ArCa Gift
ArCa Gift քարտը նվերի մատուցման հիանալի տարբերակ է, որով ոչ միայն հնարավոր է իրականացնել անկանխիկ գործարքներ, այլև կանխիկացնել դրամական միջոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքի բոլոր բանկոմատներից և կանխիկացման կետերից:
-
Ժամկետ
1 տարի
-
Տարեկան սպասարկման վճար
1,000 ՀՀ դրամ
-
Արժույթ
ՀՀ դրամ
Քարտը նվիրելու համար Դուք կարող եք ArCa Gift քարտի վրա տպագրել․
- նվեր ստացողի անունը
- նրան ուղղված ցանկացած բարեմաղթանք, որը քարտատիրոջ հետ կլինի քարտի գործողության ողջ ժամանակահատվածում:
Ի դեպ, քարտը կարող է տպագրվել նաև Ձեր տրամադրած դիզայնով:
Քարտին հնարավոր է մուտքագրել գումար 1 անգամ, իսկ ելքերի կատարման սահմանափակում չկա:
Գործառնության տեսակը | Սակագին* |
Քարտի արժույթ | ՀՀ դրամ |
Քարտի գործողության ժամկետ | 1 տարի |
Քարտային հաշվի չնվազող մնացորդ | Չի սահմանվում |
Քարտի տարեկան սպասարկման վճար | 1,000 ՀՀ դրամ |
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար | Չի սահմանվում |
Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոս | Չի սահմանվում |
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից՝ առանց քարտի կիրաառման | 1% 500 դրամ |
Կանխիկ արժույթի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բանկոմատներում | 0,8% |
Կանխիկ արժույթի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի POS տերմինալներում | 0,8% |
Կանխիկի արժույթի տրամադրում այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում, բանկոմատներում և POS տերմինալներում | 0,8% |
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար | 0,15%** |
Բանկոմատի միջոցով նոր PIN կոդի ստացում | Անվճար |
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում | 1,500 ՀՀ դրամ |
Քաղվածքի տրամադրում | Անվճար |
Ընթացիկ ամսվա քաղվածքի տրամադրում | 500 ՀՀ դրամ |
Քաղվածքի տրամադրում էլ․ փոստի միջոցով | Անվճար |
Քարտի բլոկավորում | Անվճար |
Քարտի ապաբլոկավորում | 500 ՀՀ դրամ |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն քանակ | 30 |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն քանակ | 30 |
Մեկ օրվա ընթացքում ինտերնետային գործարքների իրականացում | 5 ժամում՝ 5 գործարք |
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումար | 500,000 ՀՀ դրամ |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումար | 500,000 ՀՀ դրամ |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար | 500,000 ՀՀ դրամ |
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում | 15 ՀՀ դրամ |
Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից |
*Ներառյալ ԱԱՀ
Ծառայության տեսակ | Սակագին |
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ | 5,000 ՀՀ դրամ |
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում | 5,000 ՀՀ դրամ |
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով | 5,000 ՀՀ դրամ |
Քարտը ստանալուց հետո հաճախորդը․
- Ստորագրում է քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
- Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
- Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում
Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․
- Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
- Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
- Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
- 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
- Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
- PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
- Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով` 59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
- Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
- Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը: - Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
- Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
կամ կրած վնասների համար: - Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Էջը թարմացվել է` 06.06.2022 | 17:02
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: