header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Լիզինգային գործառնությունների բաժնի ավագ մասնագետ

Ստորաբաժանում ` Կորպորատիվ բիզնեսի Վարկավորման Վարչություն

Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես

Վայր՝ ք․ Երևան

Աշխատանքային պարտականությունները`

  • Պոտենցիալ լիզինգառու և/կամ մատակարար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներգրավելու նպատակով ակտիվ վաճառքների իրականացում,
  • Պոտենցիալ լիզինգառուների դիմումների և ներքին իրավական ակտերով պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա լիզինգառուների, լիզինգի առարկաների, մատակարարների և լիզինգի տրամադրման գործընթացում մասնակցող այլ մասնակիցների գնահատում և համապատասխան եզրակացությունների պատրաստում,
  • Լիզինգի առարկաների պահպանման պայմանների, դրանց հետ կապված ռիսկերի բացահայտում, գնահատում, կառավարում և ընթացիկ հսկողություն,
  • Լիզինգառուի բիզնեսի ուղեկցում, գործունեության հետ կապված առկա և հնարավոր ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում,
  • Լիզինգի նոր գործիքների, ակցիաների ներդրում և կիրառում, որոնք կարող են օժանդակել լիզինգների եկամտաբերության բարձրացմանը և ծավալի աճին,
  • Լիզինգների տրամադրման շրջանակներում Բանկի լիզինգառուների և հաճախորդների խորհրդատվություն,
  • Սահմանված ժամկետներում համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում Բանկի կառավարման մարմիններին։

Ներկայացվող պահանջները`

  • Բարձրագույն կրթություն ֆինանսաբանկային կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լիզինգի ոլորտում,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի և ՀԾ բանկ ծրագրի իմացություն,
  • Վերլուծական հմտություններ,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ։

Տեղադրման ամսաթիվ ` 21.02.2024

Դիմել

Էջը թարմացվել է` 29.03.2024 | 21:40

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: