header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Card cover
Կիսվել`

Visa Infinite

Բարի գալուստ Visa Infinite - հատուկ ընտրված առավելությունների աշխարհ։

Visa Infinite չիպային պլաստիկ քարտը միավորում է անսահման հնարավորություններն ու լիարժեք ապահովությունը: Քարտատեսակը հանդիսանում է միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի քարտ։ Այն ոչ միայն թույլ է տալիս գումար կանխիկացնել և կատարել վճարումներ ՀՀ-ում և արտերկրում, այլև 24 ժամ թույլ է տալիս օգտվել եզակի առաջարկներից և ծառայություններից ամբողջ աշխարհում: Քարտը բացառիկ հնարավորություն է տալիս ճամփորդությունների, գնումների, ռեստորանների, սպորտի, մշակույթի և այլ ոլորտների ծառայություններից օգտվելիս ստանալ բացառիկ արտոնություններ: Այն ընդգծում է Ձեր առանձնահատուկ կարգավիճակը:

 

 

  • SMS ծառայություն

    Անվճար

  • Տարեկան սպասարկման վճար

    100,000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ, ԱՄԷ դիրհամ

Սպասարկման սակագներ

 

Գործառնության տեսակը Սակագին*
Քարտի գործողության ժամկետ 4 տարի
Քարտի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի**, Ֆունտ, ԱՄԷ դիրհամ 
Քարտի տեսակ դեբետավարկային

Տարեկան սպասարկման վարձ

100,000 ՀՀ դրամ
Չնվազող մնացորդ Չի սահմանվում
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 5,000 ՀՀ դրամ
Քաղվածքի տրամադրում/Քաղվածքի տրամադրում էլ․ փոստի միջոցով /callcenter@araratbank.am/ Անվճար
Ընթացիկ ամսվա քաղվածքի տրամադրում Անվճար
Կցված քարտի տարեկան սպասարկման վարձ  70,000 ՀՀ դրամ
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում բանկի կողմից 20,000 ՀՀ դրամ
Կանխիկ արժույթի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բանկոմատներում  0%
Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի կանխիկացման կետերում 1%
Կանխիկի տրամադրում արտասահմանում, նաև ՎՏԲ բանկի բանկոմատներում

2% նվազագույնը 2000

Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամարկղից` առանց քարտի կիրառման  ՀՀ դրամ՝ 1%, ԱՄՆ դոլար՝ 2%, Եվրո՝ 2%, ՌԴ ռուբլի 1%, Անգլիական ֆունտ՝ 0%
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամարկղից՝ POS տերմինալի միջոցով***** ՀՀ դրամ՝ 0%, ԱՄՆ դոլար՝ 2%, ՌԴ ռուբլի՝ 0%, Եվրո՝ 2%, Անգլիական ֆունտ՝ 0%
Անկանխիկ գործարքներ Անվճար
Բանկոմատի միջոցով նոր PIN կոդի ստացում Անվճար
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս 0%

Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն քանակը

30

Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն քանակը

30 
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքները ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ 4,000.000
ԱՄՆ դոլար 10.000
Եվրո 5.000
ՌԴ ռուբլի 350.000
Ֆունտ 6.000
ՄԱԷ դիրհամ  37.000
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ 4,000.000
ԱՄՆ դոլար 9.000
Եվրո 4.000
ՌԴ ռուբլի 300.000
Ֆունտ 5.000
ՄԱԷ դիրհամ  37.000
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ 8.000.000
ԱՄՆ դոլար 40.000
Եվրո 30.000
ՌԴ ռուբլի 700.000
Ֆունտ 15.000
ՄԱԷ դիրհամ  74.000
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար (բացառությամբ  վճարային քարտերի միջոցով տրամադրված արտոնյալ ժամանակահատվածով վարկերի դեպքում  քարտից քարտ կատարվող փոխանցումների, որոնց դեպքում միջնորդավճարը կազմում է 1 տոկոս)****** 0.3%
Տարեկան սպասարկման վարձ օտարերկրյա քաղաքացիների համար 100,000 ՀՀ դրամ***
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար օտարերկրյա քաղաքացիների համար**** 70,000 ՀՀ դրամ***
Քարտի բլոկավորուն և Card Recovery Bulletin համակարգում տեղադրում(քարտը կբլոկավորվի առաջիկա շաբաթ օրվանից, բլոկավորումը գործում է 2 շաբաթվա ընթացքում)  15 000 ՀՀ դրամ
Քարտի ապաբլոկավորում Անվճար
Կանխիկի մուտքագրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բանկոմատներով (Cash In)
0%
Կանխիկի մուտքագրում ԱրՔա համակարգի բանկոմատներով (Cash in)
0.8%
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում անվճար

Վճարային քարտերի միջոցով տրամադրված արտոնյալ ժամանակահատվածով վարկերի դեպքում քարտով և/կամ քարտային հաշվով իրականացվածգործարքների դիմաց գանձվող միջնորդավճար (բացառությամբ անկանխիկ գործարքների իրականացում POS տերմինալներով (առևտրի և  սպասարկման կետերում (այդ թվում՝  վիրտուալ), որոնց դիմաց սակագին չի գանձվում)

1%

3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդագրության ուղարկում անվճար
Օդանավակայանների հատուկ մուտքերի /լաունջների/ սակագին Համաձայն Visa Infinite-ի սակագների
Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից

* Ներառյալ ԱԱՀ

**ՌԴ ռուբլիով քարտային հաշվին անվճար կանխիկ մուտքագրման օրական առավելագույն սահմանաչափը սահմանված է 30 000 ՌԴ ռուբլի։ Տվյալ օրվա ընթացքում ՌԴ ռուբլիով քարտային հաշվին կանխիկ 30 000 ՌԴ ռուբլին գերազանցող մուտքագրվող գումարների նկատմամբ կիրառվում է տվյալ օրվա համար դիլինգային կենտրոնի կողմից սահմանված կանխիկ ՌԴ ռուբլիով մուտքագրման սակագինը։

***Visa Infinite պլաստիկ քարտերի սպասարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր տարվա համար։

****Օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձի վճարային պլաստիկ քարտին կից ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձին վճարային պլաստիկ քարտ տրամադրելու դեպքում կիրառվում են վճարային պլաստիկ քարտերի սակագներով և դրույքաչափերով սահմանված սակագները, իսկ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձի վճարային պլաստիկ քարտին կից, օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձին վճարային պլաստիկ քարտ տրամադրելու դեպքում կիրառվում են սույն աղյուսակում նշված սակագները:

*****Չի կիրառվում ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) քարտային հաշիվներին ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներից, ներդրված ժամկետային ավանդի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի գծով հաշվեգրված տոկոսներից մուտքագրված գումարների, իսկ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից POS-տերմինալի միջոցով կանխիկի տրամադրումը անկախ արժույթից – 3%։

******«Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների, տերմինալների կամ այլ օնլայն հարթակների միջոցով գործարքներ կատարելու դեպքում ևս կարող է կիրառվել «սպասարկող բանկի» միջնորդավճար, որի չափը սահմանվում է տվյալ բանկի կողմից։ Տեղեկացնում ենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի սպասարկման կետերում (այդ թվում օնլայն հարթակում) ոչ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտերի համար բացի թողարկող բանկի կողմից գանձվող միջնորդավճարից, գործում է նաև «սպասարկող բանկի» միջնորդավճար 0.5%-ի չափով, որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին։

 

Արտարժույթի կանխիկացում․ նախկինում գործող պայմաններ

Ծառայության տեսակ Սակագին
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ

 Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:

Վճարային պլաստիկ քարտերի թողարկման, սպասարկման և անվտանգ օգտագործման կանոններ

Նախկինում գործող պայմաններ

Visa Concierge չատբոտ

Հնարավորություն ցանկացած ժամանակ ծանոթանալու Visa Infinite քարտի առավելություններին։ Ակտիվացնելով վիրտուալ օգնականի ծառայությունը՝ Դուք կարող եք․

  • Կապ հաստատել կոնսիերժ ծառայության հետ՝ ընթացիկ հարցերին արագ լուծում տալու համար
  • Ստանալ տեղեկատվություն Հատուկ առաջարկների մասին
  • Ծանոթանալ ճամփորդության ընթացքում Ձեր քարտի առավելություններին և կազմակերպել անվճար այցելություններ բիզնես սրահներ, ստանալ ճամփորդության ապահովագրություն, միջազգային բժշկական օգնություն և այլն։


Չատբոտը կարող եք ակտիվացնել 2 եղանակներով․

  1. Viber
  2. Telegram
Առավելությունները
  1. Քարտապաններին աջակցության միջազգային ծառայություն  Ձեր քարտի կորստի կամ գողության դեպքում Visa հաճախորդների աջակցման միջազգային ծառայության ներկայացուցիչները կօգնեն ձեզ օրը 24 ժամ, տարին 365 օր։
  2. Գնումների պաշտպանություն և երաշխիքի երկարացում․ Այս ծառայությունը գործում է մեկ տարուց ավել տրված երաշխիքների համար: Այն ծածկում է վերանորոգման ծախսերը, նույն արժեքով նույն մոդելի ապրանքի հետ փոխարինման ծախսերը, եթե վերանորոգման ծախսերը գերազանցում են ապրանքի արժեքը: Վերանորոգման կամ փոխարինման անհնարինության դեպքում տրվում է ապրանքի արժեքի փոխհատուցում: 
  3. Անվճար լաունջի մուտքեր․ Ներկայացնելով ձեր Visa Infinite քարտը կարող եք այցելել ամբողջ աշխարհում եղած ավելի քան 1200 բիզնես-սրահներից ցանկացածը տարին 6 անգամ։
  4. Ուղեբեռի անվճար փաթեթավորում Երևան և Ալմաթի
  5. Մինչև 35% զեղչ AVIS-ում ավտոմեքենայի վարձակալության համար։
  6. Visa Luxury Hotel Collection հյուրանոցներում էքսկլյուզիվ ծառայություններ։
  7. YQ Meet and Assist ծառայության կողմից ուղեկցում աշխարհի բոլոր օդանավակայաններում։
  8. Fast Track անվճար հնարավորություն Երևան և Մինսկ
  9. Ամբողջական միջազգային ճամփորդական ապահովագրություն․ Այս ծառայությունն ընդգրկում է ճանապարհորդության խափանման, հետ վերադարձի ապահովագրումը, կորցրած ուղեբեռի կամ գումարի, անգործունակության ապահովագրումը: 
  10. Հատուկ առաջարկներ տեղական և միջազգային գործընկերներից։
  11. 3ԳԲ անվճար ռոումինգ
  12. Մինչև -15% ավտոմեքենաների վարձույթ SIXT-ում
  13. Մինչև 12% զեղչ Agoda.com-ում հյուրանոցի ամրագրման համար
  14. Անհատական պահատեղերի տրամադրում. Քարտապաններին փոքր չափսի անհատական պահատեղերը տրամադրվում են անվճար, իսկ միջին և մեծ չափսերի անհատական պահատեղերը` Բանկում գործող սակագներից 10% ցածր սակագնով:  
Ապահովագրության ծրագրեր

Visa Infinite քարտապանների համար ապահովագրության ծրագրեր

 

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք Բանկին կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ +37410 59 23 23 հեռախոսահամարներով: Բանկի բանկոմատներում քարտն առգրավելու դեպքում քարտը քարտապանին է տրամադրվում 3 աշխատանքային օրվա ընթացքում։ ՀՀ տարածքում գործող այլ բանկերի բանկոմատներում քարտն  առգրավելու դեպքում քարտը տրամադրվում է քարտապանին մինչև 1 (մեկ) ամիս ժամկետում՝ կախված բանկոմատի գտնվելու վայրից։
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:

Քարտապանը կարող է բլոկավորել քարտը հետևյալ եղանակներով

  • Մոտենալով  Բանկի մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ;
  • hեռախոսազանգի միջոցով։ Հաճախորդը զանգահարում է ԱրարատԲանկ ԲԲԸ (+37410-592323) կամ Արմենիան Քարդ ՓԲԸ (+37410-592222) հեռախոսային կենտրոններ;
  • AraratMobile հավելվածի միջոցով։ Հաճախորդը mobile հավելվածում հասանելի քարտերի ցանկից ընտրում և բլոկավորում է քարտը;
  • USSD ծառայության միջոցով։ Հաճախորդը բջջային հեռախոսով սեղմում է *116# հրահանգը։Քարտը համարվում է բլոկավորված՝ քարտի բլոկավորման վերաբերյալ հաճախորդի բջջային հեռախոսահամարին  ARCA USSD հասցեից քարտի բլոկավորման վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալուց հետո։

Քարտի ապաբլոկավորում կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում

  • Քարտապանի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ մոտենալուց, համապատասխան հայտ լրացնելուց և քարտի ապաբլոկավորման համար Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված սակագինը վճարելուց հետո;
  • Քարտապանի կողմից Բանկին նախապես տրամադրած էլեկտրոնային հասցեից կամ հեռախոսահամարից քարտի ապաբլոկավորման վերաբերյալ ստացված խնդրանքի դեպքում։ Ընդ որում Բանկն իրականացնում է քարտի ապաբլոկավորում՝ Քարտապանի հաշիվներից գանձելով Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված և գանձման պահին գործող սակագինը

Վճարային քարտերի վերաթողարկում

  • Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո քարտը Բանկի կողմի վերաթողարկվում է քարտապանի դիմումի հիման վրա։
  • Հաճախորդը վերաթողարկման հայտը կարող է ուղարկել նաև ԱՐԱՐԱՏՄոբայլ բջջային հավելվածի միջոցով, իսկ վերաթողարկման համար նախատեսաված տարեկան սպասարկման վարձը կգանձվի հաճախորդի հաշվից։
  • Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների աշխատակիցներին աշխատավարձային նախագծի շրջանակում տրամադրված քարտերը վերաթողարկվում են առանց քարտապանի կողմից ուղարկված դիմումի

Վճարային քարտերի փակում

  • Քարտապանի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ մոտենալուց, համապատասխան հայտ լրացնելուց և քարտի ապաբլոկավորման համար Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված սակագինը վճարելուց հետո;
  • Քարտապանի կողմից Բանկին նախապես տրամադրած էլեկտրոնային հասցեից կամ հեռախոսահամարից քարտի ապաբլոկավորման վերաբերյալ ստացված խնդրանքի դեպքում։ Ընդ որում Բանկն իրականացնում է քարտի ապաբլոկավորում՝ Քարտապանի հաշիվներից գանձելով Բանկի կողմից ապաբլոկավորման համար սահմանված և գանձման պահին գործող սակագինը
Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Էջը թարմացվել է` 25.01.2024 | 18:13

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: