header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Անշարժ գույքի գրավով վարկ
Կիսվել`

Անշարժ գույքի գրավով վարկ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ վարկեր եկամուտը հավաստող փաստաթղթերով կամ առանց: Կգործի 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ  ժամանակահատված՝ ՀՀ այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով վարկի տեղափոխման դեպքում:

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    80.000.000ՀՀ դրամ

  • Առավելագույն ժամկետ

    120 ամիս

Փաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու/Երաշխավոր* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Վարկի նպատակը Սպառողական նպատակներ
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի գումար 1.500.000 - 80.000.000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ 36 - 120 ամիս
Վարկի տոկոսադրույք 36-60 ամիս՝ 15%, 61-96 ամիս՝ 16%, 97-120 ամիս՝ 17% (փաստ․՝ 16.32 - 22.64% )

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն  (լիկվիդային արժեք)/Գրավի տեսակ

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) գնահատված՝ լիկվիդային արժեքով

Եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքում՝ վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 80%, իսկ Երևանից դուրս գտնվող անշարժ գույքի համար վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 70%
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա կամ անուիտետային մարում (անուիտետային մարման դեպքում՝ չվերականգնվող վարկային գիծ), իսկ այլ բանկում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով տեղափոխման դեպքում ըստ հաճախորդի  ցանկության կարող է տրամադրվել նաև 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման
Հայտի ուսումնասիրության վճար 5 000  ՀՀ դրամ
Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար (միանվագ) Վարկի գումարի 0.8%, նվազագույնը 25․000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 300,000 ՀՀ դրամ
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Երաշխավորի առկայությունը պարտադիր չէ, եթե Վարկառուի կողմից ներկայացված եկամուտները բավարարում են վարկունակության գնահատման պահանջին։

Տարիքային սահմանափակումից բացառություններ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկի մարման վերջնաժամկետին վարկառուի տարիքը չի գերազանցում 65 տարեկանը։

Հաճախորդի կողմից իրականացվող այլ վճարներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Նախկինում գործող պայմաններ

Չփաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Վարկի նպատակ Սպառողական նպատակներ
Վարկի գումար 2.000.000 - 80.000.000  ՀՀ դրամ
Վարկի ժամկետ 36 -120 ամիս
Վարկի  տոկոսադրույք 36 - 60 ամիս՝ 17%, 61-96 ամիս՝ 18%, 97-120 ամիս՝ 18.5% (փաստացի՝ 18.64% - 23.40%)
Գրավի տեսակ և Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) գնահատված՝ լիկվիդային արժեքով։

Գրավ կարող է հանդիսանալ այն անշարժ գույքը, որը գտնվում է հետևյալ քաղաքներում և համայնքներում՝ Երևան քաղաքում՝ վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանելով 70%, Ջրվեժ, Ձորաղբյուր, Առինջ, Փարաքար, Արգավանդ Զովունի, Գեղանիստ գյուղերում, Աբովյան, Էջմիածին, Դիլիջան, Արմավիր, Մասիս, Գյումրի, Սպիտակ, Հրազդան, Ծաղկաձոր, Աշտարակ, Իջևան, Սևան, Արտաշատ, Արարատ, Մարտունի, Գորիս, Չարենցավան և   Վանաձոր քաղաքներում՝ 60%։

Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա (տրամադրվում է վճարային քարտի միջոցով) կամ անուիտետային մարում, իսկ այլ բանկում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով տեղափոխման դեպքում ըստ հաճախորդի  ցանկության կարող է տրամադրվել նաև 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման
Հայտի ուսումնասիրության վճար

5․000 ՀՀ դրամ

Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար

Վարկի գումարի 0.8%, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 300,000 ՀՀ դրամ

Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Տարիքային սահմանափակումից բացառություններ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկի մարման վերջնաժամկետին վարկառուի տարիքը չի գերազանցում 65 տարեկանը։

Հաճախորդի կողմից իրականացվող այլ վճարներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Նախկինում գործող պայմաններ

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 5 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 15 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Գրավի նկատմամբ պահանջներ

Վարկային հայտի բավարարման և մերժման գործոններ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի: 

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 17.10.2023 | 12:20

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: