header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հեռախոսային կենտրոնի մասնագետ (ցերեկային հերթափոխ)

Ստորաբաժանում ` Մարքեթինգի և բանկային ծառայությունների վաճառքի վարչություն

Աշխատանքի անցնելու ամսաթիվ`անմիջապես

Ժամկետը` անժամկետ

Վայր` ՀՀ, ք. Երևան

Աշխատաժամանակը`

  • ցերեկային հերթափոխ՝ 08։30-17։15; 10։15-19։00; 14։00-22։00
  • գիշերային հերթափոխ՝ 22:00-8:30

Աշխատանքի նկարագիրը` Հեռախոսային կենտրոնի մասնագետը պատասխանատու է զանգերին պատասխանելու միջոցով հաճախորդներին բարձրակարգ սպասարկում մատուցելու համար, հաճախորդների զանգերին տալով հակիրճ և ճշգրիտ պատասխաններ։

Աշխատանքային պարտականությունները`

  • Պատասխանել հաճախորդների զանգերին՝ տալով հստակ և ճիշտ պատասխաններ,
  • Տրամադրել տեղեկատվություն բանկային  ծառայությունների  վերաբերյալ,
  • Գրանցել խնդիրը և հետևել դրա լուծման ընթացքին և հետադարձ զանգով տեղեկացնել հաճախորդներին դրանց լուծման մասին,
  • Կատարել քարտային գործարքների վերլուծություն,
  • Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառք

Ներկայացվող պահանջները`

  • Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Բանկային ոլորտում կամ հեռախոսային կենտրոնում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Հաճախորդներին լսելու  և առաջացած խնդիրների լուծում, 
  • Թիմում  աշխատելու հմտություն։

Դիմելու ընթացակարգ․ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանում։

Տեղադրման ամսաթիվ ` 26.02.2024

Դիմել

Էջը թարմացվել է` 27.02.2024 | 15:35

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: