Օնլայն բանկինգ
Card cover

Diners Club Young Professional

Կիսվել`

Diners Club Young Professional քարտը նախատեսված է կայացած երիտասարդ մասնագետների և ղեկավարների համար, ովքեր սիրում են ճանապարհորդել:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ Ձեռք բերեք Diners Club քարտը 50% զեղչով և օգտվեք ԲԱԶՄԱԹԻՎ ԱՅԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ։

  • Կոնսիերժ ծառայություն

    Տարեկան 3 զանգ անվճար Յուրաքանչյուր հաջորդը՝ 2000 ՀՀ դրամ

  • Տարեկան սպասարկման վճար

    12,000 ՀՀ դրամ* 50% զեղչ #SummerWithDiners#Club արշավի շրջանակում

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ մինչև 15.10.19

Հայտարարում ենք «#SummerWithDinersClub» արշավի մեկնարկը

Արշավի շրջանակում Diners Club Young Professional քարտերով, բացի գործող առավելություններից, Դուք հնարավորություն ունեք նաև․

  • ստանալ 5-10% cashback գործընկեր 25 առևտրի և սպասարկման կետերում` անկանխիկ գործարքներ իրականացնելիս 
  • օգտվել ավտոքարշակի ծառայությունից այն դեպքումեթե Diners Club քարտապանի ավտոմեքենան ունի անսարքություն, որը գտնվում է Երևան քաղաքում և տեղափոխությունը կատարվելու է Երևան քաղաքի տարածքում։ Ծառայությունը հասանելի կլինի քարտապանների համար տարին 1 անգամ,
  • օգտվել տաքսի ծառայությունից՝ Զվարթնոց օդանավակայանից դեպի տուն վերադառնալու դեպքում։ Ծառայությունից Diners Club Young Professional քարտապանները կարող են օգտվել տարին 1 անգամ 3,000 ՀՀ դրամի չափով։ Իսկ գումարը կմուտքագրվի հաճախորդի հաշվին Diners Club քարտով վճարումը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Ուշադրություն․ Նշված ժամանակահատվածում Diners Club քարտերը հնարավոր կլինի պատվիրել 50% զեղչով։

Սպասարկման սակագներ

 

Գործողության տեսակ Քարտի արժույթ  Սակագին*

 

Քարտի տրամադրում 



AMD
անվճար



USD
EUR
RUB
GBP

Տարեկան սպասարկման վարձ

AMD

12.000 ՀՀ դրամ *

ԱԿՑԻԱ․ 50% զեղչ #SummerWithDinersClub արշավի շրջանակում     

 

USD
EUR
RUB
GBP
Չնվազող մնացորդ AMD Չի սահմանվում
USD
EUR
RUB
GBP
Քաղվածքի տրամադրում AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Ընթացիկ քաղվածքի տրամադրում AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Կցված քարտի տրամադրում AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Կցված քարտի տարեկան սպասարկման վարձ AMD 2,000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում AMD 2,000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում AMD 1%
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի կանխիկացման կետերում AMD 3%
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում արտասահմանում, նաև HSBC Հայաստան, ՎՏԲ Բանկ Հայաստանում գտնվող բանկոմատներում AMD 3%
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամարկղից՝ առանց քարտի կիրառման AMD 3%
USD
EUR
GBP
GBP
Անկանխիկ գործարքներ AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս AMD 1%
USD 0%
EUR 0%
RUB 0%
GBP 0%
Քարտի բլոկավորում AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Քարտի ապաբլոկավորում AMD 1,000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Օրական կանխիկացման գործարքների քանակը AMD 10
USD
EUR
RUB
GBP
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը AMD 2,000,000
USD 5,000
EUR 4,000
RUB 161,000
GBP 3,000
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը AMD 1,500,000
USD 3,000
EUR 3,000
RUB 90.000
GBP 2,500
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը AMD 4,000,000
USD 10,000
EUR 7,000
RUB 322,000
GBP 6,000
Քարտից քարտ, հաշվից հաշիվ/քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար AMD 1%
USD
EUR
RUB
GBP
Վարկային գծի/ օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոս AMD համաձայն ընթացիկ սակագների
USD
EUR
RUB
GBP
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ուղարկում AMD 30 ՀՀ դրամ 
USD
EUR
RUB
GBP
Վարկային գծի/օվերդրաֆտի օգտագործման անտոկոս ժամանակաշրջան AMD համաձայն ընթացիկ սակագների
USD
EUR
RUB
GBP
Կանխիկ արտարժույթի մուտքագրում քարտային հաշվին AMD

0%

USD
EUR
RUB
GBP
Օդանավակայանների հատուկ մուտքերի /լաունջերի/ սակագին AMD համաձայն Դայներս Քլաբ-ի սակագների
USD
EUR
RUB
GBP
Կոնսիերժ ծառայությունից օգտվելու վճար AMD Տարեկան երեք զանգ` անվճար: Յուրաքանչյուր հաջորդը` 2000 ՀՀ դրամ:
USD
EUR
RUB
GBP

* Ներառյալ ԱԱՀ

Ծառայության տեսակ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  անվճար 
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին)  5,000 ՀՀ դրամ
Քարտատիրոջ նկարի պատկերում քարտի դարձերեսին անվճար

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%

Բանկի հեռախոսային կենտրոնի միջոցով արագ դրամական փոխանցումների համակարգերից վճարումներ ստացող հաճախորդներին Diners club Young Professional քարտերը կտրամադրվեն 70% զեղչված տարեկան սպասարկման վճարով:

Տրամադրման պայմաններ և պահանջվող փաստաթղթեր

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:

Պահանջվող փաստաթղթերն են․

  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ

 

Ճամփորդական ապահովագրություն
Ապահովագրական ծածկույթ Հատուցման սահմանաչափ յուրաքանչյուր դեպքի և Քարտատիրոջ համար Չհատուցվող գումար յուրաքանչյուր դեպքի և Քարտատիրոջ համար Եվրոյով կամ ժամանակով
Բժշկական և ճանապարհորդության աջակցության ծառայություններ Այս բաժնով սահմանափակում չի կիրառվում Չի կիրառվում

Շտապ բուժօգնության, տեղափոխման (էվակուացիայի) և հայրենադարձության  (ռեպատրիացիայի) ծախսեր

Բժշկական ծախսեր

Հայրենադարձության ծախսեր/ Աճյունի տեղափոխություն/ Խնամակալության տակ գտնվող Երեխաների վերադարձ
30,000 Եվրո Չի կիրառվում

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Հանրային փոխադրող
       30,000 Եվրո 16 տարեկան և 16 տարեկանից ցածր երեխաների համար մահվան սահմանաչափը կազմում է 3,000 Եվրո Չի կիրառվում

Հիվանդանոցային օրական նպաստ

50 Եվրո 48  ժամ
Ճանապարհորդական անհարմարավետություններից ապահովագրություն
Ուղեբեռի կորուստ 500 Եվրո 50 Եվրո
Ճանապարհորդության չկայացում 1,000 Եվրո  100 Եվրո
Թռիչքի ուշացում 40 Եվրո 4 ժամ
Ուղեբեռի ուշացում 40 Եվրո 4 ժամ
Փաստաթղթերի փոխարինում 1,000 Եվրո Չի կիրառվում
Իրավական ծախսեր 1,500 Եվրո Չի կիրառվում

 


Դժբախտ պատահարներից ապահովագրության հատուցման սահմանաչափեր
Մահ 100% վերոնշյալ գումարներից
Մեկ կամ երկու աչքի տեսողության ամբողջական և անվերականգնելի կորուստ  100% վերոնշյալ գումարներից
Մեկ կամ երկու վերջույթների կորուստ 100% վերոնշյալ գումարներից
Մշտական ամբողջական անաշխատություն (վերոնշյալներից տարբեր) 100% վերոնշյալ գումարներից


Ցանկացած Պատահարի շարունակական հետևանքների դեպքում հատուցում տրամադրվում է վերոնշյալ ծածկույթներից միայն մեկով:

Ապահովագրական ընկերությունից հատուցում ստանալու կարգ

Ճամփորդական ապահովագրություն

“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ կողմից Diners Club Young Professional քարտատերերին տրամադրվող ճամփորդական ապահովագրության վկայական

Կոնսիերժ ծառայություն

Մեկ զանգ, բազում հնարավորություններ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է Կոնսիերժ Սերվիս նոր բարձրակարգ ծառայությունը: Բանկը հոգ է տանում ձեր հարմարավետ սպասարկման մասին և խնայում է ձեր ժամանակը: Մեր հատուկ վերապատրաստված մասնագետները կօգնեն ստանալ տեղեկատվություն և խորհրդատվություն ձեզ հետաքրքրող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև` իրականացնել պատվերների ամրագրում:

Կոնսիերժ ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում

  • Ճանապարհորդության ընթացքում խորհրդատվություն ստանալ ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի վերաբերյալ և համապատասխան խորհրդատվությունից հետո Ձեր նախընտրած ավիաընկերության միջոցով ամրագրել անհրաժեշտ տոմսերը: Պլաստիկ քարտի միջոցով ավիատոմսերի համար վճարումներ կատարելուց հետո Ձեր տոմսը կստանաք էլեկտրոնային տարբերակով:
  • Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ և պատվիրել մինչև 7 նստատեղ ունեցող մեքենաներ, միկրոավտոբուսներ, հանդիսությունների համար նախատեսված մեքենաներ և բեռնատար մեքենաներ:
  • Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում գործող հյուրանոցների պայմանների վերաբերյալ, իրականացնել համարների ամրագրում, ամրագրել ֆուրշետների և այլ հանդիսությունների պատվերներ:
  • Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող ռեստորանների վերաբերյալ և ամրագրել սեղաններ:
  • Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր թատրոնների ներկայացումների, կինոթատրոնների ֆիլմացանկերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել տոմսերի ամրագրում:
  • Ստանալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող նվերների, հուշանվերների և հնաոճ իրերի խանութների վերաբերյալ:

Կոնսիերժ ծառայություն կարող եք զանգահարել 044 222 444, 060 47 47 77 հեռախոսահամարներով։

Վերոնշյալ բոլոր ծառայությունների մատուցումն իրականցվում է նաև արտերկրում։

Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 16.09.2019 | 15:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: