header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

ՓՄՁ վարկավորման բաժնի վարկային մասնագետ, ք․ Գյումրի

Ստորաբաժանում ` Կորպորատիվ բիզնեսի Վարկավորման Վարչություն

Աշխատանքի անցնելու ամսաթիվ` անմիջապես

Ժամկետը` Երկարաժամկետ

Վայր` ք․ Գյումրի

Աշխատաժամանակը` ամբողջ օր

Աշխատանքի նկարագիրը`

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՓՄՁ վարկավորման բաժնի վարկային մասնագետ ք․ Աշտարակում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատանքային պարտականությունները`

  • Պոտենցիալ վարկառուների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
  • Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
  • Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
  • Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության և վճարունակության գնահատում,
  • Վարկային կոմիտեին վարկային գործերի ներկայացում,
  • Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում և հետագա սպասարկում,
  • Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:

Ներկայացվող պահանջները՝

  • Վերլուծություններ կատարելու հմտություն,
  • Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն,
  • Հայերեն լեզվի (գերազանց) իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա,
  • Աշխատանքային փորձը բիզնես վարկավորման ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Դիմելու ընթացակարգը՝ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանում կամ լրացնել դիմում-հայտը։

Տեղադրման ամսաթիվ ` 25.03.2024

Դիմել

Էջը թարմացվել է` 25.03.2024 | 15:53

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: