
|
16 ամիս |
35,000 |
45,000 |
60,000 |
|
24 ամիս |
45,000 |
55,000 |
65,000 |
«ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում անհատական բանկային պահատեղերի վարձակալության սակագներ
|
Վարձակալության ժամկետ |
Պահատեղերի չափսերը (սմ) |
|||||||
|
Փոքր |
Միջին |
Մեծ |
||||||
|
7x24x35 7x25x40 7x26x43 |
12x24x35 12x25x40 |
16x26x43 |
18x24x35 |
27x24x35 |
16x43x55 |
|||
|
Սակագներ (ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) |
||||||||
|
1 ամիս |
9,000 |
12,000 |
14,000 |
15,000 |
18,000 |
25,000 |
||
|
3 ամիս |
12,000 |
18,000 |
20,000 |
25,000 |
30,000 |
35,000 |
||
|
6 ամիս |
15,000 |
24,000 |
30,000 |
36,000 |
42,000 |
50,000 |
||
|
9 ամիս |
20,000 |
30,000 |
35,000 |
45,000 |
55,000 |
65,000 |
||
|
12 ամիս |
25,000 |
36,000 |
45,000 |
50,000 |
60,000 |
75,000 |
||
|
16 ամիս |
35,000 |
45,000 |
55,000 |
60,000 |
65,000 |
80,000 |
||
|
24 ամիս |
45,000 |
55,000 |
65,000 |
70,000 |
75,000 |
85,000 |
||
«Գյումրի 2» մասնաճյուղում անհատական բանկային պահատեղերի վարձակալության սակագներ
|
Վարձակալության ժամկետ |
Պահատեղերի չափսերը (սմ) |
|
|
Փոքր |
Միջին |
|
|
5.0x26.0x38.0 |
12.0x26.0x38.0 |
|
|
Սակագներ (ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) |
||
|
1 ամիս |
5,000 ՀՀ դրամ |
10,000 ՀՀ դրամ |
|
3 ամիս |
9,000 ՀՀ դրամ |
15,000 ՀՀ դրամ |
|
6 ամիս |
12,000 ՀՀ դրամ |
20,000 ՀՀ դրամ |
|
9 ամիս |
18,000 ՀՀ դրամ |
25,000 ՀՀ դրամ |
|
12 ամիս |
25,000 ՀՀ դրամ |
35,000 ՀՀ դրամ |
|
16 ամիս |
30,000 ՀՀ դրամ |
45,000 ՀՀ դրամ |
|
24 ամիս |
35,000 ՀՀ դրամ |
50,000 ՀՀ դրամ |
Պահատեղի դիմաց վարձավճարի չվճարման կամ պահատեղը պայմանագրով սահմանված ժամկետում չհանձնելու դեպքում, Բանկը Հաճախորդից գանձում է տուգանք` սկսած 6-րդ օրվանից յուրաքանչյուր ուշացած օրվա համար` 1,200 ՀՀ դրամ:
Հաճախորդի կողմից կորցրած կամ վնասված բանալու պատրաստման համար` 15,000 ՀՀ դրամ:
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում անհատական պահատուփերի ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացրած անձինք:
- Պահատեղի դիմաց վարձավճարի չվճարման կամ պահատեղը պայմանագրով սահմանված ժամկետում չհանձնելու դեպքում Բանկը Հաճախորդից գանձում է տուգանք` սկսած 6-րդ օրվանից յուրաքանչյուր ուշացած օրվա համար` 1.200 ՀՀ դրամ:
- Հաճախորդի կողմից կորցրած կամ վնասված բանալու պատրաստման դեպքում հաճախորդից գանձվում է 15.000ՀՀ դրամ:
- Անհատական պահատեղերը նախատեսված են և վարձակալության են տրամադրվում դրամի, արժեթղթերի և փաստաթղթերի, ոսկու և ոսկերչական իրերի` ներառյալ թանկարժեք քարերը, գեղարվեստական նկարների, Էլեկտրոնային հիշողության տարբեր տիպի կրիչների, այլ արժեքների (այսուհետ` արժեքներ) պահպանման համար։
- Անհատական պահատեղերում արգելվում է տեղադրել պայթուցիկ, դյուրավառ, քիմիական և հեղուկ նյութեր, ներառյալ` սնդիկ, եթերային յուղեր, ռադիոակտիվ տարրեր, թմրանյութեր, զենք, զինամթերք, կենսաբանական և միկրո օրգանիզմներ, ինչպես նաև կենսաբանական կամ մարդու առողջությանը վտանգ ներկայացնող նյութեր և իրեր։
- Ոսկի և ոսկերչական իրեր, ինչպես նաև այլ կոշտ իրեր Անհատական պահատեղի արկղում պետք է տեղադրել տուփերով կամ այլ փափուկ փաթեթավորմամբ, որպեսզի դրանք չվնասեն կամ չվնասվեն (քերծվածքներ) Անհատական պահատեղի արկղը վերցնելու և դնելու ժամանակ, արկղին, այլ իրերին կամ միմյանց հետ շփվելիս։
- Հաճախորդն Անհատական պահատեղերի տեղակայման սենյակի հատուկ կահավորված մասում կարող է գործողություններ իրականացնել տեղադրվող արժեքների և փաստաթղթերի հետ, ընդ որում` Անհատական պահատեղի տեղակայման սենյակում գտնվելու առավելագույն տևողությունը չի կարող գերազանցել 15 րոպեն։
- Պահատեղը ժամկետից շուտ հանձնելու դեպքում վարձակալական վճարի վերահաշվարկ չի կատարվում և որևէ գումար չի վերադարձվում:
- Հաճախորդն իրեն տրամադրված Անհատական պահատեղի բանալու կորստի կամ այն վնասելու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել Բանկին և վճարել նոր բանալու պատրաստման համար գումար` Բանկի սակագներով սահմանված չափով։ Հաճախորդն իրավունք չունի ինքնուրույն պատրաստել իրեն տրամադրված բանալու կրկնօրինակը։
- Անհատական պահատեղի արկղը Հաճախորդը կարող է կնքել Բանկի կողմից առաջարկվող իրեն հարմար եղանակներից մեկով։
- Հաճախորդը, անհատական պահատեղի վարձակալման ժամանակահատվածում, Բանկի գործառնական օրվա ընթացքում կարող է մուտք գործել անհատական պահատեղերի տեղակայման սենյակ՝ ներկայացնելով անձնագիրը։
Էջը թարմացվել է` 09.10.2026 | 07:53
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: