header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Դիլինգային կենտրոնի ավագ դիլեր

Ստորաբաժանում ` Դիլինգային կենտրոն

Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես

Վայր՝ ք․ Երևան

Աշխատանքային պարտականությունները`

  • Արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների հաշվարկում,
  • Միջբանկային վարկերի (ավանդների) ներգրավման և տեղաբաշխման գործընթացների իրականացում,
  • Երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնությունների` ներառյալ ռեպո/ հակադարձ ռեպո գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների, բանկերի, ՀՀ ԿԲ-ի հետ կնքված գործարքների փոխանցումներն ապահովելու հետ կապված աշխատանքների կոորդինացում,
  • Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի ու հաճախորդների հետ արտարժույթի, արժեթղթերի առքուվաճառքի, միջբանկային վարկերի և ավանդների ներգրավման ու տեղաբաշխման, ռեպո և հակադարձ ռեպո գործարքների, արտարժութային սվոփ և ֆորվարդ գործարքների, ինչպես նաև Կենտրոնի կողմից սահմանվող արտարժույթի առքուվաճառքի օրական փոխարժեքների մուտքագրում համապատասխան ծրագրային համակարգեր,
  • Բանկային ոսկու և ոսկու ստանդարտացված ձուլակտորների ներմուծման ու վաճառքի հետ կապված աշխատանքների իրականացում,
  • ՀԾ-Բանկ «Գործառնական օր» ծրագրում արտարժույթի կանխիկ և անկանխիկ առուվաճառքի գործարքների հաստատում։

Ներկայացվող պահանջները`

  • Բարձրագույն ֆինանսական/բանկային կրթություն,
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀԾ բանկ համակարգի իմացություն,
  • Microsoft Office Excell-ի և Microsoft Office Word-ի իմացություն,
  • Բանկային ծառայությունների և պրոդուկտների իմացություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Դիլերի որակավորման վկայականը ցանկալի է,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն։

Տեղադրման ամսաթիվ ` 27.02.2024

Դիմել

Էջը թարմացվել է` 27.02.2024 | 15:33

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: