header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից արժանացել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակի
Կիսվել`
26.02.2024

ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից արժանացել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակի


Հինգերորդ տարին անընդմեջ ԱրարատԲանկը արժանանում է մրցանակի Ria Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի կողմից՝ 3 տարի «Տարվա գործընկեր», իսկ 1 տարի՝ «Տարվա լավագույն բանկը Հայաստանում» մրցանակների։ Այս տարի ԱրարատԲանկին շնորհվել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակ՝ հաշվի առնելով 2012թ․-ից ի վեր գործարքների քանակային և ծավալային կայուն, մշտական աճը։ Տեղեկացնենք նաև, որ բանկը 2023 թվականի արդյունքներով զբաղեցնում է ՀՀ ԱԴՓ շուկայի 11,96 տոկոս մասնաբաժինը՝ սպասարկելով 4 ԱԴՓ համակարգ։

Մրցանակը տրամադրելիս հաշվի է առնվում մի քանի գործոն՝ գործարքների ծավալ և քանակ, սպասարկման որակ, ՓԼԱՖ-ի դեմ պայքարի պահանջներին համապատասխանություն։
Նշենք նաև, որ Ria Money Transfer համակարգը բավականին մեծ աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։

Էջը թարմացվել է` 27.02.2024 | 18:15

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: