header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը՝ «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» համաժողովի գործընկեր
Կիսվել`
12.03.2024

ԱրարատԲանկը՝ «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» համաժողովի գործընկեր


Մարտի 6-ին Մեդիամաքս մեդիա-ընկերությունը և Skill Marketing Company-ն անցկացրեցին առաջին Robust Armenia կոնֆերանսը՝ «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո:

Կոնֆերանսի գործընկեր ԱրարատԲանկը պանելային քննարկման մասնակիցներից էր։

«Արարատբանկը մտադիր է մշակել և ներդնել բնապահպանական (կլիմայական), սոցիալական և կորպորատիվ կառավարում ենթադրող ԲՍԿ (ESG) ռազմավարություն՝ որպես Բանկի կայունության և շրջակա միջավայրի, հասարակության և ներքին կառավարման կառուցվածքի վրա ընկերության ազդեցության գնահատման երեք կենտրոնական գործոններ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Բանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի  պատասխանատու Ռայիսա Բաբայանը։

Կանաչ Հայաստան ունենալու համար Բանկն իր միջոցառումները սկսել է 2012 թվականին՝ լինելով առաջին ֆինանսական հաստատություններից մեկը, որն էներգախնայողությանն ուղղված ֆինանսավորման պայմանագիր կնքեց Green for Growth Fund հիմնադրամի հետ։ 12 տարում ԱրարատԲանկը կատարելագործել է իր ծառայությունները, վերապատրաստել իր աշխատակիցներին։ Այդ պայմանագրում կարևոր տարրը տեխնիկական աջակցության տրամադրումն էր, որը հնարավորություն է տվել ներդնել կանաչ վարկավորման գործիքներ և պատրաստել մասնագետներ կանաչ վարկավորման ոլորտում:

ԱրարատԲանկի միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը նշել է․ «Կոնֆերանսը կարևոր հարթակ է նախ փորձի փոխանակման տեսանկյունից, և հետո՝ Բանկը, տնտեսության մեջ հանդիսանալով կարևոր օղակ, պետք է իր ասելիքն ունենա, անմասն չմնա օգնելու կանաչ Հայաստանի զարգացմանը»։

Վերջերս Բանկն իրականացրել է կայուն զարգացմանն ուղղված կարևոր նախագիծ, որի շրջանակներում ֆինանսավորել է շուրջ 100 էլեկտրամոբիլների ձեռքբերում, որոնք այսօր քաղաքում շահագործվում են որպես տաքսի ծառայություն։

«Այս կերպ փորձում ենք նվազեցնել շրջակա միջավայրի վրա արտանետումները», — ասել է Բանկի կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության պետի տեղակալ Վահան Ղարիբյանը։

Կոնֆերանսի գլխավոր բանախոս, կայուն զարգացման փորձագետ Ջոն Դին նշել է․ «Եթե նվազեցնում եք էլեկտրաէներգիայի օգտագործումը, ապա ավելի շահավետ և ճկուն եք դարձնում ձեր բիզնեսը և ավելի քիչ բացասական ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա»։

Robust Armenia-ն հիմնադրվել է որպես ամենամյա կոնֆերանս, որը հարթակ է դառնալու Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար:

Էջը թարմացվել է` 13.03.2024 | 22:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: